ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը և «Խաչատրյան» ընկերությունների խումբը համատեղ կազմակերպել են հանդիպում-քննարկում ֆակուլտետի ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում ընկերության համահիմնադիրները ներկայացրին՝
- գործունեության անցած ճանապարհը, զարգացման տեսլականը,
- ընկերության կազմում գտնվող քիմիական արտադրության ոլորտի բրենդերի գործունեության առանձնահատկությունները՝ «Կաթիլ» կենցաղային մաքրող միջոցների արտադրություն, ավտոխնամքի, լվացման միջոցների արտադրություն,
- գործատու-ուսանող (ապագա մասնագետ) համագործակցության հնարավորությունները, աշխատանքային հեռանկարները ուսանողների համար։
Հանդիպման բանախոսներներն էին «Խաչատրյան» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Արթուր և Կարեն Խաչատրյանները։ Նրանք հանդիպման ընթացքում անցկացրին բովանդակալից քննարկում՝ ուսանողների հարցերին տալով սպառիչ պատասխաններ։