
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Բակալավրի կրթական ծրագիր
Կոնտակտներ
Համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի (ՀՀ Կառավարության որոշման (26 ապրիլի, 2012 թվականի N597–Ն))՝ դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ հետևյալ առարկաներից.
մաթեմատիկա (գրավոր), ֆիզիկա (գրավոր) կամ անգլերեն (գրավոր)՝ մրցութային,
հայոց լեզու (գրավոր)՝ ոչ մրցութային:
Ծրագրի նպատակներն են.
ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ ինֆորմատիկայի և համակարգչային գիտությունների վերաբերյալ,
զարգացնել ուսանողի ալգորիթմական մտածողությունը,
օժտել մեքենայական ուսուցման մեթոդների կիրառման, տվյալների հենքերի նախագծման, մաթեմատիկական մոդելավորման գործնական մասնագիտական կարողություններով,
պատրաստել մասնագետներ, որոնք ունակ կլինեն ստեղծելու արդյունավետ հաշվողական ալգորիթմներ, իրականացնելու տվյալների վերլուծության բոլոր փուլերը և նախագծելու ու իրագործելու լոկալ կոմպյուտերային ցանցեր:
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
Ստացված որակյալ և համակողմանի գիտելիքների շնորհիվ բակալավրիատի ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի ընդունվելու ՀՀ բուհերում, գիտական կազմակերպություններում և ձեռնարկություններում, բանկային և տեղեկատվական ոլորտներում (մասնավորապես ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում, «Սինոփսիս», «Հայկական ծրագրեր (Arm Soft)», «Ինստիգեյթ Ռոբոտիքս», «Դիջիթեյն» ՍՊԸ, «ԷՊԱՄսիստեմզ», «ՊիկաԱրտ» ՍՊԸ ընկերություններում և այլուր):