Ընդհանուր տվյալներ
Լաբորատորիան ֆինանսավորում է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (հետազոտական նախագիծ թիվ 24RL-1A028): Նպատակն է՝ կամուրջ ստեղծել կոմպլեքս անալիզի հայկական դպրոցի ամուր գիտական հիմքի և ավելի ժամանակակից, կիրառական թեմաների միջև: Այն է՝ հետազոտել, կատարելագործել և զարգացնել անալիտիկ մեթոդների որոշ գործիքներ (ներառյալ կոմպլեքս անալիզի մեթոդները)՝ հաշվի առնելով գիտության այն ճյուղերը, որոնք ուղղակի կիրառություն ունեն իրական կյանքում և որոնք պահանջված են ներկայիս Հայաստանի Հանրապետության համար: Հետազոտության մեջ կարևորվում են գեոդեզիայի և մեքենայական ուսուցման կիրառական ոլորտները: Հատուկ ուշադրություն կդարձվի կրիպտոգրաֆիային՝ ինչպես կրիպտոգրաֆիայի մաթեմատիկական հիմքերի զարգացմանը, այնպես էլ կրիպտոգրաֆիայում անալիտիկ մեթոդների կիրառմանը: Միավորվել են հանրահաշվի, անալիզի և դիսկրետ մաթեմատիկայի հետազոտողները՝ նոր սիներգետիկ գործիքներ մշակելու և այդ ոլորտներում առկա մարտահրավերները լուծելու նորարարական մեթոդներ գտնելու համար: