Ընդհանուր տվյալներ
Տվյալ նախագիծն առաջարկում է ԵՊՀ-ում հիմնել «Տարածական հետազոտությունների և քաղաքային ինֆորմատիկայի կենտրոն»՝ համագործակցելով Տոկիոյի համալսարանի և Տարածական տեղեկատվության գիտական կենտրոնի (Ճապոնիա) փորձագետների հետ։
Կենտրոնը ուղղված կլինի Հայաստանում քաղաքային ինֆորմատիկայի և տարածական տեղեկատվական գիտությունների զարգացման վրա՝ զբաղվելով այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են տվյալների վրա հիմնված պլանավորումը, աղետների կառավարումը և տարածական տեղեկատվական համակարգերը։ Հիմնական ուսումնասիրություններից մեկը կլինի սեյսմիկ խոցելիության գնահատման համար արհեստական բանականության վրա հիմնված մոդելների մշակումը՝ մեքենայական ուսուցման, ԱՏՀ «անորոշ» տրամաբանություն կիրառմամբ։ Մյուս ուղղությունը միտված կլինի քաղաքային միջավայրի՝ մարդկանց վարքի վրա ազդեցության բացահայտումներին՝ վերլուծելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են կանաչ տարածքները, օդի որակը և աղմուկի մակարդակը։ Այս նախաձեռնությունները կնպաստեն Երևանի թվային երկվորյակի ստեղծմանը՝ ոգեշնչված ճապոնական PLATEAU համակարգով՝ վերջնական նպատակ ունենալով աջակցելու «խելացի» քաղաքի պլանավորմանը և տվյալների վրա հիմնված որոշումների կայացմանը: Բացի այդ կենտրոնի ստեղծումից՝ քաղաքային գիտության և նորարարությունների բնագավառում ԵՊՀ-ն կդիրքավորի որպես տարածաշրջանային առաջատար հաստատություն՝ լուծումներ առաջարկելով աղետների կառավարման և կայուն քաղաքային զարգացման համար։
Համաղեկավար(ներ)
Յոշիհիդե Սեկիմոտո, Տարածական ինֆորմացիոն գիտության կենտրոն, Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր, Տոկիոյի համալսարան, CSIS (Տարածական ինֆորմացիոն գիտության կենտրոն)
Իիզուկա Կոտարո, Տարածական ինֆորմացիոն գիտության կենտրոն