Ծրագրի սկիզբ՝
Ծրագրի ավարտ՝
Ծրագրի ղեկավար՝
Եգանյան Տիգրան Հայկի, մենթոր՝ Մարիո Վասեր (Յոհաննես Կեպլերի անվան Լինցի համալսարան)
Ընդհանուր տվյալներ
Ծրագրի կոդ՝
25PTS-1D023
Բյուջե՝
1573740
AMD
Մասնագիտական վերապատրաստման ներկայացված ծրագրի նպատակն է ընդլայնել գիտելիքները ասիմետրիկ օրգանոկատալիզի ոլորտում։ Այդ նպատակով՝ որպես ընդունող կողմ ընտրվել է Յոհաննես Կեպլերի անվան Լինցի համալսարանի պրոֆեսոր Մարիո Վասերը, որն ունի մեծ փորձ ասիմետրիկ օրգանոկատալիզի ոլորտում։
Վերապատրաստման նպատակն է ձեռք բերել կոնկրետ ռեակցիաների համար ասիմետրիկ օրգանոկատալիզորդների նախագծման և ընտրության հմտություններ, ինչպես նաև սովորել նոր կատալիտիկ ռեակցիաների իրականացման մեթոդներ, մասնավորպես՝ ալենոատների ցիկլոմիացման օրինակով։ Ձեռք բերված գիտելիքները և հմտությունները փոխանցվելու են Հայաստանի հետազոտողներին։