Ընդհանուր տվյալներ
էներգիայի պահպանման խնդիրներում ավելի անվտանգ և արդյունավետ մարտկոցներ ստանալու համար խոստումնալից լուծում են ամբողջովին պինդ մարմնային նատրիում-իոնային մարտկոցները՝ մասնավորապես ամորֆ էլեկտրոլիտների կիրառմամբ։ Սակայն ամորֆ էլեկտրոլիտների հայտնաբերումն ու վերլուծությունն առանց համակարգչային հաշվարկների դանդաղ և ռեսուրսատար գործընթաց է։ Այս խնդիրը լուծելու համար գիտական այցի ընթացքում կիրականացվի նախագիծ՝ ոլորտի առաջատար փորձագետի հետ համագործակցելով։ Ընդունող պրոֆեսորն ունի մեծ փորձառություն ամորֆ նյութերի և ստոխաստիկ սառեցմամբ այդ նյութերը ստանալու խնդիրներում։ Հետազոտության ընթացքում կիրառվելու է նոր հաշվարկային մեթոդաբանություն, որի ընթացքում ստոխաստիկ սառեցմամբ կգեներացվի ամորֆ կառուցվածքների գրադարան, որոնցից ունիվերսալ մեքենայական ուսուցման պոտենցիալներով կընտրվեն մեծ իոնային հաղորդականությամբ ստաբիլ նյութերը։ Ստացված գրադարանից ակտիվ ուսուցմամբ կկառուցվեն մոմենտ-տենզոր պոտենցիալներ, կկատարվեն մոլեկուլային դինամիկայի հաշվարկներ և կհաշվվեն իոնային փոխադրման պարամետրերը։ Ստացված նյութերի համար նաև առաջնային սկզբունքներով կհաշվարկվի էլեկտրոնային պարամետրերը։
Հյուրընկալող պրոֆեսորի օժանդակությունը և տրամադրվող բարձր արդյունավետությամբ հաշվարկային ռեսուրսները վճռորոշ կլինեն այս ինտենսիվ հաշվարկները հաջողությամբ իրականացնելու համար։