Ընդհանուր տվյալներ
Հետազոտության նպատակն է ներկայացնել Նախիջևանի նախկին ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության հայ բնակչության փորձառությունը՝ կենտրոնանալով հայերի մշակութային ներկայացվածության, մշակութային ինքնադրսևորման հնարավորությունների վրա՝ քաղաքական, վարչական սահմանափակումների և ազգային խտրական քաղաքականության համատեքստում, որի վերջնարդյունքը եղավ հայերի բռնագաղթը 1988-1989 թթ․ և երկրամասի հայազրկումը։ Հետազոտությունը կարող է օգտակար լինել հայ-ադրբեջանական հակամարտության և հարաբերությունների ուսումնասիրություններում՝ օգնելով հաշվի առնել կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային տարածքներում մշակութային գործոնների և քաղաքականությունների դերն ու հետևանքները։ Ուսումնասիրությունը պետք է օգնի բարձրաձայնել Նախիջևանից տեղափոխված և 1988-1989 թթ․ տեղահանված հայերի պատմությունները, որոնք՝ որպես երբեմնի խոցելի համայնքի անտեսված փորձառություն, ոչ միայն արժեքավոր են պատմագիտության և հասարակական գիտությունների տեսանկյունից, այլև կարող են գործնական նշանակություն ունենալ քաղաքականությունների մշակման համար։
Գիտական ղեկավար
Հակոբյան Արսեն Աշոտի