Ընդհանուր տվյալներ
Վնասատու միջատները (հատկապես թեփուկաթևավորները (Lepidoptera կարգ)), լուրջ մարտահրավեր են ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ բնական էկոհամակարգերի կայունության համար՝ հատկապես կլիմայական փոփոխությունների և մարդկային գործունեության ինտենսիվացման պայմաններում (Parmesan & Yohe, 2003; IPCC, 2021): Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ուսումնասիրելու Հայաստանի տարածքում տնտեսապես կարևոր Lepidoptera կարգի վնասատու միջատների գենետիկական բազմազանությունը և էկոլոգիական դինամիկան։ Այս տվյալներն անհրաժեշտ են արդյունավետ և կայուն կենսաբանական վերահսկման մեխանիզմների մշակման համար։ Հետազոտությունը կիրականացվի համակցված մեթոդաբանությամբ՝ ներառելով դաշտային նմուշառում, ԴՆԹ-բարկոդավորում և ֆիլոգենետիկ վերլուծություն։ Նախագծով նախատեսվում է ստեղծել ազգային ԴՆԹ տեղեկատու բազա, մշակել eDNA-ի վրա հիմնված մոնիթորինգի մեթոդներ։ Ստացված արդյունքները կնպաստեն վնասատուների դեմ պայքարի միջոցների բարելավմանը, կենսաբազմազանության պահպանությանը և Հայաստանի էկոլոգիական ու գյուղատնտեսական գիտահետազոտական ներուժի զարգացմանը՝ համապատասխանելով միջազգային գիտական և բնապահպանական չափանիշներին։
Գիտական ղեկավար
Առաքելյան Մարինե Սեմյոնի