Ընդհանուր տվյալներ
Գլոբալ տաքացման և ծայրահեղ եղանակային երևույթների հաճախացման պայմաններում շրջակա միջավայրի այնպիսի սթրեսային գործոններ, ինչպիսիք են երաշտը, աղակալումը և սննդատարրերի պակասը, բացասական ազդեցություն են թողնում բույսերի աճի և արտադրողականության վրա։ Հայաստանում որոշ շրջաններ բախվում են էկոլոգիական լուրջ խնդիրների աղակալման և երաշտի հետևանքով, որոնք ազդում են ցորենի և գարու արտադրության վրա: Այս անբարենպաստ պայմանները բացասաբար են անդրադառնում ցորենի և գարու մորֆոլոգիական, ֆիզիկա-կենսաքիմիական և գենոմային հատկանիշների վրա։ Ընթացիկ ծրագիրը նախատեսված է հողի աղակալվածության և երաշտի ինտենսիվության գնահատման համար՝ միաժամանակ ուսումնասիրելով հայկական ցորենի և գարու գենոտիպերը սթրեսային պայմաններում: Այս հետազոտության հիմնական նպատակն է ուսումնասիրել կենսաածխի ներուժը՝ որպես հողի կայուն հավելում՝ ցորենի (Triticum aestivum L.) և գարու (Hordeum vulgare L.) աղակալվածության և երաշտի նկատմամբ դիմադրողականությունը բարձրացնելու համար՝ Հայաստանի ագրոկլիմայական պայմաններում: Ուսումնասիրության նպատակն է գնահատել այս բույսերի մորֆո-ֆիզիոլոգիական և կենսաքիմիական արձագանքները կենսաածխի կիրառմանը՝ կենտրոնանալով ջրի պահպանման, սննդանյութերի մատչելիության և սթրեսի նկատմամբ դիմադրողականության մեխանիզմների բարելավման վրա:
Գիտական ղեկավար
Ղազարյան Կարեն Արամայիսի