Ընդհանուր տվյալներ
Աշխատանքը վերաբերում է տարբեր ազոտ պարունակող կիսահաղորդիչ, լուծելի, հետևաբար նաև հեշտ մշակելի պոլիմերների և օլիգոմերների սինթեզին և ուսումնասիրությանը, որը նախատեսվում է իրականացնել երկու ուղղություններով: Նախատեսվում է օգտագործել էժան և մատչելի մոնոմերներ (ֆենիլենդիամիններ, անիլին, անիզիդին, կարբազոլ, ֆլյուրենոն) հիմնվելով համապատասխան հատկությամբ օժտված զուգորդված մոնոմերների համակցմամբ աստիճանական աճի մեխանիզմով ընթացող ռեակցիաների կիրառման վրա՝ ավելի կարգավորված կառուցվածքներով պոլիմերներ ստանալու նպատակով։ ՊԱՆ-ի նման կառուցվածք ունեցող պոլիմերների և օլիգոմերների սինթեզը իրականացվելու է տեղակալված և ոչ տեղակալված անիլինների լավ հայտնի օքսիդացմամբ պոլիմերման և 1,4-արոմատիկ դիամինների օրգանական միջավայրում օքսիդացման կոնդենսման եղանակներով։ Իրականացվելու է տարբեր ակցեպտոր նոր ամինո/ամինո ֆունկցիոնալացված օլիգոմերների սինթեզ և դրանց համակցումը տարբեր էլեկտրոնադոնոր հատկությամբ օժտված մոնոմերների հետ։ Ուսումնասիրվելու են դրանց էլեկտրահաղորդականությունը, ֆոտո(էլեկտրո)-լյումինեսցենտ հատկությունները, մորֆոլոգիան, թերմակայունությունը, ցիկլիկ վոլտ-ամպերային եղանակով դրա վեր-օքս բնութագրիչները։ Նախատեսվում է, որ ստացված միացությունները կցուցաբերեն կիսահաղորդիչ և լյումինեսցենտ հատկություններ:
Գիտական ղեկավար
Դուրգարյան Նարինե Անժելոյի