Ընդհանուր տվյալներ
Աշխատանքը նվիրված է Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի մակերևութային ջրային մարմինների ջրաէկոլոգիական արդի վիճակի վերլուծմանը և գնահատմանը, տարածաժամանակային բաշխման օրինաչափությունների բացահայտմանը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխության ազդեցությունը։ Աշխատանքի կատարման համար հիմք են ծառայելու ջրագրական, հիդրոքիմիական և կենսաբազմազանության վերաբերյալ առկա տվյալները։ Հատուկ ուշադրություն է դարձվելու ջերմաստիճանի բարձրացման, տեղումների ռեժիմի փոփոխության և հիդրոլոգիական ռեժիմների խախտման վրա՝ որպես կլիմայի փոփոխության հիմնական գործոններ։ Հետազոտության իրականացման համար կիրառվելու են ժամանակակից մոդելավորման և քարտեզագրության մեթոդներ՝ ռիսկերի գնահատման և կառավարման հնարավոր ուղիները սահմանելու նպատակով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս գետային համակարգերի էկոլոգիական վիճակի վատթարացման միտումներ, որոնք կարող են պայմանավորված լինել ինչպես կլիմայական, այնպես էլ մարդածին ճնշումներով։ Աշխատանքի արդյունք կհանդիսանա մի շարք կառավարական և հարմարվողական միջոցառումների մշակված հայեցակարգը՝ կլիմայի փոփոխվող պայմաններում մակերևութային ջրերի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար:
Գիտական ղեկավար
Մարգարյան Վարդուհի Գուրգենի