Ընդհանուր տվյալներ
Նախագիծը նպատակ ունի մշակելու կիրառությունից անկախ թվային ինժեներական մեթոդաբանություն՝ բարդ համակարգերի վիրտուալ արտապատկեր (թվային երկվորյակ) ստեղծելու համար: Բազմաֆիզիկական սիմուլյացիոն գործիքների, համակարգերի մոդելավորման լեզուների և ախտորոշիչ շրջանակների ինտեգրման միջոցով՝ նախագիծը հնարավորություն կտա ենթահամակարգերին կապելու ազդանշանային ինտերֆեյսների, պարամետրիկ մոդելավորման և վարքագծային վերլուծության միջոցով։ Նախագծի հիմնական փիլիսոփայությունը արդյունաբերության և հետազոտությունների միջև եղած բացը լրացնելն է՝ համակարգային մակարդակի մոդելավորմը և ախտորոշումը հասանելի դարձնելով ոչ մասնագետ ինժեներների համար: Օգտատերերը կկարողանան նկարագրել ցանկալի աշխատանքային պայմանները պարզ լեզվով և ստանալ ճշգրիտ, տվյալների վրա հիմնված վերլուծություն՝ առանց ֆիզիկայի, մաթեմատիկայի կամ մոդելավորման խոր փորձագիտական գիտելիքների։ Հայեցակարգը ներառում է արհեստական բանականության վրա հիմնված կանխարգելիչ սպասարկման հնարավորությունները: Իրական սենսորների և մոդելավորման հետադարձ կապի միջոցով անընդհատ հետևելով համակարգի կենսունակությանը՝ հնարավոր է վաղ հայտնաբերել վատթարացման նշանները, կանխարգելել հնարավոր խափանումները՝ ժամանակին առաջարկելով սպասարկման գործողություններ: Այս մոտեցումը զգալիորեն կրճատում է անսարքությունները, օպտիմալացնում է ռեսուրսները և բարելավում է համակարգի ընդհանուր հուսալիությունը:
Համաֆինանսավորող կազմակերպություն
Ձեռնարկությունների ինկուբատոր