Ընդհանուր տվյալներ
Երկրի դիտարկման տվյալներով փոփոխությունների հայտնաբերման ներկայիս մեթոդները զուրկ են օգտատիրոջ կողմից սահմանվող սեմանտիկ հարցումներին հարմարվելու ճկունությունից։ Այս նախագիծը նպատակ ունի մշակելու նոր տեսողականլեզվական մոդել (VLM), որն իրականացնում է փոփոխությունների հայտնաբերում՝ հիմնված սակավաթիվ օրինակների (few-shot) և համատեքստի վրա։ Մոդելը կմեկնաբանի բնական լեզվով նկարագրությունը և 0-8 տեսողական օրինակները՝ արբանյակային պատկերներում հատուկ փոփոխությունները սեգմենտավորելու համար՝ արդյունքները տրամադրելով ճշգրիտ բազմանկյունների տեսքով՝ կառուցվածքային JSON ձևաչափով՝ GIS ծրագրերի հետ ուղղակի ինտեգրման համար։ Մենք կստեղծենք սակավաթիվ օրինակներով ուսուցման նոր չափորոշիչ (benchmark), կվերապատրաստենք ժամանակակից VLM, կզարգացնենք համատեքստում ուսուցման մեթոդները, կինտեգրենք բազմասպեկտրալ հիմնարար մոդել՝ միջարբանյակային հնարավորություններ ապահովելու համար, և կստեղծենք ցուցադրական վեբ-հավելված։
Պետական կառավարման մարմնից խորհրդական
Անդրանիկ Նորիկի Սարգսյան, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Տիեզերական և գիտատեխնիկական գործունեության վարչություն