Ընդհանուր տվյալներ
Հայտնի է, որ 19-րդ դարի երկրորդ կեսին Կովկասը Ռուսական կայսրության կազմում վերածվել էր կարևոր վարչաքաղաքական և ռազմավարական կենտրոնի, որտեղ խաչվում էին ինչպես կայսրության ներքին կառավարման խնդիրները, այնպես էլ արտաքին ուժերի հետաքրքրությունները։ Մեծ Բրիտանիայի համար Կովկասը դիտարկվում էր որպես ոչ միայն աշխարհաքաղաքական աճող գոտի, այլև աշխարհաքաղաքական տարածք, որը գտնվում էր կայսերական շահերի բախման կիզակետում։ Այս համատեքստում առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Կովկասի և մասնավորապես Թիֆլիսի ընկալումը բրիտանացի ճանապարհորդների գրառումներում, որոնք հանդես են գալիս որպես տարածաշրջանի վերաբերյալ գիտելիքի ձևավորման կարևոր աղբյուր։ Ներկայացվող հետազոտությունը նպատակ ունի վերլուծելու բրիտանական ճանապարհորդական պատմությունները, բացահայտելու, թե ինչպես էին ներկայացվում Կովկասն ու Թիֆլիսը՝ որպես քաղաքական, սոցիալական և մշակութային տարածքներ։
Ուսումնասիրությունը հիմնվում է բրիտանական արխիվային նյութերի վրա՝ ներառյալ ճանապարհորդների օրագրերը, հաշվետվությունները և հրապարակումները՝ նպատակ ունենալով վերաիմաստավորելու տարածաշրջանը:
Մենթոր
Ալեքսանդր Գ. Մարշալ (PhD), Գլազգոյի համալսարան