2025/2026 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 6-ը՝ մինչև ժամը 18:00-ն։
Հեռակայի ընդունելության քննություններն անցկացվելու են ս․թ․ հոկտեմբերի 9-ին:
* «ՈՒսուցչական առաջնորդություն» կրթական ծրագրի ընդունելության քննությունն անցկացվելու է ս.թ. հոկտեմբերի 9-ին և 10-ին:
Ընդունված դիմորդների ուսման վարձն անհրաժեշտ է վճարել (2025/2026 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսվարձի առնվազն 25%-ը) մինչև ս.թ. հոկտեմբերի 24-ը ներառյալ (վճարումն անհրաժեշտ է կատարել բացառապես բանկային փոխանցման միջոցով: Անդորրագրի «Նպատակ» բաժնում անհրաժեշտ է նշել անուն, ազգանուն, հայրանուն, ուսումնական ստորաբաժանման անվանումը (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն), վճարման նպատակը):