2026/2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 2-ը՝ մինչև ժամը 18:00-ն։
Հեռակա ընդունելության քննություններն անցկացվելու են ս․թ․ հոկտեմբերի 7-ին:
Ընդունված դիմորդների ուսման վարձն անհրաժեշտ է վճարել (2026/2027 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսման վարձավճարի առնվազն 25%-ը) մինչև ս.թ. հոկտեմբերի 26-ը ներառյալ (ուսման վարձավճարի վճարման անդորրագրի վավերապայմաններին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հղումով):