«Իրավագիտություն» մասնագիտությամբ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելությունը կկազմակերպվի հատուկ կարգի հիման վրա մրցույթի արդյունքներով և բաղկացած կլինի երկու փուլերից։
Առաջին փուլ. փաստաթղթերի ուսումնասիրություն
Դիմելու համար անհրաժեշտ է առցանց եղանակով լրացնել դիմում-հայտը, ինչպես նաև ica@ysu.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը.
անգլերենով կազմված մոտիվացիոն նամակ, որում դիմորդը պետք է ներկայացնի ծրագրին մասնակցելու դրդապատճառները, ծրագիրն ավարտելուց հետո իր մասնագիտական գործունեության հեռանկարը՝ անդրադարձ կատարելով նաև իր այն կարողություններին, որոնք ընդունող հանձնաժողովը պետք է հաշվի առնի ծրագրին դիմորդի մասնակցությունը հաստատելու համար,
անգլերենով կազմված ինքնակենսագրություն (CV),
առկայության դեպքում՝ վերաբերելի այլ փաստաթղթեր (կարճաժամկետ կամ երկարաժամկետ կրթական ծրագրերի մասնակցությունը հավաստող դիպլոմների, հավաստագրերի պատճենները)։
Երկրորդ փուլ. հարցազրույց
Հարցազրույցը կանցկացվի անգլերենով, որի ընթացքում դիմորդից կպահանջվի բանավոր ներկայացնել ծրագրին դիմելու իր դրդապատճառները (մոտիվացիան), ինչպես նաև կստուգվեն դիմորդի վերլուծական կարողությունները միջազգային իրավունքի վերաբերյալ նախապես հանձնարարված վարկածային (հիպոթետիկ) իրավիճակի վերլուծության արդյունքներով։ Վարկածային իրավիճակի նկարագրությունը կտրամադրվի միայն ընդունելության առաջին փուլը հաղթահարած դիմորդներին։