Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. 50 տարի առաջ Վիլյամ Սարոյանը ԵՊՀ-ում էր․ մի հանդիպման պատմություն
Հոկտեմբեր 23, 2026 | 10:16
Հասարակություն

50 տարի առաջ Վիլյամ Սարոյանը ԵՊՀ-ում էր․ մի հանդիպման պատմություն

1976 թվականի հոկտեմբերի 23-ին Վիլյամ Սարոյանը հանդիպեց ԵՊՀ ուսանողների և դասախոսների հետ։ Հանդիպումը տևեց շուրջ երեք ժամ։ Գրողը պատասխանեց հարցերի, հիշեց Հեմինգուեյին ու Բեռնարդ Շոուին, խոսեց հայկական երգից, նույնիսկ երգեց և պատմեց, թե ինչու է շարունակում գրել, երբ իր գրքերից շատերը դեռ անտիպ են։ Այդ օրվա զրույցը պահպանվել է համալսարանի տարեգրության էջերում։

1976 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանի պետական համալսարանի մեծ հանդիսասրահում սպասում էին Վիլյամ Սարոյանին։

Դահլիճում միայն ուսանողներ ու դասախոսներ չէին։ Եկել էին նաև այլ բուհերի ուսանողներ, գրողներ, գիտնականներ, արվեստագետներ, տարբեր ոլորտների աշխատողներ։ Ընդհանուր առմամբ՝ հարյուրավոր մարդիկ։

Սարոյանն այդ ժամանակ 68 տարեկան էր։ Հայաստանում էր երրորդ անգամ. առաջին անգամ այցելել էր 1935-ին, երկրորդ անգամ՝ 1960-ին։

Հանդիպումը սկսվեց պաշտոնական արարողությամբ։ Համալսարանի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կ. Խաչատուրյանը ողջունեց հյուրին, ապա նրան հանձնեց ԵՊՀ 50-ամյակի հուշամեդալն ու կրծքին ամրացրեց հոբելյանական կրծքանշանը։

Հետո հերթը հասավ հարցերին։

Ռուսաց լեզվի և թարգմանության տեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լ. Մկրտչյանը հայտարարեց, որ Սարոյանը պատրաստ է պատասխանելու ներկաների հարցերին։

Բայց մինչ դահլիճից առաջին հարցաթերթիկը կհասներ ամբիոն, գրողն արդեն ոտքի էր կանգնել։

«Սիրելի՛ երիտասարդ տղաք և աղջիկներ, սիրելի՛ հայ ժողովուրդ»,- այսպես սկսեց նա իր խոսքը։

«Աշխատեցեք լավ սորվիլ»

Սարոյանը նախ շնորհակալություն հայտնեց ընդունելության և նվերի համար։ Հետո խոսեց կրթությունից։

Նա հիշեցրեց, թե որքան կարևոր են հայոց պատմությունը, երգն ու բանաստեղծությունը ճանաչելը, և դիմեց ուսանողներին. «Աշխարհում մեկ հայկական համալսարան կա, աշխատեցեք լավ սորվիլ, բարձր պահել այդ համալսարանի անունը»։

Նա նաև հորդորեց երիտասարդներին սովորել իրենց դասախոսներից, օգտվել նրանց գիտելիքներից ու փորձից։

Այնուհետև սկսվեց զրույցը, որն աստիճանաբար անցավ ամենատարբեր թեմաներով՝ գրականությունից մինչև երաժշտություն, ստեղծագործական սովորություններից մինչև հայկական արմատներ։

Երեք օրում պիես գրելու ժամանակներն անցել էին

Հարցերից մեկը վերաբերում էր Սարոյանի աշխատանքին։ Ի՞նչ էր գրում այդ օրերին, ինչպե՞ս էր փոխվել նրա ստեղծագործական ընթացքը։

Սարոյանը պատասխանեց, որ նախկինում կարող էր երեք օրում մի պիես գրել, բայց հիմա ավելի դանդաղ է աշխատում։

Պատմեց նաև, որ ութ տարի առաջ հրաժարվել է սուրճից ու ծխախոտից։ Շարունակում է գրել պատմվածքներ, պիեսներ, վեպեր և բանաստեղծություններ։

Նա նշեց՝ այդ ժամանակ ուներ 44 հրատարակված գիրք, բայց անտիպ գործերն ավելի շատ էին։

Դահլիճից հարցրել էին՝ ինչո՞ւ շարունակել գրել, եթե ամեն ինչ չի հրատարակվելու։

Սարոյանի պատասխանը կարճ էր. «Ինձի համար գրել և ապրիլ կյանքը, նույնն է»։

Ասաց, որ գրում է, որովհետև իրեն հետաքրքիր է։ Իսկ կտպագրվե՞ն այդ գործերը, թե՞ ոչ, իր համար որոշիչ չէ։

Սարոյանը՝ իր հերոսների մեջ

Մեկ այլ հարց վերաբերում էր նրա ստեղծագործությունների կերպարներին։ Արդյո՞ք փոքրիկ Ջոնիի նախատիպն ինքը չէր։

«Ջոնին ալ ես եմ, Մեք Գրեգորն ալ»,- պատասխանեց Սարոյանը։

Նա բացատրեց, որ գրողն իր ստեղծագործության մեջ կարող է լինել ամենատարբեր մարդիկ։ Անգամ եթե գրում է սատանայի կամ հրեշտակի մասին, այդ կերպարի մեջ ևս ինչ-որ չափով ինքն է։

Հետաքրքրվեցին նաև, թե սեփական գործերից որն է լավագույնը համարում։

Սարոյանն առանձնացրեց «Իմ անունը Արամ է» ստեղծագործությունը՝ անդրադառնալով հերոսի հայկական անվան ընտրությանը։

Հեմինգուեյը՝ բարեկամ և հակառակորդ

Զրույցի ընթացքում հնչեցին նաև համաշխարհային գրականության հայտնի անուններ։

Սարոյանը պատմեց Էռնեստ Հեմինգուեյի հետ իր հարաբերությունների մասին՝ նրան միաժամանակ ներկայացնելով որպես հին հակառակորդ և բարեկամ։

«Ես և Հեմինգուեյ հին թշնամիներ ու բարեկամներ ենք, կռվել ենք»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ, բարձր գնահատեց Հեմինգուեյի գրականությունը, հատկապես նրա հակիրճ ու ճշգրիտ գրելու կարողությունը։

Հետո հիշեց Բեռնարդ Շոուին, որն իրեն նամակ էր գրել, երբ ինքը զինվորական ծառայության ընթացքում Լոնդոնում էր։ Հետագայում նրանք նաև հանդիպել էին։

Սարոյանն ասաց, որ սովորաբար չի սիրում անհանգստացնել նշանավոր մարդկանց, բայց ուրախ էր, որ հանդիպել էր Շոուին։

Իսկ հետո Սարոյանը երգեց

Զրույցի ընթացքում խոսք բացվեց հայկական երգի մասին։

Սարոյանը պատմեց, որ մանկուց սիրել է Արմենակ Շահմուրադյանի երգերը։ Խոսեց հայկական երգերի տխրության, ուրախության և դրանցում պահպանված ժողովրդի փորձառության մասին։

Ապա ասաց. «Պիտի խոստովանիմ, որ երգն իմ ամեն օրվա ապրելն է, ես հոգուս մեջ ալ կերգեմ»։

Հիշեց նաև շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բյոռնսին, որի նման երգ գրելու մասին ժամանակին երազել էր։

Այնուհետև պատմեց իր երգերից մեկի մասին, որը, ըստ նրա, հաջողություն էր ունեցել 1949 թվականին։

Որոշեց այն կատարել ունկնդիրների համար։

Հանդիպման գրավոր նկարագրության մեջ այդ պահն արձանագրված է ընդամենը մեկ նախադասությամբ. «Եվ երգում է Սարոյանը...»։

Թե ինչ երգ է կատարել նա այդ օրը, ներկայացված հատվածում չի նշվում։

Հարց, որին Սարոյանը միանգամից չպատասխանեց

Հանդիպման ընթացքում գրողին հարցրին՝ արդյո՞ք մտադիր է Հայաստանի մասին ստեղծագործություն գրել։

Ըստ պահպանված նկարագրության՝ Սարոյանը հուզվեց, մի պահ կարկամեց և միայն հետո պատասխանեց. «Իմ հոգիական արմատներ Բիթլիսի կողմերն են, իմ մարմնական արմատներ Ֆրեզնոյի և Կալիֆոռնիայի մեջ են»։

Նա բացատրեց, որ առավել խորությամբ կարելի է գրել այն վայրերի մասին, որոնց հետ խոր արմատներով ես կապված։

«Իմ արմատներ հոս են»,- ասաց Սարոյանը։

Ապա ավելացրեց, որ հայ ժողովրդի և հայրենիքի նկատմամբ պարտավորություն է զգում ու մտադիր է կատարել այն։

Երեք ժամ անց

Սարոյանը խոսեց նաև Նարեկացու, Ներսես Շնորհալու, Աբովյանի, Թումանյանի, Այվազովսկու, Սարյանի, Արամ Խաչատրյանի ու Մինաս Ավետիսյանի մասին։ Անդրադարձավ Վիկտոր Համբարձումյանին և Գրիգոր Գուրզադյանին։

Երբ զրույցի ընթացքում նրան հարցրին, թե ինչ կաներ, եթե հասարակությունն իրեն որպես գրող չընդուներ, պատասխանեց՝ միևնույն է, կշարունակեր գրել։

Հանդիպման ավարտին կրկին դիմեց ուսանողներին՝ հորդորելով լավ սովորել։

Այդ օրը Սարոյանը շուրջ երեք ժամ անցկացրեց համալսարանում։

Հանդիպումից հետո ռեկտորատում նրա պատվին ընդունելություն կազմակերպվեց։ Գրողը ծանոթացավ համալսարանի պատմությանը, կրթական և գիտական աշխատանքներին։

Հոկտեմբերի 23-ի հանդիպման մասին նյութը տեղ գտավ նաև «Երևանի համալսարան» թերթի 1976 թվականի նոյեմբերի 6-ի համարում։

Հիսուն տարի անց այդ հրապարակման հիման վրա կազմված գրավոր վկայությունը հնարավորություն է տալիս վերականգնելու ոչ միայն հանդիպման ընթացքը, այլև նրա առանձին դրվագները՝ առաջին հարցաթերթիկը, Սարոյանի ինքնաբուխ պատասխանները, Հեմինգուեյի մասին հիշողությունն ու դահլիճում հնչած երգը։

Այդ օրը դահլիճում նստած մարդկանցից որևէ մեկը պահպանե՞լ է իր հիշողությունները, լուսանկարները կամ Սարոյանի ստորագրությամբ գիրքը։

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    50 տարի առաջ Վիլյամ Սարոյանը ԵՊՀ-ում էր․ մի հանդիպման պատմություն

    23.10.2026

    ԵՊՀ-ն՝ արհեստական բանականության ոլորտում միջազգային հետազոտությունների զարգացման նախագծում

    22.10.2026

    «Արհեստական բանականությունը կարող է փոխել մշակույթը, բայց չի փոխարինի մարդկային ներկայությանը». պրոֆեսոր Մասսիմո Լեոնե

    22.10.2026
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    ԵՊՀ բիզնես ինկուբատորի նորարարական կրթաթոշակային ծրագիր 2026–2027. գիտական հետազոտությունից դեպի կայուն ստարտափ

    10.21.2026 - 11.15.2026

    «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Լիլի համալսարան, Ֆրանսիա

    10.20.2026 - 10.28.2026

    Վիեննայի համալսարանի ձմեռային դպրոց-2027․ կրթաթոշակային հնարավորություններ

    10.20.2026 - 11.30.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am