Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի ԳՀ լաբորատորիյա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի ԳՀ լաբորատորիյա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շարունակական կրթության կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Անվճար կրթությունից մինչև ակադեմիական ազատություն. ի՞նչ հարցեր են ԵՊՀ ուսանողներն ուղղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին
Նոյեմբեր 17, 2026 | 17:00
Կրթություն
Ուսանողական

Անվճար կրթությունից մինչև ակադեմիական ազատություն. ի՞նչ հարցեր են ԵՊՀ ուսանողներն ուղղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին

«Եղե՛ք պահանջկոտ կրթության որակի նկատմամբ և մի՛ եղեք անտարբեր». այս ուղերձով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ուսանողների միջազգային օրվա առթիվ հանդիպեց ԵՊՀ ուսանողների և ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ։ Ի՞նչ հարցեր են այսօր առավելապես հուզում ԵՊՀ ուսանողներին, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնում նրանք, և ի՞նչ լուծումներ է առաջարկում նախարարությունը։ Անկեղծ ու անմիջական զրույց՝ առանց փակ թեմաների։ Անվճար կրթություն, Ակադեմիական քաղաքի կացարաններ, դասախոսների ակադեմիական ազատություն, սթրեսակայունություն և կրթության որակ. ներկայացնում ենք ուսանողների բարձրացրած ամենաարդիական հարցերն ու նախարար Ժաննա Անդրեասյանի պատասխանները։

Հանդիպման մեկնարկին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավորեց ուսանողներին միջազգային օրվա առթիվ՝ անդրադառնալով նաև ԵՊՀ-ի նախաձեռնությամբ ուսանողներին տրամադրվող միջազգային ISIC քարտերին և նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս օգտվելու տարբեր արտոնություններից ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում։ Այնուհետև նա ընդգծեց նախարարի հետ անմիջական երկխոսության, ուսանողներին հուզող հարցերը բարձրաձայնելու, ինչպես նաև կրթական գործընթացի վերաբերյալ իրենց տեսակետներն ու առաջարկները ներկայացնելու կարևորությունը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը, իր հերթին շնորհավորելով ուսանողներին, հորդորեց նրանց լինել պահանջկոտ կրթության որակի հանդեպ, արդյունավետ օգտագործել ժամանակը և չլինել անտարբեր: Ըստ նրա՝ այսպիսի օրերը ոչ միայն միմյանց շնորհավորելու առիթ են, այլ նաև հնարավորություն՝ խոսելու այն հարցերից, որոնք հուզում են Հայաստանի Հանրապետության տարբեր բուհերում սովորող ուսանողներին։

«Ամենակարևորը, ինչը ձեզ կմաղթեի, դա պահանջկոտությունն է կրթության որակի հանդեպ։ Կարծում եմ, որ մեր ամենակարևոր ռեսուրսը ժամանակն է։ Եվ գիտե՞ք, հատկապես ուսանողական տարիքը այն տարիքն է, երբ մտածում ես, որ ժամանակը միշտ կհերիքի, ու ամեն ինչ կհասցնես։ Եվ թերևս ժամանակի հանդեպ այս վերաբերմունքը ոչ միշտ է, որ մեզ հնարավորություն է տալիս խնդիրներին կենտրոնացած մոտենալու»,- նշեց նա՝ հորդորելով ուսանողներին անտարբեր չլինել կրթական գործընթացի նկատմամբ: Եթե դասավանդվող նյութը լիարժեք չի համապատասխանում իրենց ակնկալիքներին կամ մասնագիտական պատկերացումներին, չխուսափել դասախոսների հետ այդ մասին խոսելուց, բարձրաձայնել խնդիրներն ու ներկայացնել առաջարկներ։

Այնուհետև մեկնարկեց բաց հարցուպատասխանը: Ստորև ներկայացնում ենք ուսանողների ամենահետաքրքիր հարցերն ու ԿԳՄՍ նախարարի պատասխանները.

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ, 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Հայրապետյան. «Կառավարության որոշման համաձայն՝ տարկետումով ընդունված առաջին հոսքի ուսանողները գալիք տարում ավարտում են բակալավրիատը և ցանկանում են դիմել մագիստրատուրա։ Արդյո՞ք Կառավարությունը ծրագրում է ավելացնել տվյալ մասնագիտությունների մագիստրատուրայի անվճար տեղերը:

Ժաննա Անդրեասյան. «Երբ մենք իրականացնում էինք «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունը և տարկետման հնարավորություն էինք նախատեսում բնագիտական, ճարտարագիտական, տեխնոլոգիական մասնագիտությունների համար, նպատակներից մեկն այն էր, որ ունենանք հնարավորություն պատրաստելու նաև մեր ապագա դասախոսներին։ Շարունակականության խնդիրը նույնպես դրված էր, այսինքն՝ ոչ թե ուղղակի ունենանք, օրինակ, Քիմիայի ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտներ, այլ նաև որոշակի շարունակականություն: Գուցե նրանք, ովքեր կուզեին հետագայում անցնել դասախոսական աշխատանքի, բակալավրիատից հետո մագիստրատուրա գնային և հետո էլ նաև ատենախոսություն պաշտպանելու հնարավորություն ստանային»: 

Նախարարը հավելեց, որ գերատեսչությունը առաջիկայում բուհերի հետ կքննարկի և կվերանայի այն խնդիրները, որոնք կարող են խանգարել կրթության շարունակականությանը:

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտ Արեգ Յավրյան. «Ինձ հետաքրքրում է, թե ինչ փուլում է գտնվում Ակադեմիական քաղաքի կառուցումը»:

Ժաննա Անդրեասյան. «Հենց այսօր մի շատ կարևոր փաստաթուղթ է ստորագրվելու Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում, որով մենք կմեկնարկենք ուսանողական կացարանների կառուցումը»: 

Ժաննա Անդրեասյանը մանրամասնեց, որ ծրագրով նախատեսված է կացարաններ կառուցել շուրջ 9000 ուսանողի համար, և առաջին փուլով սկսվում է 3600 տեղանոց կացարանների շինարարությունը: Նա ընդգծեց, որ մարզերից եկած ուսանողների կեցության խնդրի լուծումը կրթության մատչելիության կարևորագույն բաղադրիչներից է, և քաղաքը կառուցվելու է փուլային տարբերակով, որպեսզի պատրաստ կացարանները հնարավոր լինի շուտ շահագործել:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանող Այվազյան Միլենա. «ԿԳՄՍՆ-ն ազդարարել է «Մշակութային Վերջին զանգ» համադպրոցական մրցույթը, որի շրջանակում ես ևս համարվում եմ հաղթող դպրոցի սցենարիստ, և շատ ողջունելի ծրագիր է։ Ինձ հետաքրքիր է՝ հետագայում ի՞նչ զարգացումներ են սպասվում այս ծրագրի շրջանակում: Հետաքրքիր է Ձեր կարծիքը այն հարցի շուրջ, թե ինչու է ուսանողների շրջանակում նկատվում թերահավատություն բարձրագույն կրթության նկատմամբ»։

Ժաննա Անդրեասյան. «Մեր դպրոցական միջոցառումները շատ են հեռացել երեխաներից: Հաճախ Վերջին զանգի արարողություններին տպավորություն է ստեղծվում, որ դա ամեն ինչի մասին է՝ տեսալուսանկարահանման, ձևավորման, տարաբնույթ նվերների, բայց ոչ երեխաների: Արտաքին շղարշի տակ կորցնում ենք բովանդակությունը: «Մշակութային Վերջին զանգն» առաջարկելով՝ նպատակ ունեինք ուշադրությունը վերահրավիրելու կարևոր երևույթների վրա. Վերջին զանգը պետք է լինի երեխաների հույզերի, մտքերի ու գաղափարների արտահայտման միջավայրը՝ առանց պարտադիր կանոնների: Այդ ցուցադրականությունն ու սպառողականությունը դառնում են վարքականոն և հետո խանգարում մեզ ամբողջ կյանքում: Մենք շարունակելու ենք այս ծրագիրը, որովհետև դպրոցական միջոցառումների մշակույթը փոխելը շատ կարևոր է: 

Անդրադառնալով բարձրագույն կրթության նկատմամբ ուսանողների թերահավատությանը՝ նախարարն ընդգծեց, որ պահանջկոտ լինելու իր մաղթանքն ու հորդորը հենց դրան էր վերաբերում: Նրա խոսքով՝ ուսանողներն այսօր ապրում են հնարավորությունների ժամանակաշրջանում, երբ կարող են համատեղել գիտելիքի ձեռքբերումը, ընկերական կապերն ու բազմազան փորձառությունը: Ժաննա Անդրեասյանը նկատեց, որ այդ հնարավորությունների արդյունավետ օգտագործումը կախված է հենց իրենցից՝ ուսանողներից. երբ նրանք հստակ ձևակերպեն, թե ինչ են ակնկալում համալսարանից, ավելի պարզ կտեսնեն նաև խանգարող հանգամանքներն ու բացերը և կկարողանան հարցեր բարձրացնել՝ կրթական միջավայրը փոխելու համար:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գայանե Ղուկասյան. «Բուհերում դեռևս ուշադրության չեն արժանանում ուսանողների հոգեկան վիճակը, և չկան հոգեբանական աջակցության մեխանիզմներ։ Ի՞նչ քայլեր կարող են նախատեսվել այս ուղղությամբ»: 

Այս հարցին արձագանքեց նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ԵՊՀ-ում գործում է հոգեբանական ծառայության երկու կենտրոն, որտեղ մենթորների ղեկավարությամբ անվճար խորհրդատվություն են տրամադրում ուսանողներին։  

Ժաննա Անդրեասյան. «Ես կարծում եմ, որ դա լավ է. նաև իրազեկեք, եթե միջավայրում ունեք այդպիսի ընկերներ, որոնք այդ ծառայության աջակցության շնորհիվ իրենց ավելի լավ կդրսևորեն։ Ու լավ է, որ իրազեկման այս հնարավորությունն էլ օգտագործում եք։ Իրականում սթրեսի մասին ենք խոսում քննական շրջանում, չէ՞, ճիշտ հասկացա Ձեզ։ Դա էլ է ուսանողական կյանքի մաս, բայց որպես մարդ՝ դուք պետք է կարողանաք էմոցիոնալ հասունությունը և սթրեսակայունությունը դարձնել կրթության մի մասը։ Այդտեղ շատ կարևոր է, որպեսզի լինեն նաև փոխաջակցության և փոխօգնության միջավայրեր մեր ուսանողների շրջանում։

Նախարարն ընդգծեց, որ լարվածության պայմաններում կենտրոնանալ կարողանալն ու ֆոկուսը չկորցնելը կյանքի բոլոր փուլերում անհրաժեշտ հմտություն է: Նա ուսանողներին խորհուրդ տվեց անընդհատ ռեֆլեքսիա անել սեփական խնդիրների շուրջ՝ հասկանալու, թե ինչն է իրենց անհանգստացնում։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և իրավագիտության ֆակուլտետների ուսանող Ռաֆայել Անդրեասյան. «Երիտասարդության շրջանում մեծ ցանկություն կա, որ ՀՀ-ում բարձրագույն կրթությունը դառնա անվճար։ Ո՞րն է ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը, և արդյո՞ք հնարավոր է խթանել երկու մասնագիտությամբ սովորող ուսանողներին՝ գոնե մեկն անվճար դարձնելով»։

Ժաննա Անդրեասյան. «Իրականում կրթությունն անվճար չէ, հարցն այն է՝ ով է վճարում դրա համար։ Կառավարության ծրագրում ամրագրված է, որ ոչ մի ուսանող ֆինանսական խնդիրների պատճառով չպետք է դուրս մնա բարձրագույն կրթությունից, եթե ունի բավարար առաջադիմություն»:   

Նախարարը ներկայացրեց շրջանառության մեջ դրված կրթաթոշակային նոր կարգի մոտեցումը. ըստ դրա՝ բուհ ընդունված բոլոր ուսանողները սկզբնական շրջանում պետք է ունենան հավասար մեկնարկային պայմաններ՝ ուսման վարձի ամբողջական փոխհատուցմամբ, իսկ հետագայում անվճար ուսուցման շարունակականությունը կախված կլինի նրանց գրանցած առաջադիմությունից (ՄՈԳ-ից): Ինչ վերաբերում է կրթական երկու ծրագրով ուսումնառելու հարցին, Ժ. Անդրեասյանը խոստացավ քննարկել դրա մանրամասները:

ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտ Մարիա Ասլանյան. «Ձեր կարծիքով՝ մեր կրթական համակարգում ամենամեծ ու գլխավոր խնդիրը ո՞րն է»:

Ժաննա Անդրեասյան. «Ամենամեծ խնդիրը կրթական համակարգում ես համարում եմ անկեղծության պակասը։ Եվ կարծում եմ, որ մնացած բոլոր հարցերը սկսում են լուծվել, երբ մենք բաց նայում ենք մեր խնդիրներին և գիտակցում ենք դրանք։ Կարծում եմ, որ պետք է մենք կրթական համակարգում առաջին հերթին սկսենք անկեղծությունից՝ ինքներս մեր, դիմացինի և մեր արած գործի հանդեպ: Երբ այդ անկեղծությունը լինի մեր գործողությունների առանցքում, մնացած բոլոր խնդիրները, վստահ եղեք, որ լուծվող հարցեր են»։

Նախարարը պարզաբանեց, որ կրթական փոփոխությունները կլինեն արդյունավետ միայն այն դեպքում, երբ համակարգում չլինեն արհեստական միջամտություններ (օրինակ՝ քննությունների ժամանակ աշակերտներին աննկատ օգնելը), և երբ բոլոր օղակները՝ դասախոսներից մինչև ուսանողներ, անկեղծ գնահատեն խնդիրներն ու իրենց աշխատանքը:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և իրավագիտության ֆակուլտետների ուսանող Լևոն Արսենյան. «Ինչպիսի՞ն է ձեր պատկերացումը դասախոսների ակադեմիական ազատության սահմանների մասին, և որտե՞ղից է սկսվում այդ սահմանի հատումը»:

Ժաննա Անդրեասյան. «Ակադեմիական ազատությունն ընդհանրապես բարձրագույն կրթության նախապայմանն է։ Մենք երբեմն բարձրագույն կրթությունը ճիշտ չենք պատկերացնում։ Մենք դա պատկերացնում ենք որպես դպրոցի շարունակություն։ Իրականում բարձրագույն կրթությունը առաջին հերթին հենց մտքի ազատությունը զարգացնելու միջավայր պիտի լինի։ Իսկ մտքի ազատությունը կարող ես զարգացնել, երբ ինքդ ազատ ես և ազատ ես մտածում»:   

Նախարարը շեշտեց, որ բուհում չպետք է լինեն տաբու կամ փակ թեմաներ, և ցանկացած հարց կարելի է քննարկել մասնագիտական մակարդակով՝ չխախտելով օրենքով սահմանված արգելքները։ Միևնույն ժամանակ, նա խիստ անընդունելի համարեց լսարանները քարոզչության նպատակով օգտագործելը՝ դա որակելով որպես անհարգալից վերաբերմունք ուսանողների և կրթության նկատմամբ։

Ակադեմիական քաղաքից մինչև կրթաթոշակներ ու լսարանային ազատություն. հնչեցին շատ ու շատ տարբեր հարցեր, որոնք ստացան նախարարի ուղիղ պատասխանները: Հանդիպումը ցույց տվեց, որ ուսանողական լսարանն ակնկալում է պատասխաններ ու մասնակցություն կրթական քաղաքականության ձևավորմանը: Ավարտին ԿԳՄՍ նախարարը հորդորեց ուսանողներին իրենց առաջարկներն ու դիտարկումները պարբերաբար ուղարկել նախարարություն՝ ընդգծելով, որ բուհական միջավայրի որակական փոփոխությունները հնարավոր են միայն փոխադարձ անկեղծ երկխոսության և ուսանողների ակտիվ ներգրավվածության շնորհիվ:   

Հանդիպմանը ներկա էին նաև ԲԿԳԿ նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը, ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, դասախոսներ և ստորաբաժանումների ղեկավարներ։

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Անվճար կրթությունից մինչև ակադեմիական ազատություն. ի՞նչ հարցեր են ԵՊՀ ուսանողներն ուղղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին

17.11.2026

Խրախուսելով ուսանողների կրթական և մասնագիտական զարգացումը. հանդիպում Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակին արժանացած ԵՊՀ...

17.11.2026

Նոյեմբերի 17. ինչպե՞ս ուսանողների պայքարը դարձավ ազատության և կրթության իրավունքի խորհրդանիշ

17.11.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Միջազգային մագիստրոսական ծրագիր՝ հանրային կառավարման ոլորտում (MPA)

11.13.2026 - 12.31.2026

Հայտարարվում է «Էրազմուս Մունդուս»-ի «RESCO» մագիստրոսական ծրագրի ընդունելությունը

11.13.2026 - 11.16.2026

Միջազգային գիտաժողովի մասնակցելու հնարավորություն

11.13.2026 - 01.31.2027
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am