Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ ԵՊՀ առաջնահերթություններում. կայացավ «AI Conf Armenia 2023»-ը
Հունիս 23, 2023 | 16:03
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն

Արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ ԵՊՀ առաջնահերթություններում. կայացավ «AI Conf Armenia 2023»-ը

ԵՊՀ-ում արդեն երկրորդ անգամ անցկացվեց «AI Conf Armenia» ամենամյա կոնֆերանսը, որն այս տարի «AI հեղափոխությունը և կարիերան» խորագրով էր: Քննարկվեցին արհեստական բանականության (ԱԲ) առավելությունները, «Generative AI»-ի, «ChatGPT»-ի և այլ համակարգերի զարգացումները, դրանց կիրառումն ու հնարավոր հեռանկարները ՀՀ-ում, ինչպես նաև ԵՊՀ-ում իրագործվող գիտակրթական բարեփոխումները:

ԵՊՀ-ն, քայլելով ժամանակին զուգընթաց, կատարում է 3 կարևոր քայլ ՀՀ-ում արհեստական բանականության հեղափոխությունը խրախուսելու համար:

ԱԲ ոլորտում համալսարանի կատարած առաջին կարևորագույն քայլը «Krisp» ընկերության հետ համատեղ «YSU-Krisp AI Lab»-ի հիմնումն է 2022 թվականին: Լաբորատորիայում իրագործվել են գիտական և արտադրական ծրագրեր, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ձեռք բերված ֆինանսավորմամբ ձևավորվել են նոր գիտական խմբեր։ Այժմ իրականացվող ծրագրերը միտված են ամրապնդելու և ընդլայնելու նմանօրինակ նախաձեռնությունները, բարելավելու ուսանողական նախագծերի միջոցով համապատասխան էկոհամակարգը և հիմնելու ԱԲ դոկտորական նոր դպրոց՝ նպաստելով կենտրոնի միջազգային ճանաչմանը։

Երկրորդ առանցքային քայլը համալսարանում ԱԲ-ի ոլորտին առնչվող կրթական ծրագրերի ներդրումն է: Այդ ծրագրերից են «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» բակալավրիատական, «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բակալավրիատական և մագիստրոսական կրթական ծրագրերը, «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը:

Երրորդ՝ ԵՊՀ-ն համագործակցում է ոլորտի առաջատար կազմակերպությունների ու ընկերությունների հետ: Այս կոնֆերանսի արդյունքներից է այն, որ գործընկերներից մեկի՝ «Hoory»-ի նախաձեռնությամբ ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ոլորտի 2 ուսանողի կտրամադրվի 2 միլիոն ՀՀ դրամի կրթաթոշակ՝ ոլորտում բարձր առաջադիմությունը և գիտակրթական գործունեությունը խրախուսելու նպատակով:

ԵՊՀ գիտական խմբերը պարբերաբար կազմակերպում են մեքենայական ուսուցմանն ու արհեստական բանականությանն առնչվող կոնֆերանսներ և հանդես գալիս զեկուցումներով:

Արհեստական բանականությունն արդեն հեղափոխել է աշխարհը: Այն ալգորիթմների, տվյալների և հաշվողական հզորության համակցություն է, որը հնարավորություն է տալիս ընդօրինակելու մարդկային բանականությունը և կատարելու այնպիսի առաջադրանքներ, որոնք ավանդաբար պահանջում են մարդկային ունակություններ: ԱԲ համակարգերը նախագծված են տվյալների վերլուծության, օրինաչափություններ գտնելու և որոշումներ կայացնելու կամ գործողություններ կատարելու համար:

Արհեստական բանականության ներուժը հսկայական է: Այն կարող է բարձրացնել արտադրողականությունը, վերափոխել արդյունաբերությունն ու բարելավել մարդկանց կյանքի որակն ամբողջ աշխարհում: 

Կոնֆերանսի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կենսագործունեության բոլոր ոլորտներում արհեստական բանականության կարևորությանը, դրա առաջ բերած խնդիրներին ու կրթական հաստատությունների կողմից դրանց լուծման միջոցներին:

«Որպես կրթական հաստատություն ԵՊՀ պարտականությունն է վերլուծել ռիսկերն ու տրամադրել այնպիսի գիտելիքներ, որոնց միջոցով մեր ուսանողները հնարավորություն կունենան գտնելու իրենց տեղը փոփոխվող աշխարհում»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։

Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ արհեստական բանականության առաջ բերած մարտահրավերներին դիմակայելու և վերջինիս դրական արդյունքներն առավելագույնի հասցնելու առումով կենսական նշանակություն ունեն համագործակցությունը և միջգիտակարգային հետազոտությունները:

«Համալսարանները պետք է վճռորոշ դեր ունենան արհեստական բանականության ոլորտում հետազոտությունները, նորարարությունները և կրթությունը խթանելու գործում: ԵՊՀ-ն ստանձնել է Հայաստանում արհեստական բանականության զարգացումն ապահովելու հանձնառություն, ինչի վկայությունն են «Krisp» ընկերության հետ համագործակցության արդյունքում անցյալ տարի բացված՝ Հայաստանում առաջին ԱԲ լաբորատորիան և ավանդույթ դարձած այս կոնֆերանսը»,- մատնանշեց ԵՊՀ ռեկտորը։

ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, շեշտելով «YSU-Krisp AI Lab» գիտահետազոտական կենտրոնի կարևորությունը, ասաց. «Այս լաբորատորիան առաջինն է իր տեսակով: Այն ոլորտում իրականացված հիմնային այն քայլն ու խթանն էր, որի շրջանակում տարվող հետևողական աշխատանքների շնորհիվ և ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ իրագործվում են գիտական նախագծեր, ձեռք է բերվել սուպերհամակարգիչ, որը հնարավորություն է տալիս բարդագույն հաշվարկներ անելու և գիտական առանցքային արդյունքներ գրանցելու»։

ԵՊՀ շրջանավարտ, «Krisp» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը, կարևորելով Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությունը, շեշտեց, որ այժմ ԵՊՀ-ի հետ համատեղ իրականացվում են կարևոր ու հիմնական երկու ծրագրեր: Առաջինը «YSU-Krisp AI Lab» գիտահետազոտական կենտրոնում տեղական ու միջազգային կազմակերպությունների, ՏՏ ընկերությունների հետ համագործակցությամբ իրականացվող բազմաթիվ ծրագրերն են արհեստական բանականության ոլորտում, երկրորդը արդեն ամենամյա դարձած այս ԱԲ կոնֆերանսն է, որի նպատակն է մեկտեղել արհեստական բանականության ոլորտի ընկերություններին և վերջին զարգացումները ներկայացնել ոլորտով հետաքրքրված մարդկանց:

«Արհեստական բանականության ոլորտն այս պահին աշխարհում տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղն է: Հայաստանում այդ ոլորտի զարգացման գործում իր յուրահատուկ դերն ունի Երևանի պետական համալսարանը, քանի որ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի և Մաթեմատիկայի ու մեխանիկայի ֆակուլտետների ուսանողները ոչ միայն սովորում են ծրագրավորում, այլև ձեռք են բերում գիտական հենք և կարող են դառնալ արհեստական բանականության հետազոտող, գիտնական, ինժեներ՝ ի տարբերություն ՀՀ այլ բուհերի, որտեղ կենտրոնացած են առավելապես ծրագրավորման վրա»,- ասաց Արտավազդ Մինասյանն ու հավելեց. ««Krisp» ընկերության գիտական թիմի «կորիզը» ԵՊՀ շրջանավարտներն են, և մենք շարունակաբար կհամագործակցենք բուհի հետ՝ արհեստական բանականության վերաբերյալ գիտելիքները ՀՀ-ում տարածելու և ոլորտի նոր մասնագետներ պատրաստելու նպատակով»:

Նշենք, որ կոնֆերանսին զեկուցումներով հանդես եկան նաև ոլորտի առաջատար մասնագետներ ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց ելույթներն ունկնդրեցին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, երիտասարդ հետազոտողներ և ուսանողներ, արհեստական բանականության ոլորտում առաջատար դիրք գրավող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և այլք:

Կոնֆերանսի շրջանակում կազմակերպվել էր նաև ցուցահանդես, որտեղ ներկայացուցչական տաղավարով հանդես եկավ նաև ԵՊՀ-ն՝ ներկայացնելով համալսարանի կրթական ծրագրերն ու ուսանողներին ընձեռվող հնարավորությունները։ Մասնակիցները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում ԵՊՀ տաղավարի նկատմամբ։ Ցուցահանդեսին մասնակցում էին նաև Հայաստանի առաջատար ՏՏ կազմակերպություններ, որոնց հետ համագործակցության շրջանակում շարունակաբար ընդլայնվում են ԵՊՀ ուսանողների ու շրջանավարտների կարիերայի հնարավորությունները։

Կոնֆերանսի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը, «Krisp», «10Web», «Yandex» և «PMIScience» ընկերությունները:

Տեսանյութը՝ այստեղ։

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    ԵՊՀ-ն՝ հայ-իրանական գիտակրթական հարաբերությունների զարգացման հարթակ

    29.05.2025

    ԵՊՀ-ից դեպի միջազգային գիտակրթական հարթակ․ ԵՊՀ ուսանող Անի Ամիրխանյանի կրթական ուղին

    29.05.2025

    Ամփոփվեց «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ը. պարգևատրվեցին լավագույնները

    27.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն ԵՊՀ-ի և Լոձի համալսարանի (Լեհաստան) միջև

    05.26.2025 - 06.09.2025

    «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողություն. Բուխարեստի համալսարան, Ռումինիա

    05.26.2025 - 06.01.2025

    ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցութային ընտրություն հայտարարելու մասին

    05.26.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am