ԵՊՀ-ն և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT) ամրապնդում են գործակցային կապերը
Մեկնարկում է «MIT-Armenia Seed Fund» ծրագիրը, որը ֆինանսավորելու է MIT դասախոսների՝ Հայաստանում գործակցային նոր կապեր հաստատելու ու զարգացնելու նախնական աշխատանքները:

ԵՊՀ-ն համագործակցում է աշխարհի գիտակրթական առաջատար կենտրոնի՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետ՝ իրականացնելով բազմաբաղադրիչ ծրագրեր։
Այս ընթացքում ԵՊՀ-ում հյուրընկալվել են MIT ուսանողներ, որոնք դասավանդել են, անցել փորձաշրջան (ինթերնշիփ)՝ իրենց գիտելիքն ու փորձառությունը փոխանցելով համալսարանականներին։
Այժմ մեկնարկող ծրագիրը լավ հնարավորություն է հետազոտողների համար՝ զարգացնելու MIT գործընկերների հետ ունեցած հարաբերությունները և հաստատելու գիտակրթական նոր կապեր:
Այսօրինակ համագործակցությունները խրախուսում են ուսանողներին և դասախոսներին զարգացնելու իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները, ընդլայնելու և ամրապնդելու միջազգային համագործակցության շրջանակը և ծանոթանալու այլ ժողովուրդների մշակույթին։