Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ-ն ընդլայնում է գործընկերային կապերը բրիտանական և արտասահմանյան այլ բուհերի հետ
Հունվար 12, 2024 | 15:00
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն

ԵՊՀ-ն ընդլայնում է գործընկերային կապերը բրիտանական և արտասահմանյան այլ բուհերի հետ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ., իրանագիտության ամբիոնում պարսկերենի դասավանդման միջազգային կրթական ծրագրի համակարգող Նունիկ Դարբինյանը Քեմբրիջի համալսարան կատարած գործնական այցի շրջանակում մասնակցել է գիտաժողովի և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ՝ բրիտանական և արտասահմանյան այլ բուհերի հետ գիտակրթական նոր համագործակցություններ հաստատելու ուղղությամբ:

ԵՊՀ-ի և բրիտանական բուհերի համագործակցության պատմություն

Երևանի պետական համալսարանի և բրիտանական բուհերի համագործակցությունը մեկնարկեց երկու տարի առաջ, երբ Նունիկ Դարբինյանը մասնակցեց Քեմբրիջի համալսարանի կազմակերպած «Պարսկերենի և պարսից գրականության ուսուցում» միջազգային 3-րդ գիտաժողովին: COVID-19 համավարակը, որի պատճառով գիտաժողովն անցկացվեց առցանց տարբերակով, չխոչընդոտեց նոր ծանոթությունների ու գործակցային կապերի հաստատմանը:

Քեմբրիջի համալսարանի պարսից լեզվի և գրականության բաժնի վարիչ Մահբոդ Ղաֆֆարին առաջարկեց ԵՊՀ-ի հետ համագործակցել «Պարսից լեզվի և մշակույթի ուսուցում» ծրագրի շրջանակում, որը նախատեսված է արտասահմանցի ուսանողների՝ իրանագիտության և պարսկերենի գիտելիքները խորացնելու համար: Ակտիվ համագործակցության շնորհիվ Քեմբրիջի, Օքսֆորդի և Էդինբուրգի համալսարանների ուսանողներն արդեն իսկ 2022 թ. եռամսյա, 2023 թ. յոթշաբաթյա և եռամսյա ժամկետներով ուսումնառել են ԵՊՀ-ում, հայ և բրիտանացի ուսանողների համար ԵՊՀ-ում դասախոսություններ է կարդացել Մահբոդ Ղաֆֆարին:

 

Մասնակցություն գիտաժողովին

Երկու տարին մեկ անցկացվող միջազգային գիտաժողովին Նունիկ Դարբինյանն այս տարի ևս մասնակցեց՝ ներկայացնելով ԵՊՀ-ում հայերի և բրիտանացիների՝ պարսից լեզվի ուսուցման մեթոդական առանձնահատկությունները, մարտահրավերներն ու դժվարությունները:

Անդրադառնալով գիտաժողովի ընթացքում ներկայացրած զեկուցմանը՝ Նունիկ Դարբինյանը շեշտեց, որ թե՛ հայ, թե՛ բրիտանացի ուսանողների դեպքում կիրառվում են նորարարական մեթոդներ, խելացի գրատախտակներ և ժամանակակից այլ միջոցներ՝ ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

«ԵՊՀ-ում պարսկերենն ուսուցանվում է շաբաթական 7.5 ժամ, իսկ բրիտանական համալսարաններում՝ 4-5 ժամ, այդ պատճառով մեր ուսանողների՝ լեզվի իմացության մակարդակն ավելի բարձր է: Բացի դրանից՝ մեր ուսանողներն ավելի շատ են տեղեկացված Իրանի մասին, քանի որ Հայաստանի և Իրանի միջև կան մշակութային, ինչպես նաև մտածողության ընդհանրություններ, մինչդեռ բրիտանացի ուսանողներն ավելի լավ են հասկանում միջավայրային խնդիրները, ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը գենդերային հարցերի և այլ թեմաների մասին, ինչպես նաև ունեն բանավիճելու ուժեղ հմտություններ»,- ընդգծեց Ն. Դարբինյանը:

Գիտաժողովի կազմակերպիչները ցանկություն հայտնեցին երկու տարի հետո գիտաժողովը կազմակերպելու այլ բուհում. այժմ քննարկման փուլում է Նունիկ Դարբինյանի՝ գիտաժողովը ԵՊՀ-ում անցկացնելու առաջարկը:

«Պարսից լեզվի և մշակույթի ուսուցում» ծրագրի կատարելագործում

Գործուղման շրջանակում ԵՊՀ դասախոսը հանդիպեց Մահբոդ Ղաֆֆարիի և Քեմբրիջի համալսարանի Ասիայի և Միջին Արևելքի ֆակուլտետի դեկան Քրիստիան վան Ռույեմբեքի հետ՝ քննարկելով «Պարսից լեզվի և մշակույթի ուսուցում» ծրագրի փոփոխությունները և համագործակցության հետագա հնարավորությունները:

Օրինակ՝ հաշվի առնելով հայ և բրիտանացի ուսանողների՝ վերը նշված տարբերությունները՝ որոշվեց շաբաթական 5 օրվա փոխարեն բրիտանացիներին ԵՊՀ-ում առանձին դասավանդել 4 օր, իսկ մեկ օրը բրիտանացի և հայ ուսանողները դասապրոցեսին կմասնակցեն միասին, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու ուսանողների մտահորիզոնը, սովորելու միմյանցից և ամրապնդելու միջուսանողական կապերը: Հաջորդ կիսամյակից բրիտանացի երկու ուսանողներ, բացի պարսկերենի ուսուցման հիմնական դասընթացից, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի մագիստրատուրայի ուսանողների հետ կմասնակցեն  նաև պարսկերենով դասավանդվող «Իրանական մշակույթ և էթիկա», «Խոսակցական պարսկերեն» և այլ դասընթացների:

«Բրիտանական բուհերը հետաքրքրված են ոչ միայն ԵՊՀ արևելագիտության, այլև ռուս բանասիրության, միջազգային հարաբերությունների և այլ ֆակուլտետների որոշ դասընթացներով, ուստի զարկ ենք տալու բրիտանական բուհերի և ԵՊՀ այլ ֆակուլտետների համագործակցություններին ևս»,- ընդգծեց Ն. Դարբինյանը: 

Գործընկերային կապերի ընդլայնում Քեմբրիջի համալսարանի հետ

«Հաշվի առնելով որոշ չափանիշներ՝ ԵՊՀ ուսանողները, ասպիրանտները, երիտասարդ հետազոտողները հետագայում հնարավորություն կստանան կարճաժամկետ (2 շաբաթ) կամ երկարաժամկետ (առավելագույնը՝ 2 ամիս) այցելություններ կատարելու Քեմբրիջի համալսարան՝ մասնակցելով դասընթացների: Նրանց համար հասանելի կլինեն Քեմբրիջի համալսարանի բոլոր գրադարանները»,- նշեց Ն. Դարբինյանը: Նա հավելեց, որ ԵՊՀ դասախոսները ևս հնարավորություն կստանան կարճաժամկետ դասավանդելու Քեմբրիջի համալսարանում:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ դասախոսն ընդգծեց, որ համագործակցության եզրեր են տեսնում նաև համաղեկավարությամբ ասպիրանտական աշխատանքներ ունենալու, ինչպես նաև պարսից գրականության և լեզվաբանության ոլորտում եվրոպական երրորդ երկրի մասնակցությամբ եռակողմ դրամաշնորհային ծրագրի դիմելու ուղղությամբ:

Համագործակցության հնարավորություններ այլ բուհերի հետ

Գիտաժողովի մասնակից այլ երկրների (ԱՄՆ, Նիդեռլանդներ, Սերբիա, Իրան և այլն) բուհերի ներկայացուցիչների հետ ևս անցկացվեցին քննարկումներ՝ միտված գործակցային կապերի ընդլայնմանը և նոր համագործակցությունների հաստատմանը:

ԵՊՀ դասախոսը մասնավորապես շեշտեց. «ԱՄՆ-ի համալսարանների դասախոսները ևս հետաքրքրված են «Պարսից լեզվի և մշակույթի ուսուցում» ծրագրով և ցանկություն ունեն իրենց ուսանողներին մեզ մոտ ուղարկելու: Իրանի համալսարաններից առաջարկ եղավ պարսկերենի ստանդարտացված քննությունները անցկացնելու ԵՊՀ-ում, որտեղ տարբեր երկրներից ուսանողներ կգան և կհանձնեն լեզվի իմացության մակարդակի ստուգման քննություն և այլն»:

Նունիկ Դարբինյանն ընդգծեց, որ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը բաց է նոր համագործակցությունների համար և պատրաստ է գործակցային ամուր կապեր ստեղծելու աշխարհի տարբեր երկրների բուհերի հետ՝ առանցքային դեր խաղալով ԵՊՀ միջազգայնացման գործում:

Լիլիթ Մկրտչյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Ամանորի տոնածիսական ավանդույթները հայոց մշակույթում

    30.12.2025

    Կայացավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը

    26.12.2025

    ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց պրոֆեսոր Անահիտ Բալաբեկյանը

    25.12.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

    12.30.2025

    Երկարացվել է Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը

    12.24.2025 - 12.31.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Մեսսինայի համալսարան, Իտալիա

    12.23.2025 - 01.13.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am