Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Արդիականացված լաբորատորիան՝ հետազոտությունների որակական բարելավման գրավական
Փետրվար 16, 2024 | 14:20
Գիտություն
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Հետազոտություն

Արդիականացված լաբորատորիան՝ հետազոտությունների որակական բարելավման գրավական

ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի լաբորատորիայում հյուսվածքների մշակման բոլոր փուլերը հաջորդաբար կկատարվեն սեղմ ժամկետում: Արդյունավետ կկառավարվի ժամանակը՝ շնորհիվ նոր սերնդի սարքերի ամբողջության՝ մարդու և կենդանիների իմունահիստոքիմիական և ֆիզիոլոգիական հետազոտությունների հարթակի:

ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտը վերոնշյալ հարթակը ձեռք կբերի ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրում» մրցույթի շրջանակում։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Աննա Կարապետյանը, ներկայացնելով նոր սերնդի հարթակի հնարավորությունները, նշեց, որ օրգանները, նախքան մանրադիտակով ուսումնասիրելը և ախտորոշելը, անցնում են մի շարք փուլեր՝ ջրազրկում, պարաֆինապատում, ապապարաֆինապատում, կտրվածքների կատարում և այլն:

«Ձեռք բերվող հարթակը ներառում է մի շարք սարքեր, որոնք հնարավորություն են ընձեռում սեղմ ժամկետներում կատարելու հյուսվածքաբանական մշակում, այսինքն՝ օրգանների կտորները մշակելու և ախտորոշման վիճակի հասցնելու»,- ասաց Աննա Կարապետյանը։

ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող Աննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այժմ կենդանիների՝ առնետների ու մկների հյուսվածքներն ախտորոշման փուլ հասցնելու համար մի շարք գործընթացներ ձեռքով են կատարվում:

«Մեկ լուծույթից մյուս լուծույթ տեղափոխելու համար ժամանակին հետևելու խնդիր կա: Նոր ձեռք բերվող սարքերի օգնությամբ գործընթացը ավտոմատացված կերպով է կատարվելու: Հնարավորություն կունենանք նաև տարբեր հետազոտությունների համար մեծ քանակությամբ նմուշներ պատրաստելու, օրինակ, պարաֆինապատման սարքի օգնությամբ սովորաբար 3-4 օրում կատարվող աշխատանքը կկարողանանք ավարտել մի քանի ժամում»,- պատմեց Աննա Գրիգորյանը։

Աննա Կարապետյանը, անդրադառնալով լաբորատորիայում կատարվող հետազոտություններին, ընդգծեց, որ իրենք ուսումնասիրում են արտակարգ իրավիճակների ազդեցությունը մարդու և կենդանիների մոդելների վրա:

«Արտակարգ իրավիճակները կարող են տարբեր լինել: Այդօրինակ իրավիճակներից ամենաարդիականը թերևս թթվածնաքաղցն է: Երևույթն ուսումնասիրելու համար մկների մոտ արհեստականորեն առաջացնում ենք նյարդային համակարգի ախտաբանական հետադիմական փոփոխություններ և ուսումնասիրում, թե ինչպես է թթվածնաքաղցն անդրադառնում օրգանիզմի վրա, ինչպես է օրգանիզմը հակազդում թթվածնաքաղցին»,- նշեց Աննա Կարապետյանը:

Շուրջ չորս տարվա համագործակցության շրջանակում բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական հանդեսներում արդեն իսկ տպագրվել է վեց հոդված։ Թթվածնաքաղցի պայմաններում առնետների գլխուղեղի հյուսվածքաբանական հետազոտության վերաբերյալ ևս առկա են տպագրված հոդվածներ  միջազգային գիտական հանդեսներում։

Լաբորատորիայում ուսումնասիրվում է նաև COVID-19-ի թողած ազդեցությունը մարդու առողջության վրա: Անդրադառնալով այս ուղղությամբ կատարվող ուսումնասիրություններին՝ Աննա Կարապետսյանն ասաց.  «Թեև համավարակը նահանջել է, սակայն հետևանքները դեռևս տեսանելի են: Գիտական գրականության մեջ կա հստակ ձևակերպում՝ երկարատև COVID, այսինքն՝ հետևանքները որոշ ժամանակ անց են ի հայտ գալիս, ոչ թե անմիջապես։ Մեր լաբորատորիայում կատարվող ուսումնասիրությունների մյուս ուղղվածությունը COVID-19 տարած ուսանողների ֆունկցիոնալ վիճակի գնահատումն է տարբեր պայմաններում: Կան ուսանողներ, որոնք ծանր են տարել հիվանդությունը և կան այնպիսիք, որոնք ավելի թեթև են տարել, կամ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթացել։ Մենք համապատասխան սարքավորումներով ուսումնասիրում ենք նաև COVID-19-ի թողած հետևանքները սիրտ-անոթային համակարգի վրա»:

Նշենք, որ լաբորատորիան համագործակցում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ: Գործակցության շրջանակում ԵՊՀ հետազոտողները ինստիտուտից վերցնում են օձի՝ անդրկովկասյան գյուրզայի թույնն ու հակաթույնը և կատարում մկների ու առնետների օրգանիզմների հյուսվածքաբանական փոփոխությունների գնահատում։

«Մենք ուսումնասիրում ենք օձի թույնի ազդեցությունն առնետների վրա: Մասնավորապես հետազոտում ենք, թե թույնի՝ օրգանիզմ թափանցելու դեպքում որ օրգաններն են առաջին հերթին թիրախավորվում, ինչպես նաև ստուգում ենք օրգանների կենսական ցուցանիշները: Այնուհետև ուսումնասիրում ենք հակաթույնի ազդեցությունը՝ գնահատելով դրական դինամիկայի փոփոխության աստիճանը։ Դեռևս հետազոտման փուլում է այն, թե հակաթույնի ներարկման պարագայում որքանով է չեզոքացվում թույնի ազդեցությունն օրգանների վրա»,- ընդգծեց Աննա Կարապետյանը:

Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի հետ համատեղ հետազոտում է առնետների մոտ կրծքագեղձի քաղցկեղի ազդեցությունը կրծքագեղձի, ինչպես նաև այլ օրգանների վրա, ուսումնասիրում տարբեր հյուսվածքներում տեղի ունեցող փոփոխությունները, ուռուցքի զարգացումը կանխարգելող եղանակներն ու միջոցները։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի հետազոտողները վստահ են, որ ձեռք բերվող նոր սարքավորումների շնորհիվ ուսանողները հետագայում կունենան ժամանակակից լաբորատորիաներում աշխատելու ավելի մեծ հնարավորություններ, քանի որ ծանոթ կլինեն նոր սերնդի արտադրանքին։

Աննա Կարապետյանը փաստեց, որ միջազգային կրթական համակարգն ունի հստակ ուղղվածություն, այն է՝ գիտահենք ուսուցումը, և իրենք, հետևելով այդ սկզբունքին, դասընթացների շրջանակում զարգացնում են ուսանողների գործնական հմտություններն ու կարողությունները՝ ծանոթացնելով նրանց գիտահետազոտական այն աշխատանքներին, որոնք կատարում են լաբորատորիայում նորագույն սարքավորումների միջոցով:

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am