Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ-ում քննարկվեցին հանրապետության հիդրոօդերևութաբանության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները
Մարտ 25, 2024 | 15:07
Կոնֆերանսներ
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Միջոցառումներ

ԵՊՀ-ում քննարկվեցին հանրապետության հիդրոօդերևութաբանության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

Երևանի պետական համալսարանում անցկացվեց Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի մասնագիտական օրերին նվիրված հանրապետական գիտաժողով, որի շրջանակում քննարկվեցին հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները։

ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում գրեթե բոլոր ոլորտները ենթարկվում են հիդրոօդերևութաբանական պայմանների ազդեցությանը, ինչով էլ պայմանավորված է տվյալ ոլորտի մասնագետների կարևոր դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։

«Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը մարտի 23-ը նշանավորել է որպես Օդերևութաբանի օր։ Օդերևութաբանները մաթեմատիկական լուծումների միջոցով կանխատեսում են եղանակային փոփոխությունները՝ օգնելով մեզ հասկանալ, թե ինչու և ինչպես են տեղի ունենում կլիմայական փոփոխությունները, և ամենակարևորը՝ ինչ կարող ենք անել սպասվող աղետները կանխելու համար»,- ասաց պրոռեկտորն ու հավելեց, որ մի շարք գիտությունների, այդ թվում՝ օդերևութաբանության, երկրաֆիզիկայի ոլորտներում տեխնոլոգիաների կատարելագործմամբ հնարավոր կլինի պահպանել շրջակա միջավայրը։

Խոսելով Հայաստանի ջրային ռեսուրսներից՝ Ռաֆայել Բարխուդարյանն ընդգծեց, որ դրանց հետ կապված մի շարք խնդիրներ կան, որոնց լուծման ուղիներին առավել քաջատեղյակ են ոլորտի մասնագետները։ Նա նշեց նաև, որ մարտի 22-ը նշվում է որպես Ջրի համաշխարհային օր, և այդ օրը մասնավորապես ընդգծվում են ջրի կարևորությունն ու նշանակությունն ամբողջ մոլորակի կայունության և բարգավաճման գործում։  

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, ե․գ․թ․, դոցենտ Սարգիս Քելյանը, ողջունելով հյուրերին, հույս հայտնեց, որ այսուհետ բնական աղետները «կշրջանցեն» Երկիրը, քանի որ վերջին մի քանի տարիներին նկատվում է տարերային աղետների հաճախականության կտրուկ աճ, որոնց մոտ 90 տոկոսն ունի եղանակային, կլիմայական կամ ջրային ծագում։

«Նման իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում ունենալու որակյալ ջրաօդերևութաբաններ, իսկ տվյալ ոլորտի մասնագետներ ՀՀ-ում պատրաստում է միայն ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը»,- ասաց Սարգիս Քելյանը։

Դեկանը նշեց, որ ֆակուլտետը սերտ համագործակցում է բազմաթիվ հասարակական և գիտական կազմակերպությունների, այդ թվում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։

«Ֆակուլտետը հնարավորություն է տալիս զարգացնելու Երկիր մոլորակի մասին գիտելիքները, գիտական տեղեկություններ տրամադրելու և գնահատելու կլիմայի ու ջրային ռեսուրսների արդի վիճակը, դրանց փոփոխության միտումները, զարգացման օրինաչափությունները, պատճառահետևանքային կապերը, էկոլոգիական հիմնախնդիրները, ինչպես նաև մշակելու կլիմայի փոփոխությանը հարմարվելու հայեցակարգ»,- ընդգծեց նա։

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ, աշխ․գ․թ․, դոցենտ Արսեն Գրիգորյանը, խոսելով Երկիր մոլորակի կլիմայական փոփոխություններից, ասաց, որ այդ փոփոխությունները համայն մարդկության համար առաջացնում են լուրջ խնդիրներ, որոնց թվում են քաղցրահամ ջրի՝ օրեցօր աճող պահանջարկը, ջրաբանական և օդերևութաբանական վտանգավոր երևույթների աճը, բնական աղետները, ջրաէկոլոգիական խնդիրները։

«Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը բոլոր բուհերի առջև խնդիր է դրել՝ պատրաստել որակյալ կադրեր, որոնք պետք է փորձեն մեղմել սպասվող վտանգավոր երևույթները»,- ասաց նա ու հավելեց, որ առաջիկայում ֆակուլտետը համագործակցության հուշագիր կստորագրի նաև «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի հետ։

Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ, աշխ․գ․թ․ Վարդուհի Մարգարյանը, անդրադառնալով կլիմայի փոփոխության բացասական և դրական կողմերին, ընդգծեց․ «Կլիմայական բացասական փոփոխությունների ազդեցությունն ավելի նկատելի է և մեծ․ հալվում են սառցադաշտերը, բարձրանում է համաշխարհային օվկիանոսի մակարդակը, և առկա  է առափնյա շատ տարածքների՝ ջրի տակ անցնելու վտանգ։ Դրական կողմն այն է, որ բարձրլեռնային շրջաններում կարելի է աճեցնել նոր տեսակի մշակաբույսեր, որոնց համար այդ պայմաններն առավել նպաստավոր են, իսկ արևի ջերմությունը կարելի է օգտագործել որպես այլընտրանքային էներգիա»։

Գիտաժողովին ներկայացվեցին հիդրօդերևութաբանության ոլորտի հիմնախնդիրներին, ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին առնչվող զեկուցումներ։

Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մարինե Սարիբեկյանը, ներկայացնելով «Կլիմայի փոփոխության հիմնախնդիրները և տարվող քաղաքականությունը Հայաստանում» վերտառությամբ զեկուցումը, նշեց, որ վերջին 130 տարիներին Երկրի մթնոլորտի ջերմաստիճանը բարձրացել է 1,1 աստիճանով, իսկ օդի ջերմաստիճանի փոփոխությունը Հայաստանում 1935-2022 թթ․ աճել է 1,5 աստիճանով։ 

«Կլիմայի փոփոխության հիմնական պատճառը ջերմոցային գազերի արտանետումներն են, որոնց 64 տոկոսը բաժին է ընկնում էներգետիկայի ոլորտին, ավելի քան 18 տոկոսը՝ գյուղատնտեսության ոլորտին, իսկ թափոններից արտանետվող գազերը կազմում են 5-6 տոկոս։ Անտառահատումները ևս բացասաբար են անդրադառնում կլիմայի փոփոխության վրա, քանի որ անտառները կլանում են ջերմոցային գազերը»,- նշեց Մարինե Սարիբեկյանը։

Նա ընդգծեց, որ խնդիրը լուծելու համար Հայաստանը նախատեսել է մեծացնել էլեկտրոմոբիլների քանակը՝ դրանց թիվը հասցնելով մինչև 200․000-ի, ավելացնել անտառածածկ տարածքները, կառուցել թափոնների նոր կայաններ՝ հեռացնելու կեղտաջրերը, ինչպես նաև ընդլայնել վերականգնվող էներգիայի ծավալները։

Երկօրյա գիտաժողովին բանախոսները քննարկեցին հիդրոօդերևութաբանության, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոլոգիական անվտանգության ապահովման բնագավառում հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների զարգացման ձեռքբերումներն ու հեռանկարները, վերհանեցին հանրապետության հիդրոօդերևութաբանության ոլորտում ծառացած գերակա խնդիրները, զարգացման օրինաչափությունները և հեռանկարները, վերլուծեցին շրջակա միջավայրի արդի վիճակը, կլիմայի փոփոխության հիմնահարցերը, ինչպես նաև քննարկեցին Հայաստանում բնապահպանական և հիդրոօդերևութաբանական կրթության խնդիրները։

Վերոնշյալ հարցերի վերաբերյալ զեկուցումներ ներկայացրին ԵՊՀ, ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի, Ֆրանսիայի գյուղատնտեսության, սննդի և շրջակա միջավայրի ազգային գիտահետազոտական ինստիտուտի (INRAE), ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի, «Լիդիան Արմենիա» ընկերության բնապահպանության բաժնի ներկայացուցիչները։

Նշենք, որ համաձայն ՀՀ Կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշման՝ Հայաստանում մարտի 21-ը նշվում է որպես Անտառագետի օր, մարտի 22-ը` Ջրաբանի օր, իսկ մարտի 23-ը` Օդերևութաբանի օր։

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

    22.05.2025

    ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

    22.05.2025

    «Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

    21.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025

    «էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

    05.20.2025 - 06.10.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

    05.19.2025 - 05.26.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am