Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ-ում էր Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին
Ապրիլ 17, 2024 | 10:55
Կրթություն
Հասարակություն
Մրցույթներ

ԵՊՀ-ում էր Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ֆրանկոֆոն ուսանողները հանդիպեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ: Հանդիպման շրջանակում դեսպանը հանդես եկավ դասախոսությամբ, այնուհետև ամփոփվեցին Երևանի պետական համալսարանի և «SPFA» ֆրանսիական կազմակերպության գործակցությամբ կազմակերպված էսսեների մրցույթի արդյունքները:

«Եթե աշխարհի բոլոր երիտասարդները ...» խորագրով էսսեների մրցույթը կազմակերպվել էր ֆրանսիական բարեգործական «SPFA» կազմակերպության և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համատեղ ջանքերով, «Nouvelles de Flandre» ամսագրի, «Richelieu International Europe» կազմակերպության և «SPFA» ֆրանսիական բարեգործական կազմակերպության հովանավորությամբ:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, կարևորելով դեսպանի այցը ԵՊՀ, ինչպես նաև երկու երկրների բարեկամությունը և միմյանց մշակույթին ու լեզվին ծանոթ լինելու փաստը, նշեց, որ ֆրանսերենը գիտության, դիվանագիտության, փիլիսոփայության լեզու է, Եվրոպայի «մայրենի լեզուն», հետևաբար ֆրանսերենի համակողմանի ուսումնասիրումը կարևոր է և անհրաժեշտ: 

«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Ֆրանսիայի հետ. ֆրանսիական մշակույթը, ֆրանսիացիները շատ հոգեհարազատ են մեզ։ Հայ-ֆրանսիական գործակցային կապերն ամուր են եղել դեռևս Կիլիկյան Հայաստանի գոյության ժամանակաշրջանում»,- ընդգծեց ֆակուլտետի դեկանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդես եկավ «Ֆրանս-հայկական արդի հարաբերություններն ու դրանց հեռանկարները» խորագրով դասախոսությամբ: Հիշելով հայ-ֆրանսիական հարաբերությունների դարավոր պատմությունը՝ դեսպանը նշեց, որ Հայաստանն այն բարեկամ երկիրն է, որին Ֆրանսիան մշտապես աջակցել է և այժմ էլ շարունակում է աջակցել տարբեր հարցերի շրջանակում: Դեսպանը ներկայացրեց երկու երկրների այժմյան հարաբերություններն ու գործակցության ընդլայնվող ոլորտները:

Նշենք, որ հանդիպմանը ներկա էին միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, հետաքրքրված ուսանողներ և դասախոսներ:

Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Ուսանողները բանախոսին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը միջազգային գործակցության, տարածաշրջանային խնդիրների, դեսպանների պարտականությունների, խնդիրների և լիազորությունների վերաբերյալ: 

ԵՊՀ-ի և «SPFA» կազմակերպության գործակցությունն արդեն տասնամյակների պատմություն ունի. ուսանողների՝ ֆրանսերենի գիտելիքները հարստացնելու, ֆրանսիական մշակույթին և երկրին ծանոթանալու համար հաճախ կազմակերպվում են միջոցառումներ, քննարկումներ և հանդիպումներ:

Արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպվում է էսսեների հանրապետական մրցույթ, որին մասնակցում են նաև ԵՊՀ ուսանողները: 

«Էսսեների մրցույթն ավելի հետաքրքիր է, քանի որ մասնակցիներն առավել ազատ են, և չկան պատնեշներ: Հովանավորները բարձր են գնահատում մասնակիցների աշխատանքը՝ նկատի ունենալով թե՛ էսսեների գաղափարը, թե՛ լեզվական բարձր մակարդակը»,- մատնանշեց մրցույթի կազմակերպիչ, ԵՊՀ դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վարդուհի Պետրոսյանը: 

«Ֆրանսերենը իմ ամենօրյա կյանքում», «Այդ թանկ բառը՝ խաղաղություն», «Եթե աշխարհի բոլոր երիտասարդները ․․․». վերջին տարիների էսսների մրցույթի խորագրերն են։ ԵՊՀ ուսանողները մրցույթում մշտապես զբաղեցրել են առաջատար հորիզոնականներ: 

Վարդուհի Պետրոսյանն առանձնացրեց հատկապես «Այդ թանկ բառը՝ խաղաղություն» մրցույթի արդյունքները, երբ մրցանակային երեք տեղերն էլ զբաղեցրել են ԵՊՀ ուսանողները: Նրանց էսսեները 2022 թ. տպագրվել են բելգիական «Nouvelles de Flandre» ամսագրում: 

Այս անգամ «Եթե աշխարհի բոլոր երիտասարդները ...» խորագրով էսսեների մրցույթի հաղթողներից երկուսը ԵՊՀ ուսանողներ էին, մեկը՝ Գորիսի Ա. Բակունցի անվան №1 ավագ դպրոցի աշակերտ:

Առաջին կարգի մրցանակակիր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի առաջին կուրսի ուսանող Նարե Հարությունյանը պատմեց, որ էսսեների մրցույթին մասնակցելը ինքնադրսևորվելու, ներքին խոհերն ու զգացմունքները մարդկանց հետ կիսելու լավ հնարավորություն էր։

«Սա միգուցե փոքրիկ հաջողություն էր, բայց ես այն շատ եմ կարևորում, քանի որ այս հաղթանակը ոգևորիչ ուժ է առաջ շարժվելու, ֆրանսերենը կատարելագործելու և ավելիին հասնելու համար»,- նշեց Նարեն:

Առաջին կարգի մրցանակի արժանացած էսսեում ներկայացվում է երևակայական մի աշխարհ, որտեղ ընթերցողը հրավիրվում է փոքրիկ ճամփորդության՝ այդպիսով հնարավորություն ստանալով «այցելելու» մարդկանց սրտեր, ծանոթանալու նրանց ցանկություններին ու ձգտումներին: Էսսեի գլխավոր ուղերձը պատկերանում է աշխարհի բոլոր ծագերից տեսանելի «պատերազմին հաղթելու համար» կառուցված հուշակոթողի տեսքով: 

Նարեն իր էսսեում գրել է.

«Նայի՛ր, հիմա մենք գտնվում ենք աշխարհի հրապարակում, այստեղից դու կարող ես հայտնվել մոլորակի ցանկացած ծայրում և տեսնել, թե ինչ է թաքնված յուրաքանչյուրի սրտում։ Արի՛ այցելենք յուրաքանչյուր երիտասարդի սիրտ. զգու՞մ ես՝ այդ սրտերը զերծ են  խավարից, նրանք այլևս չեն վազում փառամոլության հետևից, նրանք անտարբեր և անզգա չեն, նրանց համար այլևս առաջնային չէ միայն անձնական հաջողությունը, նրանք երջանիկ են այն դեպքում, երբ երջանիկ են բոլորը. նրանք «ուրիշ» են:

... Հեռվում ահա երևում է հուշակոթողը. այն կառուցել են այնպես, որ երևա աշխարհի յուրաքանչյուր վայրում, այն կառուցվել է երիտասարդության կողմից՝ ի նշան իրենց ամենանշանավոր հաղթանակի։ Չես հավատա, ընկե՛րս, բայց նրանք հաղթել են պատերազմին. պատկերացնու՞մ ես, վերջապես մարդկային սերունդներից մեկը բավարար քաջություն և  համարձակություն ունեցավ պատերազմին մարտահրավեր նետելու։

Ընկե՛րս, գիտեմ՝ ես խոստացել էի ձեռքդ բաց չթողնել, բայց այստեղ՝ երևակայական աշխարհի հրապարակում, ես լքում եմ քեզ։ Ես քեզ հետ չեմ վերադառնա, ես ատում եմ քո աշխարհը, ես հրաժարվում եմ նրանից և գերադասում եմ ապրել երևակայականում։ Բայց դու գնա՛, ի՛մ ընկեր, գնա՛, ապրի՛ր իրականության մեջ՝ իմանալով, որ այն կարող էր լինել ոչ այդպիսին, գնա՛ և հիշի՛ր, թե ինչպիսին կլիներ աշխարհը, եթե երիտասարդներն ամբողջ աշխարհում ձգտեին կրել  երևակայական աշխարհի երիտասարդների արժեքները ...»:

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

    22.05.2025

    ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

    22.05.2025

    «Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

    21.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025

    «էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

    05.20.2025 - 06.10.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

    05.19.2025 - 05.26.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am