Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Գործակցության նոր հեռանկարներ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հետ
Մայիս 03, 2024 | 10:53
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն

Գործակցության նոր հեռանկարներ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հետ

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Իշխան Դադյանը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում ութ ժամ դասախոսել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում (Իսպանիա): Նրա հետ զրուցել ենք ձեռք բերված փորձառության և ապագա պլանների մասին:

- Գիտենք, որ վերջերս եք վերադարձել Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանից: Խնդրում ենք պատմել այցի նպատակների և այդ շրջանակում ունեցած ձեռքբերումների մասին:

- Մադրիդում էի «Էրազմուս+» ծրագրի շրջանակում դասախոսություններ կարդալու նպատակով: Դասախոսել եմ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի թարգմանական բաժնում՝ «Համաժամանակյա և հաջորդական թարգմանություն» առարկան: Պետք է նշեմ, որ այս համալսարանում էի արդեն 2-րդ անգամ, և սա կարևոր ու հետաքրքիր փորձառություն էր:

ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնում ղեկավարում եմ «Վարչագործարարական թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագիրը: Թե՛ մագիստրոսական ծրագրի և թե՛ ամբիոնի կրթական գործընթացի կազմակերպման համատեքստում ես և գործընկերներս մշտապես ուշադրություն ենք դարձնում նոր մեթոդների, գաղափարների ներդրմանը, ինչպես նաև կրթական նոր ծրագրերի մշակմանը: Այս անգամ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Մադրիդ մեկնելու հիմնական նպատակներից էր Կոմպլուտենսե համալսարանի հետ քննարկել համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր ստեղծելու գաղափարը, որը հնարավորություն կտա ունենալու մագիստրոսական համատեղ դիպլոմ: Սա, իհարկե, բավականին երկար գործընթաց է: 

- Որքանո՞վ եք կարևորում նմանօրինակ ծրագրերն ու դրանց նշանակությունը։

- Նմանօրինակ ծրագրերը չափազանց կարևոր են, քանի որ դրանք մեծապես նպաստում են երկու համալսարանների միջև համագործակցային կապերի հաստատմանն ու խորացմանը: Մենք այդպիսի փորձ ունեցել ենք նաև Վերոնայի համալսարանի հետ, երբ ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի և Վերոնայի համալսարանի օտար լեզուների և գրականության բաժնի միջև սերտ գործակցությունը վերաճեց երկու համալսարանների միջև գործընկերային կապերի հաստատման:

Կոմպլուտենսեում էի ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ, դոցենտ Ռուզան Ղազարյանի հետ: Նրա հետ հանդիպումներ ունեցանք նաև Կոմպլուտենսե համալսարանի միջազգային վարչության, բանասիրության ֆակուլտետի ներկայացուցիչների, դասախոսական կազմի հետ՝ քննարկելով համատեղ ծրագրեր, վեբինարներ, սեմինարներ, գիտաժողովներ անցկացնելու գաղափարները: 

- Խնդրում եմ ներկայացնել, թե ինչ հնարավորություններ են ընձեռում միջազգային փոխանակման ծրագրերը և ինչքանով են դրանք կարևոր գիտական կյանքի զարգացման համար: 

- Միանշանակ, մի բան է, երբ գիտությունն ու կրթությունը զարգանում են լոկալ միջավայրում, մեկ այլ, երբ դուրս ես գալիս տեղական շրջանակից, ծանոթանում այլ երկրների օրինակին, արտերկրի գործընկերների աշխատանքին, գաղափարներին ու մոտեցումներին: Այդ իսկ պատճառով խիստ կարևորում եմ փոխանակման նմանօրինակ ծրագրերը ոչ միայն գիտությամբ զբաղվող անձանց, այլև ընդհանրապես համալսարանի զարգացման տեսանկյունից: Օրինակ՝ 2022 թ․ Կոմպլուտենսե համալսարանում լինելը վճռորոշ եղավ ամբիոնում «Եռալեզու թարգմանություն» առարկան ներդնելու տեսանկյունից: Եթե նախկինում ունեինք միայն անգլերեն-հայերեն թարգմանություն, իսկ մյուս լեզուները ուսուցանվում էին պարզապես որպես օտար լեզուներ, ոչ թարգմանական մակարդակում, ապա այժմ ուսանողները հնարավորություն ունեն սովորելու եռալեզու թարգմանություն. այսպիսով՝ ունենք հայերեն-անգլերեն-իսպաներեն, հայերեն-անգլերեն-ֆրանսերեն, հայերեն-անգլերեն-գերմաներեն և հայերեն-անգլերեն-իտալերեն եռյակները: 

Պետք է նշեմ, որ որպես երկրորդ օտար լեզու ուսանողների շրջանում հատկապես մեծ պահանջարկ ունի իսպաներենը, ինչը հավանաբար պայմանավորված է այս լեզվի աշխարհագրական մեծ տարածվածությամբ և իսպանական մշակույթին ծանոթանալու բուռն ցանկությամբ: Այս համատեքստում հատկապես Կոմպլուտենսե համալսարանի հետ գործակցությունը խիստ կարևոր և անհրաժեշտ է: 

- Տեղյակ ենք, որ ամբիոնի «Translation Studies: Theory and Practice» միջազգային գիտական պարբերականը բավականին մեծ հաջողություններ է գրանցում: Կպատմե՞ք պարբերականի անցած ճանապարհի և ծրագրերի մասին: 

- Նախ ասեմ, որ մեր պարբերականը վերջերս է ստեղծվել և ընդամենը 3 տարվա ընթացքում կարողացել է զգալի հաջողություններ գրանցել: Շատ ենք լսում կարծիքներ, որ մեր ամսագիրը այս ոլորտում անգերազանցելիներից է: Հասցրել է ինդեքսավորվել «ERIHPlus», «DOAJ», «MIAR», «EBSCO», «Sherpa Romeo» և մի շարք այլ կարևոր միջազգային շտեմարաններում: Վերջերս իտալացի մեր գործընկերներից տեղեկացանք, որ պարբերականն ինդեքսավորվել է նաև Համալսարանների և գիտահետազոտական համակարգերի գնահատման իտալական ազգային գործակալության կողմից (l'Agenzia Nazionale di Valutazione del Sistema Universitario e della Ricerca), որը հիրավի մեծ ձեռքբերում է: Կարծում եմ՝ Հայաստանում դեռևս նախադեպը չի եղել, որ տեղական որևէ պարբերական ընդգրկվի եվրոպական այլ երկրի՝ գիտահետազոտական ոլորտը կարգավորող մարմնի կողմից ընդունելի գիտական ամսագրերի ցանկում:

Մեր առաջնային նպատակներից է նաև հասնել այն արդյունքին, որ ամսագիրը ինդեքսավորվի «Scopus» և «Web of Science» միջազգային գիտական շտեմարաններում: Պարբերականի շրջանակում գործակցում ենք մի շարք հայտնի գիտակրթական հաստատությունների հետ, մասնավորապես՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (Մեծ Բրիտանիա), Քենթի պետական համալսարանի (ԱՄՆ), Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի (Իսպանիա), Վերոնայի համալսարանի (Իտալիա), Կիևի Բորիս Գրինչենկոյի անվան համալսարանի (Ուկրաինա), Վիլնյուսի պետական համալսարանի (Լիտվա), Ստոկհոլմի համալսարանի հետ և այլն: Վերջերս մեր ամսագրում տպագրվել են Թեո Հերմանսի, Բրայն Ջեյմս Բեյրի և Փիթր Քաուիի աշխատանքները։ Նրանք այս ոլորտում ժամանակի ամենախոշոր գիտնականներից են, և նրանց հոդվածների տպագրությունը մեր պարբերականում ինքնին մեծ ձեռքբերում է:

- Ամփոփելով հարցազրույցը՝ կխնդրեի խոսել ապագա ծրագրերի և նպատակների մասին:

- Մեր տարածաշրջանում շատ քիչ են ակադեմիական միջավայրերում բացառապես թարգմանություն դասավանդող բաժինները։ ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնն այն եզակի կառույցներից է, որը ստանձնել է թարգմանիչներ պատրաստելու, հատկապես 21-րդ դարում այդքան անհրաժեշտ, մեծ պահանջարկ ունեցող բանավոր թարգմանիչներ պատրաստելու պարտականությունը: Հետևաբար մեր առաջնային նպատակներից է ամրապնդել բանավոր թարգմանության ճյուղը: Հենց այս նպատակով Մադրիդում էի հատկապես բանավոր թարգմանություն դասավանդելու համար, որպեսզի հասկանամ, թե ինչ մոտեցումներ ու նորություններ կան այնտեղ, որոնք կարող ենք ներդնել մեր կրթական համակարգում: Այս համատեքստում կարևոր ցանկություններից ու նպատակներից է աշխատել տեխնիկական հագեցվածության համալրման ուղղությամբ, քանի որ, օրինակ, թարգմանչական խցիկների կամ անհրաժեշտ այլ սարքավորումների առկայությունն առավել մոտիվացնում է ուսանողին, դրդում ավելի սիրով հաճախելու պրակտիկ դասերին և, իհարկե, նպաստում, որ փորձի ավելի մեծ պաշարով մտնի աշխատանքային շուկա: 

Խոսքս ուզում եմ եզրափակել՝ ընդգծելով, որ թարգմանությունը մարդկանց և մշակույթներն իրար կապող կամուրջ է և դարեր շարունակ անփոխարինելի դեր է ունեցել մարդկության զարգացման գործում: Այս ոլորտի կենսունակության համար կարևոր գրավական է թե՛ ուսանողի աշխատանքը անհատական մակարդակում, թե՛ գիտակրթական հաստատությունների՝ համակարգային մակարդակում:

Էմիլյա Հոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am