Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Համագործակցություն՝ հանուն կրթության իրավունքի
Մայիս 21, 2024 | 12:29
Գիտություն
Կրթական ծրագրեր
Շրջանավարտներ

Համագործակցություն՝ հանուն կրթության իրավունքի

ԵՊՀ-ի և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գործակցությամբ 2022–2023 ուստարվանից կյանքի կոչվեց «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի հեռավոր մարզերի և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների համար պատրաստել ակադեմիական և գործնական հիմնարար գիտելիքներով զինված որակյալ ուսուցիչ-առաջնորդներ:

Մագիստրոսական այս ծրագրի շնորհիվ ձեռք բերած գիտելիքները նպաստում են դպրոցներում նորարարական մեթոդներով դասավանդմանը, դասարանական մշակույթի ձևավորմանը, համայնքի ներազդեցության ծրագրերի իրականացման միջոցով աշակերտների առաջադիմության բարձրացմանը, համայնքի կյանքում առավել ակտիվ ներգրավվածությանը, ինչպես նաև առաջնորդական հմտությունների զարգացմանը։

Ապրիլի սկզբին «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը ճանապարհեց իր առաջին 24 շրջանավարտներին, որոնք Հայաստանի Հանրապետության տարբեր դպրոցներում աշխատող ուսուցիչ-առաջնորդներ էին: 

ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի (ՄԿԶԿ) տնօրեն Նազիկ Հարությունյանը, խոսելով մագիստրոսական ծրագրի կարևորությունից և առանձնահատկություններից, նշեց. «Սահմանամերձ շրջանների և հեռավոր գյուղերի դպրոցներում ուսուցիչների մեծ պակաս կա: Դպրոցներ կան, որոնք չունեն մինչև 4 առարկայի ուսուցիչ: Կարծում եմ, որ գյուղաբնակ լինելը չպետք է խոչընդոտի կրթություն ստանալու իրավունքին: Նմանօրինակ նախագծեր իրականացնելով՝ մենք լուծում ենք նաև անվտանգային հարց. ճիշտ է, սահմանը պահում է բանակը, բայց եթե սահմանամերձ շրջանների գյուղերում կադրեր չլինեն, դպրոցը կարող է փակվել, իսկ գյուղը՝ աստիճանաբար դատարկվել»:

Խոսելով մագիստրոսական ծրագրի կարևորությունից և առանձնահատկություններից՝ Նազիկ Հարությունյանը շեշտեց, որ մանկավարժության որակավորումից բացի՝ ծրագրի ուսանողները ձեռք են բերում առաջնորդի որակներ, քանի որ դասարանում ուսուցչի առաջնորդ լինելը առանցքային նշանակություն ունի։ 

«Մանկավարժի որակավորումից զատ՝ մենք նպաստում ենք նաև առաջնորդության կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: Կարևոր է դպրոցում աշխատող ուսուցչի առաջնորդ լինելը, ինչպես նաև դպրոց-ընտանիք հարաբերությունների արդյունավետ կազմակերպումը, ինչը ևս ուսուցիչը պիտի կարողանա հաջողությամբ իրականացնել»,- նշեց Ն. Հարությունյանը: 

Ուսումնառության ժամանակ մագիստրատուրայի կրթական ծրագրի ուսանողներն անցնում են մի շարք առարկաներ՝ «Կրթական հավասարություն և երեխաների իրավունքները դպրոցում», «Համայնքային ազդեցություն», «Տարիքային մանկավարժություն», «Ուսուցչական առաջնորդության զարգացում», «Ուսուցչական առաջնորդության մոդելները», «Թեմատիկ պլանավորում և դասարանական գնահատում», «Դասարանական մշակույթի ձևավորում», «Ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ և դասավանդման նորարարական մեթոդներ» և այլն:

«Դասավանդվող առարկաները շատ հետաքրքիր են, քանի որ առաջնորդական և մանկավարժական որակները ներդաշնակված են: Մեր ուսանողներին միշտ ասում եմ, որ իրենք նվիրյալներ են, առաքյալներ, քանի որ թողել են քաղաքի լավ ապրելակերպը, կենցաղը՝ գիտակցելով, որ իրենց դժվարություններ են սպասվում: Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք ցանկանում են օգնել, որ ՀՀ-ում ապրող ոչ մի երեխայի կրթության իրավունքը չխախտվի»,- ասաց ՄԿԶԿ տնօրենը:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համակարգային նորարարությունների գծով ղեկավար Ալեքսանդր Պլատո Հակոբյանը, մեզ հետ զրույցում խոսելով իրականացվող ծրագրի մասին, նշեց, որ ներկայում դպրոցներում կան 600-700 ուսուցիչների թափուր հաստիքներ։ 

«Ծրագիրը ռազմավարական շատ մեծ նշանակություն ունի։ Սա ոչ միայն մագիստրոսական կրթական ծրագիր է, այլև պրակտիկա, համաժամանակյա աշխատանք համայնքում, համայնքի դպրոցում, երեխաների հետ՝ ստացած գիտելիքը տեղում կիրառելու հնարավորությամբ»,- ասաց Ալեքսանդր Պլատո Հակոբյանը՝ շեշտելով, որ ՀՀ-ում երեխաներ կան, որոնք տարիներով չեն ուսումնասիրում «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու» և այլ առարկաներ: 

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են ուսանողներն առանց բուհն ավարտելու դասավանդում դպրոցներում, քանի որ ուսուցիչը մասնագիտական որակավորում պետք է ունենա դասավանդելու համար, Ա․ Պ․ Հակոբյանը նշեց. ««Դասավանդի՛ր, Հայաստան»-ում մենք ունենք մի քանի ամիս տևողությամբ հատուկ ծրագիր, որը կոչում ենք «Ակադեմիա»: Ծրագրի շրջանակում մեր ուսուցիչները ձեռք են բերում մանկավարժական փորձառություն, գիտելիքներ՝ ստանալով պետության կողմից վավերացված 30 կրեդիտը: Գործընթացի արդյունքում նրանք կարողանում են դասավանդել դպրոցում՝ միևնույն ժամանակ շարունակելով իրենց մագիստրոսական ծրագիրը»: 

Ըստ մասնագետների՝ դպրոցն իրավամբ դիտվում է ոչ միայն ակադեմիական կառույց, այլև համայնքային կենտրոն, ուստի ծրագիրն ունի մեծ ներդրում ինչպես աշակերտների, այնպես էլ նրանց ծնողների ներգրավվածությունն ապահովելու հարցում։

«Բացի դպրոցից՝ տանը նույնպես պետք է լինեն բարենպաստ միջավայր և պայմաններ, որպեսզի կարողանանք զարգացնել երեխայի ձեռք բերած գիտելիքը, մոտեցումը, աշխարհայացքը: Շատ կարևոր է, որ դպրոցը լինի այն կարևոր հարթակը, որտեղ ծնողները ևս դառնում են գործընթացի պատասխանատու: Սա հանրակրթական դպրոցների լավագույն ձևաչափն է, և մենք դա փորձում ենք գիտելիքի միջոցով սերմանել մագիստրատուրայում և միևնույն ժամանակ՝ ստացածն ուղղել դեպի համայնք՝ այս դինամիկան ապահովելու նպատակով»,- ասաց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համակարգային նորարարությունների գծով ղեկավարը: 

Անդրադառնալով ԵՊՀ-ի հետ համագործակցության նախապատմությանն ու կարևորությանը՝ Ա. Պ․ Հակոբյանը նշեց, որ ԵՊՀ-ն միանգամից ընդառաջել է գաղափարին։

«Մարդիկ հասկացան, որ ուզում ենք միասին կարևոր խնդիր լուծել, և մենք ունենք  արհեստավարժ աջակցության կարիք: Հաշվի առնելով ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ճկունությունն ու փորձառությունը մասնագիտական ասպարեզում՝ սկսեցինք համատեղ աշխատել՝ կառուցելով մեր դասապլանը: Մենք արդյունավետ և երկարատև ճանապարհ ունենք անցնելու ԵՊՀ-ի հետ»,- շեշտեց նա:

Մագիստրոսական ծրագիրն ի սկզբանե նախատեսված էր միայն «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդների համար, սակայն նախատեսվում է այս տարվանից ծրագիրը բացել բոլորի համար: 

«Ցանկանում ենք՝ ուսանողները թրծվեն մանկավարժության այս կենտրոնում, լսեն պրոֆեսորների խոսքը: Այստեղ մատուցվող արժեհամակարգը աշխարհայացքային փոփոխություն է առաջացնում: Սա առաջին հերթին ինքնաթրծման հնարավորություն է: Մեր համատեղ աշխատանքը, կարծում եմ, կարող է շատ լավ պտուղներ տալ»,- կարևորեց Ալեքսանդր Պլատո Հակոբյանը:

«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ Արսինե Ամիրյանն արդեն յոթ տարի է, ինչ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի դպրոցում դասավանդում է «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն»: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մագիստրոսական ծրագիրը շատ օգտակար է եղել։ 

«Քանի որ ես արդեն դասավանդում էի, այս ծրագիրն ամրապնդեց իմ գիտելիքները՝ է՛լ ավելի հետաքրքիր դարձնելով այն մեթոդները, որոնք մենք սովորաբար կիրառում ենք: Սովորեցինք դասը պլանավորել համակարգով: Այս ծրագրից հետո մենք արդեն հինգքայլանոց դասապլան էինք իրականացնում, որն առավել արդյունավետ է: Եղել են առարկաներ, որոնք կարծես ինձ համար ստեղծված լինեին, օրինակ՝ «Ուսուցչական առաջնորդության զարգացում»-ը: Նշեմ, որ շատ մեծ էր կիրառական գիտելիքների բազան․ այս ծրագրի փորձառու մասնագետները մեզ սովորեցրին այն ամենը, ինչ սովորաբար համալսարաններում չեն տալիս»,- պատմեց Արսինե Ամիրյանը:

Մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Լիաննա Կարապետյանը 2022 թ․ սեպտեմբերից Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցում դասավանդում է «Մաթեմատիկա» առարկան: Ծրագրի շնորհիվ Լիաննան «սիրահարվել է» դասավանդմանը։ 

«Ծրագիրը շատ լավն է և գործնական։ Ես չեմ ունեցել մանկավարժական կրթություն և դասավանդման մեթոդները բարելավել եմ դասախոսների օգնությամբ։ Տպավորված եմ հեռավար ուսուցման մեթոդներով: Բավական ընդգրկուն տեսական և գործնական տեղեկություններ էինք ստանում, քանի որ շատ լավ և մանրամասն բացատրում էին։ Մագիստրոսական ծրագիրը տվեց մեծ մոտիվացիա և ինքնադրսևորման հնարավորություն»,- ասաց Լիաննան: 

Հավելենք, որ բացի կրթական համագործակցությունից՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և ԵՊՀ-ի միջև կնքվել է նաև գիտական համագործակցության հուշագիր, որի շրջանակում ՄԿԶԿ-ն կազմակերպության համար պատրաստում է գիտական կադրեր:

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

    22.05.2025

    ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

    22.05.2025

    «Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

    21.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025

    «էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

    05.20.2025 - 06.10.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

    05.19.2025 - 05.26.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am