Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին
Մայիս 16, 2024 | 17:30
Գործընկերներ
Կրթություն
Միջոցառումներ

ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024» ցուցահանդեսը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին

Ցուցահանդեսը մեկ հարկի տակ համախմբեց դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին, համալսարանական ստորաբաժանումների ներկայացուցիչներին և գործատուներին։ «ԲանՈՒԳործ»-ի շրջանակում դիմորդները հնարավորություն ստացան ծանոթանալու մրցունակ կրթական ծրագրերին, ուսանողները` հանդիպելու իրենց ապագա գործատուներին, իսկ գործատուները՝ ներկայացնելու իրենց գործունեությունն ու ընձեռած աշխատանքային հնարավորությունները։

Արդեն երկրորդ տարին է, ինչ «ԲանՈՒԳործ» էքսպոն անցկացվում է մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնադրման օրը: Այն երկու հիմնական բաղադրիչներից կազմված ցուցահանդես է․ կարիերայի տոնավաճառում ներկայացված են ԵՊՀ գործընկերները՝ ուսանողներին ծանոթացնելով փորձնակության, աշխատանքի ընդունման հնարավորություններին, աշխատաշուկայի հիմնական միտումներին: Կրթական տոնավաճառի նպատակը կրթական ստորաբաժանումների տաղավարների միջոցով դիմորդներին ծանոթացնելն է ԵՊՀ կրթական ծրագրերին և հեռանկարներին: Ցուցահանդեսի երկու բաղադրիչները կապվում են միմյանց՝ յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու մասնագիտություններին և ոլորտում տեղայնացվելու հնարավորություններին:

Միջոցառման պաշտոնական բացմանը ելույթ ունեցավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ օրը խորհրդանշական է, քանի որ մայիսի 16-ը ոչ միայն ԵՊՀ-ի 105-ամյակն է, այլև Ուսանողների և երիտասարդության օրը. «Պատմության նշանավոր այս օրը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու համալսարանի հարուստ ժառանգությանը, մեր երկրի ու հասարակության զարգացման գործում ունեցած ներդրմանը և խոստումնալից այն ապագային, որը ձևավորվում է այսօր։ ԵՊՀ-ի դերը մեր երկրի զարգացման գործում անգնահատելի է»,- ասաց ԵՊՀ ռեկտորը՝ հավելելով, որ այսօր անցկացվող Էքսպոն մեծ հնարավորություն է, քանի որ մեկ հարթակում հանդիպում են գործատուն և կրթությունը: 

«Մենք շարունակաբար բարեփոխում ենք կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին: Կրթական գործընթացների փոփոխություններում ներգրավված են նաև մեր գործընկերները, որոնց մեծ մասը դասավանդում է ԵՊՀ-ում: Հավելեմ, որ մեր գործընկերներից շատերի հետ մենք կազմակերպում ենք նաև ուսումնական փորձուսուցումներ»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը:

«ԲանՈւԳործ» էքսպոն հնարավորություն է ընձեռում նաև բարձրաձայնելու կրթական ոլորտում առկա խնդիրները, խոսելու հաջողությունների ու ձեռքբերումների մասին, ստեղծելու մասնագիտական շփումների նորարարական հարթակ, խթանելու ներհամալսարանական և արտահամալսարանական գործակցությունները:

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, խոսելով միջոցառման անցկացման կարևորությունից, նշեց. «Սա ոչ միայն աշխատանքային գործընթաց է, այլև տոնական միջոցառում, և դրանով է պայմանավորված, որ բացի կրթական և կարիերայի տոնավաճառից՝ միջոցառման ընթացքում կազմակերպվել են քննարկումներ, մրցույթներ, խաղեր, վիկտորինաներ, տոնական համերգ»:

ԵՊՀ կրթական ստորաբաժանումները միջոցառմանը մասնակցեցին ինտերակտիվ տաղավարներով՝ ներկայացնելով իրենց մասնագիտությունները և ընձեռվող հնարավորությունները:

«Մենք պատմում ենք մեր կրթական ծրագրերի տեսական և փորձնական բաղադրիչների մասին: Այսպես, օրինակ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մեր գործընկերները ստեղծել էին պեղումների վայր: Ֆիզիկայի ինստիտուտը ներկայացրել էր այնպիսի սարքավորումներ, որոնք տարբեր գիտափորձերի մասին բազային պատկերացումներ տվեցին այցելուներին: Հետաքրքիր էին բանասիրական ֆակուլտետները, որոնք ներկայացնում էին ոչ միայն տվյալ լեզուն, այլև լեզվակիր երկրի մշակույթը»,- պատմեց Մ. Հովհաննիսյանը:

Կրթական ստորաբաժանումների տաղավարները ներկայացնելիս ակտիվ մասնակցություն ունեցան նաև ուսանողները․ լավագույն օրինակներից է Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Եթե անցած տարի ֆակուլտետի ուսանողները լուսաբանում էին միայն իրենց տաղավարում կատարվող աշխատանքները, ապա այս տարի նրանք ներգրավված էին կենտրոնական մեդիաթիմի աշխատանքներում՝ լուսաբանելով միջոցառման ողջ ընթացքը: 

Պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ համալսարանի մշտական գործընկերներին մեկ հարթակում հավաքելու համար նպատակ ունեն ստեղծելու գործընկերային ցանց, որին կանդամագրվեն բոլոր այն ընկերություններն ու կազմակերպությունները, որոնց հետ ԵՊՀ-ն պարբերաբար գործակցում է տարբեր հարթակներում: Ցանցը հնարավորություն կտա առավել համակարգված դարձնելու բուհ-գործընկեր կազմակերպություններ հաղորդակցությունը, ամրապնդելու համալսարան-աշխատաշուկա կապը՝ ձեռքը պահելով աշխատաշուկայի պահանջների զարկերակի վրա և ըստ այդմ՝ ադապտացնելով ու նորարարացնելով կրթական ծրագրերը: 

Այս տարի «ԲանՈւԳործ» էքսպոյին միացել են նաև նոր գործընկերներ, որոնք ցուցահանդեսին ներկայացրին առաջարկներ, փորձնակության, կամավորական աշխատանքի, կարիերայի զարգացման հնարավորությունների մասին՝ դիմորդներին, ուսանողներին և շրջանավարտներին ծանոթացնելով ոլորտների գրավչությանը: 

«Անցյալ տարի էքսպոյին մասնակցում էին մեզ հետ համագործակցություն ծավալած, մեր հանդեպ վստահություն ունեցող գործընկերները: Այս տարի այդ խմբին միացել են նորերը, որոնք հավանաբար սոցիալական հարթակներով հետևել էին անցյալ տարի տեղի ունեցած էքսպոյին և տեսել դրական արդյունքը»,- նշեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե որ ընկերությունները կարող են մասնակցել ԵՊՀ-ում կազմակերպվող ամենամյա էքսպոյին, կենտրոնի փոխտնօրենը շեշտեց, որ մասնակից ընկերության աշխատանքային ոլորտը պետք է համապատասխանի ԵՊՀ կրթական ծրագրերին և գրավիչ լինի ուսանողների համար:

«Մենք կարևորում ենք, որ գործընկերների առաջարկները նպաստեն ուսանողների, շրջանավարտների մասնագիտական աճի զարգացմանը: Պարտադիր պայման է նաև, որ կազմակերպությունը գրանցված լինի Հայաստանի աշխատաշուկայում և ունենա ՀՀ աշխատաշուկան զարգացնելու ռազմավարություն»,- հավելեց Կարինե Նազարյանը: 

ԵՊՀ մարքեթինգի բաժնի ղեկավար Ազնիվ Գրիգորյանը, շեշտելով այսօրինակ միջոցառումների կարևորությունը, ասաց, որ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը լավ հարթակ է ներկայացնելու ԵՊՀ կրթագիտական հնարավորությունները, ներուժը և ուսանողներին ու շրջանավարտներին ծանոթացնելու աշխատաշուկայի պահանջներին:

«ԵՊՀ-ն համագործակցում է մի շարք ինչպես միջազգային, այնպես էլ ՀՀ պետական հաստատությունների և մասնավոր ընկերությունների հետ՝ ապահովելով ուսանողների և գործատուների միջև շարունակական կապը։ Այս համատեքստում կարևոր է, որ ԵՊՀ ուսանողները տեղեկանան աշխատաշուկայի պահանջներին և կարիերայի աճի հնարավորություններին»,- նշեց Ազնիվ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի շրջանակում ԵՊՀ մարքեթինգի բաժինն ամբողջ ներուժով ներգրավվել է ցուցահանդեսի աշխատանքներում՝ ապահովելով միջոցառման կազմակերպչական ողջ գործընթացը, այդ թվում՝ տարածքի վիզուալացումը, գործընկերների մասին տեղեկության հավաքագրումը, լուսաբանումն ու տարածումը: Մարքեթինգի բաժինը ցուցահանդեսին մասնակցեց նաև առանձին տաղավարով։ Ազնիվ Գրիգորյանը շեշտեց, որ այս տարի ցուցահանդեսի այցելուների հոսքն ավելին էր, քան նախորդ տարի, ինչը էքսպոյի արդյունավետության աճի ցուցիչներից է։ 

«Շատ հետաքրքիր էին ներկայացված նաև կրթական տաղավարները, որտեղ յուրաքանչյուր կրթական ստորաբաժանում ներկայացրեց իր կրթական ծրագրերն ու հնարավորությունները։ Այս տարվա նորություններից էր ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի, ինչպես նաև Իջևանի մասնաճյուղի ներկայացվածությունը էքսպոյին։ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան իրենց աշխատանքների ցուցահանդեսը ներկայացնելու այցելուներին»,- նշեց Ազնիվ Գրիգորյանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տաղավարում կիրառական արվեստի ֆակուլտետի ներկայացուցիչները ցուցադրեցին ուսանողների աշխատանքները՝ կարպետներ, գոբելեն, ապակե նկարչություն, բատիկ, ինչպես նաև քանդակներ: Ուշագրավ էր 2020 թ. պատերազմում անմահացած ԵՊՀ ուսանող, հրետանավոր Խաչիկ Պողոսյանի կիսանդրին (հեղինակ՝ ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոս Տիգրան Բագամյան): Քանդակն ունենալու է նաև բրոնզաձույլ երկրորդ տարբերակ: 

Ազնիվ Գրիգորյանը հավելեց, որ էքսպոյի նպատակն էր ԵՊՀ կրթական ծրագրերը աշակերտներին ներկայացնելը և նրանց մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը, ինչպես նաև ավարտական կուրսերի ուսանողներին ու մագիստրանտներին աշխատանքի առաջարկի հնարավորություն ընձեռելը։

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ն անցկացվեց ԵՊՀ ամբողջ տարածքում․ համալսարանի ֆակուլտետներն ու ինստիտուտները ներկայացրին կրթական ծրագրերը, իսկ գործընկերները՝ աշխատանքի առաջարկներ՝ ընդունելով մասնակիցների ինքնակենսագրականները։ Նշենք, որ էքսպոյի ժամանակ մի շարք ուսանողներ և շրջանավարտներ, ներկայացնելով իրենց ինքնակենսագրականները, գործատուներից ստացան աշխատանքի առաջարկներ։

Շարունակելի․․․

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

    22.05.2025

    ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

    22.05.2025

    «Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

    21.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025

    «էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

    05.20.2025 - 06.10.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

    05.19.2025 - 05.26.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am