Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Կայացել է «Էրազմուս սերնդի» համաժողովը
Մայիս 20, 2024 | 14:49
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական

Կայացել է «Էրազմուս սերնդի» համաժողովը

Աշխարհի խոշորագույն ուսանողական կազմակերպության՝ «Էրազմուս» ուսանողական ցանցի նախաձեռնությամբ Իսպանիայի Սևիլիա քաղաքում ս․թ․ ապրիլի 4-7-ը անցկացվեց «Էրազմուս սերնդի» համաժողովը (Erasmus Generation Meeting – EGM Seville 2024), որին մասնակցեցին 1700-ից ավելի ներկայացուցիչներ ավելի քան 70 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։

Հայաստանը՝ որպես պաշտոնական անդամ, միացել է ուսանողական մեծ ցանցին 2020 թ․։ Այդ տարվանից սկսած՝ կազմակերպության անդամներն աջակցում են երկրում «Էրազմուս+» շարժունության և այլ ծրագրերով սովորող կամ կամավորական գործունեությամբ զբաղվող արտասահմանցի երիտասարդներին՝ հեշտ ինտեգրվելու միջավայրին, ինչպես նաև օգնում են նրանց կենցաղային, սոցիալական, մշակութային զանազան հարցերում։

4 օր շարունակ Սևիլիան դարձել  էր «Էրազմուս» սերնդի մայրաքաղաք` հյուրընկալելով տարբեր մշակույթների ներկայացուցիչների, որոնք իրենց հետ բերել էին իրենց ազգային յուրահատկությունները, գույներն ու գաղափարները։ Միջոցառման հիմնական կազմակերպիչներն էին «Էրազմուս» ուսանողական ցանցի միջազգային գրասենյակը, «Էրազմուս» ուսանողական ցանց Իսպանիան, Սևիլիայի պետական համալսարանն ու Պաբլո դե Օլավիդոյի պետական համալսարանը։ Միջոցառումն անցկացվեց Եվրամիության հովանու ներքո։ 

Ավանդույթի համաձայն՝ միջոցառումը սկսվեց դրոշների շքերթով, որի ժամանակ «Էրազմուս» սերնդի ներկայացուցիչ երկրները տոնում են բազմազանության մեջ իրենց միասնականությունը։ 

Բացման արարողությունը սկսվեց բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներով։ Բացման խոսքով հանդես եկան Եվրախորհրդարանի նախագահ Ուրսուլա ֆոն դե Լեյնը, Եվրախորհրդարանի փոխնախագահ Մարգարիտիս Շինասը, Անդալուզիայի շրջանի խորհրդարանի անդամ Պատրիցիա դել Պոզո Ֆերնանդեսը, Եվրոպական խորհրդարանի հաղորդակցության գծով մամուլի քարտուղար և գլխավոր տնօրեն Ժաում Դուխ Գիլյոն, Երիտասադական հարցերով զբաղվող նախարար Սիրա Ռեգոն, և Իսպանիայի գիտության, նորարարության և համալսարանների պետքարտուղար Խուան Կրուս Սիգուդոսան։

«Այս հանդիպումը խորհրդանշում է, թե ինչ է ներկայացնում Եվրոպան։ Շարունակե՛ք առաջ գնալ, մի՛ դադարեք երազելուց և հետևե՛ք ձեր սրտին: Հնարավորությունների Եվրոպա նշանակում է հույսի Եվրոպա։ Խոսե՛ք Եվրոպայի համար, քանի որ դուք մեր լավագույն «դեսպաններն» եք և մեր լավագույն հույսը»,- իր խոսքում ասաց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Շինասը:

Բացման արարողության ժամանակ ցուցադրվեց իսպանական հարուստ մշակույթը, որտեղ հատուկ ուշադրության է արժանի «Էրազմուս+» նվագախումբը։ Նվագախմբում ընդգրկված են եվրոպական կոնսերվատորիաների ուսանողներ, որոնք մասնակցել կամ մասնակցում են «Էրազմուս+» Իտալիայի ազգային կազմակերպության (INDIRE) կողմից աջակցվող «Էրազմուս+» շարժունակության միջազգային ծրագրերին։ Նվագախումբը տարածում է «Էրազմուս» սերնդի արժեքները բոլորին հասկանալի լեզվով՝ երաժշտության միջոցով:

Բոլոր 4 օրերի ընթացքում համաժողովի մասնակիցները ներկա գտնվեցին 170 դասընթացների, որոնց հիմքում ընկած էր «Ակտիվ և հավասար մասնակցության խոչընդոտների վերացում» խորագրով Եվրոպական առաջիկա ընտրությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից համաֆինանսավորվող ««Էրազմուս» սերունդը գործողության մեջ» ծրագրի շրջանակում։ 

Համաժողովն աչքի ընկավ ինտենսիվությամբ, բազում բանավեճերով և դասընթացներով: «Էրազմուս» սերունդը համաքայլ շարժվում էր դեպի ավելի ներառական և մատչելի շարժունակության ծրագրեր:

«Շարժունակության ծրագրերը պետք է իրականանան բոլորի համար, և մեր՝ որպես «Էրազմուս» սերնդի պարտքն է շարունակել պայքարել դա իրականություն դարձնելու համար: Չկա ավելի լավ կազմակերպություն, քան «Էրազմուս» ուսանողական ցանցը, որը կխթանի հենց այս փոփոխությունները, և դուք դա ցույց եք տալիս ամեն օր»,- ընդգծեց «Էրազմուս» ուսանողական ցանցի նախագահ Ռիտա Դիասը։ 

Այս միջոցառումը հնարավոր չէր լինի առանց ծրագրի վստահելի գործընկեր Պեռնո Ռիկարի, որն անում էր ամեն ինչ, որ մասնակիցները «Drink More Water» ծրագրի միջոցով լավ տեղեկացված լինեին «EGM Seville 2024»-ի ընթացքում ջրազրկումից խուսափելու, կարեկից, զգուշավոր ու անվտանգ վարքագծի մասին: «ESN»-ի հետ Պեռնո Ռիկարի համագործակցության 15-ամյակը նշելու համար մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահ Սեդրիկ Ռամատը առաջին օրվա բացման ժամանակ կարևորեց ընդհանուր առաքելությունը, այն է՝ խրախուսել երիտասարդներին երիտասարդակենտրոն միջոցառումներում խուսափելու ալկոհոլի չարաշահումից և օգտագործելու շատ ջուր։  

«Էրազմուս» ուսանողական ցանց Հայաստանը նույնպես համագործակցում է Պեռնո Ռիկարի հետ, որի պաշտոնական ներկայացուցիչն է Երևանի կոնյակի գործարանը։ 

Համաժողովի առաջին նիստերից մեկում Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացվել է «Coimbra Group»-ի և «Eurail»-ի համագործակցությամբ փոխանակման շարժունության ծրագրերի ժամանակ ճանապարհորդությունները ավելի կանաչ ու կայուն դարձնելու վերաբերյալ օրակարգը, որն ընդունվեց մեծ ոգևորությամբ։

«Եվրոպական ուսանողական քարտի թողարկումը. բարձրագույն կրթության թվային փոխակերպման հզորացում» խորագրով նիստը ցույց տվեց, որ թվայնացումը առանցքային է խոչընդոտների վերացման համար: Այն հնարավորություն է տալիս արագացնելու գործընթացները գլոբալ մակարդակով և հեռացնելու երիտասարդության՝ ներկայիս վարչական բազում բարդությունների բեռը:

Ռումինիայի և Չեխիայի «Էրազմուս+» ազգային կազմակերպությունների անցկացրած «Համագործակցային ալիքներ․ ներառականությունը փոխանակման ծրագրերում» նիստը ցույց տվեց, թե որքան կարևոր է «Էրազմուս» ուսանողական ցանցի ու ազգային կազմակերպության միջև սերտ համագործակցությունը փոխանակման ծրագրերը ավելի ներառական դարձնելու համար։ 

Զուգահեռաբար, Պոլիտեխնիկական պետական համալսարանում (ETSI) անցկացվող  բազմաթիվ նիստերի շրջանակում մասնակիցները շփվում էին միմյանց հետ՝ ներկայացնելով միմյանց իրենց փորձը, ինչպես նաև բազմաթիվ հաստատությունների և ընկերությունների ներկայացուցիչների հետ «EGM Expo»-ի ժամանակ «Erasmus Generation»-ի համար ակադեմիական, շարժունակության և աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ:

Անցյալ տարվա «Էրազմուս տարվա» նպատակակետի՝ Գենտի ներակայցուցիչների հետ զրույցով  բացվեց համաժողովի երկրորդ օրը, որին հաջորդեցին 2024 թվականի «Էրազմուս տարվա» նպատակակետի հինգ ֆինալիստների շնորհանդեսները՝ Ստամբուլ (Թուրքիա), Նիկոսիա (Կիպրոս), Պորտո (Պորտուգալիա), Սևիլիա (Իսպանիա) և Սոֆիա (Բուլղարիա): Այս անգամ փայլեց Պորտոն՝ դառնալով 2024 թվականի «Էրազմուս լավագույն վերջնակետ»՝ փոխանակման տարբեր ծրագրերով տարեկան ընդունելով 5000+ ուսանողների։ 

Մեր սերնդի միջազգայնացման հիմքում մեծ ձգտումն է: Դրա մասին ևս մեկ անգամ խոսվեց նիստերից մեկի ժամանակ (օրինակ՝ «Ապագան Էրազմուսն է»), որը վարում էր Ռիտա Դիասը Եվրոպական հանձնաժողովի, Ակադեմիական համագործակցության ասոցիացիայի և «Էրազմուս+» Իսպանիայի ազգային կազմակերպության պանելիստների հետ: «Ապագան Էրազմուսն է»-ն «Էրազմուս» ուսանողական ցանցի առաջնային նախաձեռնությունն է՝ ձևավորելու համայնք, որտեղ բոլորը հավասարապես կարող են օգտվել Էրազմուսի «բարիքներից»։ 

«EPSO»-ն, որոնք արդեն ներկա են եղել «EGM Porto 2022»-ին և «EGM Bucharest 2023»-ին, Սևիլիայում նույնպես ներակայացրին «Կարիերա Եվրամիությունում» ծրագիրը։ 

«EGM Seville 2024»-ը մասնակիցներին հնարավորություն ընձեռեց ծանոթանալու Եվրոպական համագործակցության նախաձեռնած Եվրոպական դիպլոմի ծրագրին, որը շուտով կգործարկվի։ 

Նիստերի ժամանակ խոսվեց «Էրազմուս» փոխանակման ու շարժունության ծրագրերը բոլորի համար բոլոր երկրներում հասանելի դարձնելու մասին։ Ինչպես  ասվում է խորագրում՝ «Ակտիվ մասնակցություն՝ առանց խոչընդոտների»։ Բոլոր երիտասարդները հնարավորություն պետք է ունենան ստանալու լավագույն բարձրագույն կրթություն, որն էլ հենց տրամադրում է «Էրազմուս+» ծրագիրը։

«Էրազմուս» ուսանողական ցանց Հայաստանը այնտեղ ներկայացնում էր գործընկեր երեք համալսարանները՝ Երևանի պետական համալսարանը, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանն ու ՀՀ կառավարման պետական ակադեմիան՝ փորձելով գտնել նոր գործընկերներ, բարձրացնել հայկական կրթական հաստատությունների գրավչությունը որպես «Էրազմուս վերջնակետ»։ 

«Էրազմուս» սերնդի համաժողովում բարձրաձայնվեցին բոլոր այն խնդիրները, որոնց առերեսվել ու մինչ օրս առերեսվում են ուսանողները փոխանակման ծրագրերի դիմելու ընթացակարգում և դրանից հետո։ «Էրազմուս» ուսանողական ցանց Հայաստանը աջակցում է  ՀՀ-ում գործող պետական համալսարաններին՝ հեշտացնելու գործընթացները, ուսանողներին աջակցություն տրամադրելու դիմելուց առաջ և, իհարկե, լավագույն կերպով վայելելու շարժունության ծրագրի ամեն պահը։  

Փակման արարողության ժամանակ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որի ժամանակ պարգևատրվեցին «Էրազմուս» ուսանողական ցանցի տարբեր մասնաճյուղերի կողմից իրականացվող ամենատարբեր սոցիալական, մշակութային ու կրթական բնույթի նախագծերը։

«Էրազմուս» սերնդի համաժողովում քննարկվեցին ուսանողական փոխանակման ծրագրերի ապագան, բարելավման ուղիները և դրանց մասնակցելու հավասար հնարավորությունը, բայց սա դեռ ամենը չէ, քանի որ նույն խանդավառությամբ քննարկումները շարունակվելու են 2025 թվականին Իտալիայի Անկոնա քաղաքում, իսկ մինչ այդ աշխատանքներ են տարվում իրականացնելու այն, ինչի մասին խոսվել է Սևիլիայում։ 

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը՝ Քեմբրիջի համալսարանի ուսանողների ուսումնառության մի մաս

21.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am