Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ գիտաշխատողը՝ քաղցկեղի հաղթահարմանն ուղղված գիտական նախագծի ղեկավար
Սեպտեմբեր 17, 2024 | 10:55
Գիտություն
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ

ԵՊՀ գիտաշխատողը՝ քաղցկեղի հաղթահարմանն ուղղված գիտական նախագծի ղեկավար

ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Հայարփի Ջավրուշյանն այն սակավաթիվ գիտնականներից է, որոնց ներկայացրած նախագիծը ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթի շրջանակում արժանացել է ֆինանսավորման։ Նրա գիտական նախագիծն ուղղված է քաղցկեղի բուժման ժամանակ հիպօքսիայի գործառույթի և դրա զարգացման մեխանիզմի բացահայտմանը։

Ուսումնասիրությունները կատարվում են ԵՊՀ հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայում և տևելու են շուրջ երեք տարի: Այդ ընթացքում գիտաշխատողը հետազոտելու է մեղմ հիպօքսիայի ազդեցությունը կրծքագեղձի քաղցկեղի բուժման գործընթացի վրա։ Հայարփի Ջավրուշյանը պատմել է «Ընդհատվող հիպօքսիան՝ որպես դեղամիջոցների ռեզիստենտության հաղթահարման եղանակ, կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ» վերտառությամբ թեմայի ընտրության մասին, անդրադարձել քաղցկեղի բուժման հիմնական խնդրին ու այդ խնդրի հաղթահարման իր տարբերակին։

Հակաքաղցկեղային բուժական մոդելի մշակումը՝ ԵՊՀ գիտաշխատողի ուշադրության առանցքում

Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի հիմնական աշխատանքներն ուղղված են քաղցկեղի, երկրորդ տիպի շաքարախտի և հիպօքսիայի (դրանց ընթացքում զարգացող տարատեսակ բարդությունների, մասնավորապես՝ սիրտանոթային հիվանդությունների) ժամանակ մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը: Մեր գիտական խումբը 2018 թվականից զբաղվում է հակաքաղցկեղային բուժական մոդելի մշակմամբ: Աշխատել ենք կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կին բուժառուների արյան նմուշների, կենդանական մոդելների և քաղցկեղային բջջային գծերի հետ: 2020 թվականից ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած գիտական խմբերի մեկնարկի դրամաշնորհի մրցույթի շահառուներից էինք նաև մենք, ինչին հաջորդեց գիտական խմբերի (լաբորատորիաների) ամրապնդման դրամաշնորհը: Այնուհետև ես ինքս որոշեցի ուժերս փորձել և իմ սեփական թիմը հավաքել ու լաբորատորիայի հետազոտական աշխատանքներից մեկով փորձել բացահայտել քաղցկեղի ժամանակ հիպօքսիայի գործառույթը և դրա զարգացման մեխանիզմը:

Քաղցկեղի բուժման ընթացքում դեղամիջոցների նկատմամբ զարգանում է ռեզիստենտություն 

Հիպօքսիան կամ հյուսվածքներում թթվածնի պակասը կարող է հանգեցնել վնասակար հետևանքների, խորացնել հյուսվածքների քայքայումը և նպաստել որոշ հիվանդությունների զարգացմանը: Թեև քրոնիկ կամ ծանր հիպօքսիան կարող է հանգեցնել բջջում կործանարար հետևանքների, նրա նկատմամբ դրսևորվող ադապտացիոն մեխանիզմները կարող են պաշտպանիչ լինել տարբեր հիվանդությունների դեպքում: Քաղցկեղը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է ամբողջ աշխարհում: Չնայած բուժման միջոցների բազմազանությանը՝ հիմնական խնդիր է դեռևս այն, որ քաղցկեղի բուժման ժամանակ զարգանում է ռեզիստենտություն դեղամիջոցների նկատմամբ: Արդյունքում բուժառուն ստանում է թերապիա, որն արդյունավետորեն չի ազդում ուռուցքային բջիջների ոչնչացման վրա, բացի դրանից՝ վնասում է նաև շրջակա առողջ բջիջները: Վերջինիս հիմնական պատճառը հիպօքսիայի հետևանքով ուռուցքային միկրոմիջավայրում առաջացած մի շարք նյութափոխանակային խանգարումներն են:

Մեղմ հիպօքսիան՝ քաղցկեղի բուժման միջոց

Այս թեմայի ընտրության մյուս կարևոր պատճառն այն է, որ իմ թեկնածուական աշխատանքը անմիջապես կապված էր հիպօքսիայի հետ: Այն ժամանակ աշխատում էի լյարդի միզանյութի ցիկլի ֆերմենտների ակտիվության վրա հիպօքսիայի ադապտիվ գործոն ազոտի օքսիդի ազդեցության պարզաբանմամբ: Ազոտի օքսիդը առաջանում է, երբ բջջում հիպօքսիկ կամ անթթվածին վիճակ է սկսվում: Հայտնի է, որ քաղցկեղի, հատկապես՝ պինդ ուռուցքների համար ամենատարածված և պարզ կենսամարկեր է կաթնաթթուն, որը մեծ կոնցենտրացիայով առաջանում է հիպօքսիկ վիճակի ժամանակ: Հիպօքսիան ախտաբանական վիճակ է, որը դիտվում է ոչ միայն քաղցկեղի, այլև ամենատարբեր հիվանդությունների, օրինակ՝ սիրտանոթային հիվանդությունների, ասթմայի, անեմիայի, կաթվածի դեպքում: Այնուամենայնիվ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ մեղմ հիպօքսիայի ժամանակ առաջանում է առողջ անոթագոյացում: Մենք ենթադրում ենք, որ մեղմ հիպօքսիայով խթանված առողջ անոթագոյացումը կարող է դեղամիջոցների համար ճանապարհ բացել դեպի ուռուցքի խորքային շերտեր և այդպիսով շրջանցել ռեզիստենտությունը դեղամիջոցների նկատմամբ: Արդյունքում մեղմ հիպօքսիայի խթանմամբ կկարողանանք առողջ անոթագոյացման միջոցով նպաստել արյան հոսքով դեղամիջոցի ներթափանցմանը ուռուցքի խոր հատվածներ: Փաստացի մենք փորձելու ենք օգտագործել ուռուցքի կիրառած գործիքը իր իսկ դեմ: Հիպօքսիայի առաջացման մոլեկուլային մեխանիզմները հստակ պարզաբանված չեն: Պարզաբանված չէ նաև քաղցկեղի ժամանակ դրա ազդեցության մեխանիզմը:

Այս նախագծի շրջանակում կհետազոտվեն մեղմ հիպօքսիայի ազդեցությամբ տարբեր քիմիաթերապևտիկ միացությունների նկատմամբ ռեզիստենտության նվազման դրսևորումները կրծքագեղձի քաղցկեղի փորձարարական մոդելում՝ դիտարկելով հիպօքսիայի ինդուցիբել գործոն-1-ի բջջային ուղին:

Հետազոտական աշխատանքներում ներգրավված են ասպիրանտներ, ինչպես նաև մագիստրատուրայի և բակալավրիատի բարձր կուրսերի ուսանողներ

Թիմում ընդգրկված են լաբորատորիայի ևս չորս աշխատակիցներ: Նրանցից երկուսն ասպիրանտներ են, որոնք ակտիվորեն մասնակցում են միջազգային տարբեր գիտաժողովների: Թիմակիցներիս հետ արդեն վաղուց եմ աշխատում: Բոլորս տարբեր ենք, խնդիրների լուծման ժամանակ տարբեր տեսակետներ ու լուծումներ ենք առաջարկում, սակայն կարևոր որոշումներ կայացնելիս համախմբվում ենք մեկ նպատակի շուրջ: Այդուհանդերձ, հետազոտական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու են նաև մագիստրատուրայի և բակալավրիատի բարձր կուրսերի ուսանողներ: 

Հետազոտությունների շրջանակում ակնկալվում է գիտական նոր կապերի հաստատում

Փորձարարական աշխատանքների մեծ մասը կատարվելու է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայում: Նմուշները դիտարկելու ենք նաև Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, Գենետիկայի և բջջաբանության ամբիոնների լաբորատորիաներում: Նախատեսվում են փոխայցելություններ մեր թիմի և նախագծի արտասահմանյան խորհրդատուի՝ պրոֆեսոր Ալինա Մալոյանի միջև: Նա զբաղվում է զարգացման ծրագրավորմամբ, երկրորդ տիպի շաքարախտի, ճարպակալման, նյութափոխանակային ուսումնասիրություններով: Ա․ Մալոյանի հետ մեր թիմն ունի արդեն համատեղ չորս աշխատանք, որոնք լույս են տեսել բարձր ազդեցության գործակցով ամսագրերում: Այցելելու ենք ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքի Օրեգոնի առողջության և գիտության համալսարանի Ա. Մալոյանի լաբորատորիա: Չնայած նախատեսվող այցը կարճատև է լինելու, սակայն ակնկալում ենք ծանոթանալ ժամանակակից մեթոդներին և սարքերին, ինչպես նաև ստեղծել նոր կապեր: Վերջինս կարող է լավ հիմք դառնալ մեր ասպիրանտների արտասահմանյան վերապատրաստման իրագործման համար: 

Գիտական հոդվածները՝  իբրև հետազոտական աշխատանքների ամփոփ հաշվետվություն

Նախատեսում ենք տպագրել երեք գիտական և մեկ ակնարկային հոդված: Տվյալներից կախված՝ այս թիվը հնարավոր է փոփոխվի, և ավելի շատ թվով հոդվածներ տպագրվեն: Գիտական հոդվածներից բացի՝ լաբորատորիայի աշխատակիցները, ինչպես նաև հետազոտական աշխատանքներում ակտիվորեն ներգրավված ուսանողները զեկուցումներ կներկայացնեն տեղական և միջազգային գիտաժողովներում: Հետազոտական աշխատանքների բուռն ընթացքի ժամանակ միշտ նոր գաղափարներ են ծնվում, նոր կապեր ենք ձեռք բերում, և, ի վերջո, հետազոտական նոր մտքեր են ի հայտ գալիս: Դրանում է գիտության հետաքրքրությունը: 

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում

23.05.2025

Քվանտային մեխանիկայի ինտերպրետացիաները

22.05.2025

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

05.23.2025 - 06.06.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

05.23.2025 - 06.06.2025

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am