Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ հոգեբանների գիտական հետազոտությունը՝ միջազգային գործակցությունն ընդլայնելու ուղի
Սեպտեմբեր 30, 2024 | 13:17
Կրթություն
Հետազոտություն

ԵՊՀ հոգեբանների գիտական հետազոտությունը՝ միջազգային գործակցությունն ընդլայնելու ուղի

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Նարինե Խաչատրյանը հետազոտական թիմի հետ ուսումնասիրել է հասարակության ներսում մարդու արժևորման, ինչպես նաև տարբեր միջավայրերում հասարակական հարաբերությունների կարգավորման հիմնահարցերը։ Երկարատև ուսումնասիրության ընթացքում արձանագրած նոր արդյունքները ԵՊՀ դոցենտը ներկայացրել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կայացած Անձի հոգեբանության եվրոպական 21-րդ գիտաժողովի («ECP21») ժամանակ:

Ուսումնասիրության արդիականության, կարևորության և գիտաժողովի շրջանակում ներկայացված թեմայի մասին զրուցել ենք Նարինե Խաչատրյանի հետ:

- Ի՞նչ հետազոտություն եք կատարել։ Ինչո՞վ է այն առանձնանում, ո՞րն է նորույթը:

- Մեր ուսումնասիրության մեջ ամփոփվել են չորս տարբեր հետազոտությունների արդյունքներ, որոնք գրանցել ենք քայլ առ քայլ կատարած հետազոտությունների շնորհիվ: Հետազոտության առանցքում էր այնպիսի մի կոնցեպտ, որը վերաբերում էր արժեքային կողմնորոշումներին` «պատվասիրություն», «արժանապատվություն» և «դեմքը չկորցնելու» (հասարակության մեջ մարդու սոցիալական դերը չկորցնելը) մշակույթներին: Այս մոտեցումը, ի տարբերություն անձի արժեքային կողմնորոշումներն ուսումնասիրող այլ մոտեցումների, ներքնայնացված արժեքը դիտարկում է ոչ թե որպես վարքի ցանկալի վերջնարդյունք անհատի համար, այլ հասարակության մեջ ընդունված և անհատի համար ընդունելի դարձած, սակայն անցանկալի վարքագիծ։ Ըստ այդ մոտեցման՝ արժանապատվության մշակույթը հատուկ է այն երկրներին, որտեղ կարևորվում է մարդու՝ գերագույն արժեք լինելը, նրա անհատականությունը, ինչի հիմքում են մարդու՝ կյանքի հանդեպ սեփական սկզբունքները կարևորելն ու ընդունելը: Պատվասիրությունը՝ որպես մշակութային նորմ, ձևավորվել է օրենքի ուժի բացակայությամբ, երբ անհատի համար կարևոր էր իր պատիվը ուրիշի աչքերում բարձր պահելը:

Մեր ուսումնասիրության առաջին փուլերը հոգեչափողական բնույթ ունեին, և վերլուծությունը ցույց է տվել, որ արժանապատվությունը՝ որպես «մաքուր» գործոն, դուրս չի բերվել, այն կարծես «երկփեղկվել է» մասերի՝ դեպի անձը և դեպի ուրիշը: Եթե արևմտյան երկրներում արժանապատվությունը անձնամետ, անձնակենտրոն նորմ է, մեր երկրում կարևորվում է նաև մարդկանց հետ հարաբերվելու կողմը: Այսինքն՝ իմ արժանապատվությունը նաև այն է, թե ինչպես եմ գործում՝ ի շահ իմ հարազատների բարօրության: Հայաստանյան հասարակության շրջանում արժանապատվությունը՝ որպես սոցիալական նորմ, ընկալվում է նաև այսպես․ «Ես գործում եմ՝ ի բարօրություն մեկ ուրիշի (հարազատի, մտերիմի, հայի)»: 

Հետազոտության արդյունքները նաև ներկայացրել եմ Անձի հոգեբանության եվրոպական 21-րդ գիտաժողովին («ECP21»)։

- Կպատմե՞ք՝ գիտաժողովին Ձեր ներկայացրած զեկուցման վերաբերյալ ինչ արձագանքներ եղան:

- Գիտաժողովը կազմակերպել էր Անձի հոգեբանության եվրոպական ասոցիացիան։ Արդեն 4 տարի է, ինչ ես և Սոցիալական միջավայրի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատողներն անդամակցում ենք նշյալ կազմակերպությանը և մասնակցում երկու տարին մեկ անգամ անցկացվող գիտաժողովներին, որոնք ընթանում են տարբեր ձևաչափերով՝ սեմինարներ, դասախոսություններ, սիմպոզիումներ, բանավոր զեկուցումներ: Այս տարվա գիտաժողովին մեր հետազոտության թեմայով զեկուցմամբ եմ հանդես եկել «Անհատական տարբերությունների մշակութային տեսանկյունը» («The cultural perspective on individual differences») բաժնում: Երբ ներկայացրի մեր հետազոտությունը, Անձի հոգեբանության եվրոպական ասոցիացիայի նախագահը մատնանշեց, որ շատ կարևոր տեսանկյունից ենք դիտարկել այս արժեքային կողմնորոշումները: Ըստ նրա՝ մեր երկրի նման մշակույթ ունեցող երկրները ո՛չ միանշանակ կոլեկտիվիստական են, ո՛չ էլ ինդիվիդուալիստական, և սոցիալական համոզմունքների համատեքստում դրանք կարող են դառնալ հետաքրքիր դաշտ ուսումնասիրության համար: Նշեմ, որ մեր ուսումնասիրության շրջանակում կիրառել ենք համալիր մեթոդակազմ՝ և՛ քանակական, և՛ որակական մեթոդներ: Որակական վերլուծությունը կատարել ենք բաց հարցերի միջոցով: Անցկացրել ենք հարցումներ՝ մարդկանց մի խմբին հարցնելով, թե ինչ է նրանց համար արժանապատվությունը, ինչը կարող է լինել արժանապատվության հարց, իսկ մյուս խմբին՝ ինչ է պատվասիրությունը, ինչը, ըստ նրանց, կարող է լինել պատվասիրության հարց: Հետաքրքիր է, որ պատասխաններում արժանապատվությունն ու պատվասիրությունը իմաստային առումով առնչակից են: Մարդկանց համար շատ իրավիճակներ, որոնք դիտարկվում են որպես արժանապատվության հարց, միևնույն ժամանակ պատվասիրության հարց են: Հայաստանյան հասարակության համար, կարծես, այս երկու սոցիալական նորմերը տարանջատված չեն: Հավելեմ նաև, որ միջմշակութային համեմատությամբ հայաստանյան հասարակությունը դասակարգվում է որպես «պատվասիրության մշակույթ» կրող. սա ևս հետաքրքիր նրբություն է:

- Ի՞նչ դերակատարում և նշանակություն ունեն նմանօրինակ գիտական միջոցառումները։

- 2008 թվականից մասնակցել եմ այսօրինակ գիտաժողովների, և դրանք շատ կարևոր են եղել ինձ համար՝ դիտարկելու անձի հոգեբանությունը, դրա զարգացման ուղիները: Կարևոր է հասկանալ, թե ոլորտը ինչպես է զարգանում, ինչ նոր հետազոտություններ և վերլուծություններ են կատարվում, ինչ նոր մեթոդաբանություն կամ գործիքակազմ է կիրառվում հետազոտությունների շրջանակում: Ոլորտն այնքան արագ է զարգանում, որ կարճ ժամանակամիջոցում  նկատվում են նոր մոտեցումներ: Նկատելի է, որ հիմնականում ուսումնասիրությունների առանցքում է անձի զարգացումը ոչ միայն տարիքային պարբերացման տեսանկյունից, այլև մարդկանց կյանքում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված, թե ինչպես են դրական և բացասական իրադարձություններն ազդում անձի փոփոխման, զարգացման, անձնային աճի վրա: Կարևոր է, թե ինչպես են մարդիկ պատմում իրենց պատմությունը, և այդ պատմության մեջ ինչպես են իրենք տեսնում իրենց․ սա ևս հետաքրքիր գործոն է։

Հատկանշական է, որ գիտաժողովի շրջանակում անցկացվել են տարբեր թեմաներով քննարկումներ։ Արհեստական բանականությանն առնչվող թեմաներով մի քանի սիմպոզիումներ առանձնակի հետաքրքիր էին ինձ համար։ Հատկապես հետաքրքրաշարժ էր այն քննարկումը, որի շրջանակում խոսվեց, թե ինչպես կարելի է օգտագործել արհեստական բանականությունը տեքստեր վերլուծելիս:

Մասնակցելով այսօրինակ գիտական միջոցառումների՝ հնարավորություն ենք ունենում ստեղծելու գործընկերային նոր կապեր և համագործակցելու օտարերկրյա գիտնականների հետ՝ դրանով իսկ նպաստելով միջազգային համագործակցության ամրապնդմանը:

Նշենք, որ արժեքային կողմնորոշումների ուսումնասիրությունների մեկնարկից ի վեր՝ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությամբ հետազոտական թիմի ներկայացուցիչները հրապարակել են գիտական 3 հոդված բարձր ազդեցության գործակցով ամսագրերում:

Անձի և սոցիալական միջավայրի գիտահետազոտական լաբորատորիայի հետազոտական թիմի կատարած ուսումնասիրություններին անդրադարձել ենք մեկ այլ հոդվածում, որին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում

23.05.2025

Քվանտային մեխանիկայի ինտերպրետացիաները

22.05.2025

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

05.23.2025 - 06.06.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

05.23.2025 - 06.06.2025

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am