Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին
Հոկտեմբեր 08, 2024 | 15:45
Գիտություն
Կոնֆերանսներ

Միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Փոխակերպվող տնտեսություն. թվային տեխնոլոգիա, տարածական անհամամասնություններ և կյանքի որակ» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին: Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների հանրահռչակման համար՝ նպաստելով աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների և փորձագետների միջև գործակցային կապերի ամրապնդմանը։

Հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների, տարածական անհամամասնությունների և կյանքի որակի միջև առկա կապերը՝ գիտաժողովի շրջանակում խնդիր է դրվել վերլուծելու սոցիալ-տնտեսական մարտահրավերները և առաջարկելու հնարավոր լուծումներ քննարկումների և միջգիտակարգային գործակցության միջոցով, հետազոտելու թվային տեխնոլոգիայի փոխակերպման ազդեցությունը տարածական անհամամասնությունների վերացման, ինչպես նաև անհատների և համայնքների կյանքի որակի բարելավման տեսանկյունից։

Գիտաժողովի պաշտոնական բացման արարողության ժամանակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ յուրաքանչյուր երկրի բարօրության հիմքը ամուր տնտեսությունն է, որի կայացման ու հզորացման գրավականը բանիմաց և արհեստավարժ տնտեսագետների արդյունավետ գործունեությունն է կյանքի բոլոր բնագավառներում:

«Թերևս հենց այս հիմնավորմամբ՝ համալսարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից ներդրվել է տնտեսագիտական կրթություն, իսկ կարճ ժամանակ անց՝ 1934 թվականին, կազմավորվել է Տնտեսագիտության ֆակուլտետը՝ որպես ինքնուրույն ստորաբաժանում: Այսօր Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն ակտիվ գործունեություն է ծավալում և առանձնանում գիտակրթական ոլորտում արձանագրած իր նշանակալի ձեռքբերումներով ու գիտական բարձր մակարդակով»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

ԵՊՀ ռեկտորը վստահ է, որ առաջիկայում լինելու են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նոր ձեռքբերումներն արձանագրելու և շրջանավարտների հաջողություններով հպարտանալու բազմաթիվ առիթներ: 

ԵՊՀ  տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, խոսելով գիտաժողովի թեմայի արդիականությունից, նշեց, որ համաժողովի թեմաները՝ փոխակերպվող տնտեսությունը, թվային տեխնոլոգիաները, տարածական անհամամասնությունները, տեղի ունեցող համընդհանուր փոփոխությունների առանցքն են կազմում:

«Հպարտ եմ, որ մեր ֆակուլտետը այս գիտաժողովի նախաձեռնողն է։ Մեծ պատիվ է կանգնել գիտնականների, մասնագետների առջև, որոնք միավորվել են համաշխարհային տնտեսության ապագան հասկանալու և կերտելու բացահայտ հանձնառությամբ: Մենք ապրում ենք փոփոխությունների ժամանակաշրջանում, որը պայմանավորված է տեխնոլոգիական առաջընթացով, տնտեսական տեղաշարժերով և հասարակության վերափոխումներով, որոնք հիմնովին փոխում են մեր ապրելակերպը, աշխատանքը: Թվային տեխնոլոգիաները դարձել են առանցքային ուժ՝ վերաիմաստավորելով արդյունաբերությունը, փոփոխելով աշխատաշուկաները, ինչպես նաև փոխակերպելով մարդկային փոխառնչությունները»,- ընդգծեց դեկանը՝ մատնանշելով, որ մտադիր են այս գիտաժողովը դարձնել ամենամյա միջոցառում, որը կդառնա արդյունավետ հարթակ՝ նոր գաղափարների ստեղծման և համաշխարհային տնտեսության առջև ծառացած կարևորագույն խնդիրների քննարկման համար։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, խոսելով ներկայում աշխարհում անընդմեջ տեղի ունեցող փոփոխությունների մասին, ասաց, որ դրանք սպառնալիք են համաշխարհային տնտեսական, սոցիալական և քաղաքական իրադրությունների համար: 

«Այս փոփոխությունների հիմքում են թվային նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ի հայտ գալն ու արագ զարգացումը։ Դրանք հիմնովին փոխում են մեր կյանքը՝ սկսած նրանից, թե ինչպես ենք աշխատում կամ ինչպես ենք ապրում: Եվ այս անորոշության և անդադար փոփոխությունների ժամանակաշրջանում մեր՝ քաղաքականություն մշակողների, հետազոտողների և մտքի առաջնորդների համար գլխավոր հարցը այն չէ, թե արդյոք մենք կարող ենք ընդհանրապես խուսափել այս մարտահրավերներից: Հարցն այն է, թե ինչ կարող ենք անել մենք, որ շատերը օգտվեն թվայնացման և տեխնոլոգիայի ընձեռած առավելություններից: Կարծում եմ՝ այսուհետ մեր քննարկման հիմնական թեման հենց սա է լինելու: Հուսով եմ, որ այս համաժողովը մեզ հնարավորություն կտա վերլուծելու, քննարկելու այս խնդիրները, կիսվելու մեր գաղափարներով»,- նշեց Մ. Գալստյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Տարածաշրջանային գիտության միջազգային ասոցիացիայի (RSAI) նախագահ Հանս Վեստլունդը՝ խոսելով անկախ երկրների տարբերությունների, տարածաշրջանային գիտության, տարբեր տեսությունների մասին: 

Ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական բոլոր միջոցառումների, այդ թվում՝ գիտաժողովի գլխավոր հովանավորն է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն, որը ֆակուլտետին աջակցում է նաև մի շարք այլ նախաձեռնություններում: Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը վստահ է, որ այս գիտաժողովը ոգեշնչելու է Երևանի պետական ​​համալսարանի ուսանողներին, որոնք սկսում են իրենց ակադեմիական և մասնագիտական ​​ճանապարհը:

«Այս տարիների ընթացքում ֆակուլտետը պատրաստել է բազմաթիվ փորձառու տնտեսագետներ, քաղաքականություն մշակողներ, բիզնես առաջնորդներ, որոնք մեծ դեր են ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Ուստի, մենք չէինք կարող բաց թողնել այս առիթը՝ աջակցելու ֆակուլտետին: Հույս ունեմ, որ այստեղ անցկացվող քննարկումները ոչ միայն կնպաստեն նորարար գաղափարների ստեղծմանը, այլև կխթանեն տարբեր երկրների համալսարանների միջև համագործակցության ձևավորումը: «Բիբլիոս Բանկ Արմենիա»-ն պատրաստակամ է շարունակելու աջակցել ֆակուլտետին և նմանատիպ նախաձեռնություններին, քանի որ մենք հավատացած ենք, որ ակադեմիայի և արդյունաբերության փոխկապակցվածությունը կարևոր է կայուն աճ և կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար»,- մատնանշեց Հ. Ստեփանյանը: 

Նշենք, որ եռօրյա գիտաժողովը կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի, Տարածաշրջանային գիտության ակադեմիայի և «Տարածաշրջանային գիտության քաղաքականություն» ամսագրի համագործակցության շրջանակում:

Գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանի պետական համալսարան են ժամանել Հարվարդի, Կոռնելի,  Սորբոնի,  Ազորեի, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական, Սանկտ Պետերբուրգի համալսարանների, Հարվարդի բիզնես դպրոցի և բարձր վարկանիշ ունեցող այլ համալսարանների շուրջ 40 անվանի գիտնականներ աշխարհի ավելի քան 22 երկրներից՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Չիլիից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, ՌԴ-ից, Հնդկաստանից և այլ երկրներից:

Ֆակուլտետը գիտաժողովի շրջանակում 3 օր շարունակ վերածվելու է նորարարական հետազոտությունների արդյունքների ներկայացման կարևոր հարթակի։

Հավելենք, որ ֆակուլտետին աջակցել են նաև մի շարք գործընկերներ՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Տաշիր» ընկերությունների խումբը, «ԷկոՎիլ» ՍՊԸ-ն, «Բելլարտ» ՍՊԸ-ն, «Արմ Կոնստրակտ» ՍՊԸ-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն:

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    ԵՊՀ-ում կայացավ Քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլը

    28.02.2026

    Ինչո՞ւ է անհրաժեշտ գիտության ոլորտում կանանց և աղջիկների հավասար մասնակցությունը խթանող քաղաքականություն ունենալը. քննարկում...

    27.02.2026

    Հաստատվել են ԵՊՀ ամբիոնների վարիչների ընտրությունների արդյունքները. կայացավ ԵՊՀ ԳԽ հերթական նիստը

    26.02.2026
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

    09.17.2026 - 09.19.2026

    «Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

    06.18.2026 - 06.19.2026

    Դասընթացների մշակման մրցույթ

    02.27.2026 - 03.25.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am