Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Մասնակցությունը միջազգային կրթական ծրագրերին՝ մասնագիտական կարողությունների զարգացման երաշխիք
Հոկտեմբեր 22, 2024 | 10:00
Միջազգային համագործակցություն
Ուսանողական

Մասնակցությունը միջազգային կրթական ծրագրերին՝ մասնագիտական կարողությունների զարգացման երաշխիք

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի չորս ուսանողներ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել են Բրյուսելի ազատ համալսարանում (Բելգիա) և ձեռք բերած գիտելիքներն ու փորձն այժմ կիրառում են ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիաներում հետազոտական աշխատանքներ կատարելիս: Նրանք ներգրավված են ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի գիտական խմբի հետազոտական աշխատանքներում։

Երևանի պետական համալսարանի և Բրյուսելի ազատ համալսարանի համագործակցության շնորհիվ ուսանողները դեռ բակալավրիատում ուսանելու տարիներից հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունն արտերկրում, մասնակցելու մի շարք ծրագրերի: Ընձեռված այս հնարավորությունն ուսանողներին օգնում է ամրապնդելու գիտելիքները, գործակցային և ընկերական կապեր ստեղծելու տարբեր համալսարանների ուսանողների հետ: 

Մեզ հետ զրույցում ուսանողները պատմել են արտերկրում կատարած ուսումնասիրությունների, ձեռք բերած նոր գիտելիքների և հմտությունների մասին:

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանող Նժդեհ Քուրեանը սովորում է «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսում: Կարևորելով օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտում հետազոտական աշխատանքների դերը՝ նա պատմեց, որ Բրյուսելի ազատ համալսարանում ուսումնասիրել են բազմաթիվ թեմաներ, կատարել տարատեսակ գիտափորձեր: 

«Դասընթացներն անցկացվել են լաբորատորիաներում. ամեն շաբաթ օպտիկայի և ֆոտոնիկայի բնագավառներում հայտնի նոր գիտափորձեր ենք կատարել: Ուսումնասիրել ենք տարբեր սարքեր, հավաքագրել տվյալներ, կատարել դրանց վերլուծություն, գրառում և այլն: Հատկանշական է, որ պարտադիր գրառել ենք կատարված լաբորատոր աշխատանքների արդյունքում ստացված տվյալները, որպեսզի հետագայում ուրիշ մասնագետներ կամ ուսանողներ, կարդալով այդ գրառումները, հասկանան, թե այստեղ մենք ինչ ուսումնասիրություններ ենք կատարել և ինչ արդյունքներ ենք արձանագրել»,- ասաց ուսանողը՝ ընդգծելով, որ իր հետազոտությունը նվիրված էր թվային մեթոդներով պոլիմերային ալիքատարերի հետազոտությանը, որին հաջորդել են եռաչափ լազերային տպիչով հաշվարկված սարքերի տպումն ու բնութագրումը։

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Էդվարդ Գրիգորյանը արտերկրում ուսումնառությունը շարունակելը համարում է վերապատրաստում՝ միտված կարողությունների զարգացմանը: Ուսանողը շեշտեց, որ ստացած գիտելիքները կարող է կիրառել ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայում, որը պարբերաբար վերազինվում է ժամանակակից նոր տեխնոլոգիաներով։

«Ֆոտոնիկայի աշխատարաններում ուսումնասիրություններ կատարելով՝ ստացել եմ ֆոտոնիկայի մասին հիմնարար գիտելիքներ՝ ինչպե՞ս կատարել գիտափորձ, ինչպե՞ս ստանալ օպտիկական համակարգեր և այլն: Ծանոթացել եմ ֆոտոնիկայի բնագավառի տարբեր ճյուղերին, մասնակցել «Օպտիկայի կիրառությունները սենսորներում» տեսական դասընթացներին, և տեղի լաբորատորիայում կատարել իմ հետազոտությունը, որը վերաբերում էր երկչափ նյութերի կառուցվածքի ուսումնասիրությանը՝ օպտիկական հատկությունների, ինչպես նաև բազմաշերտ նմուշի հաստության չափմանը»,- նշեց Էդվարդը:

Ուսանողը «Էրազմուս+» ծրագրի մասին լսել է բարձր կուրսի ուսանողներից, հրավիրյալ դասախոսներից, որոնք ներկայացրել են ծրագրի առավելություններն ու առանձնահատկությունները: Լինելով Օպտիկների միջազգային կազմակերպության ԵՊՀ-ի ուսանողական մասնաճյուղի («YSO Student Chapter») անդամ՝ ծանոթացել է Բրյուսելի ազատ համալսարանի գիտաշխատող Տաթև Չալյանի հետ, ումից էլ ճշտել է ծրագրի մասնամասները:

Օպտիկամանրաթելային ռամանյան զոնդերի վերաբերյալ հետազոտություն է կատարել «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Լիլիթ Մելիքյանը: Լիլիթն առաջին անգամ «Էրազմուս+» ծրագրով Բրյուսել է մեկնել դեռ 2023 թվականին: Աշխատելով Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսոր Տիգրան Բաղդասարյանի հետ՝ հինգ ամիս կատարել է ուսումնասիրություններ, մոդելավորում և եռաչափ տպագրություն: Մեկ տարի անց կրկին մեկնել է նույն համալսարան՝ արդեն եռամսյա գիտական այցով: 

«Երկու համալսարանների գործակցության շրջանակում Բրյուսելի ազատ համալսարանի ֆոտոնիկայի դեպարտամենտի վարիչ, պրոֆեսոր Հեյդի Օտտևաերեն գարնանը եկել էր Հայաստան։ Նա ինձ առաջարկել է իրենց խմբում անցկացնել վերապատրաստում, որի շրջանակում պետք է օգնեի ասպիրանտին լաբորատորիայում գիտափորձեր կատարելիս: Երկու այցի արդյունքում բազմաթիվ գիտելիքներ եմ ստացել, աշխատել բակտերիաների հետ, չափումներ կատարել կենսաբանության ոլորտում, պատրաստել բիոնմուշներ, այնուհետև՝ ռամանյան չափումներ: Ինձ համար տպավորիչ էր այն, որ ասպիրանտը մագիստրատուրայի ուսանողից խորհուրդներ էր հարցնում. կարելի է ասել, որ հենց դա է գիտելիքի ազատությունը և այդ շփումների շնորհիվ է, որ հարստանում են գիտելիքներդ»,- մատնանշեց Լիլիթը:

Նա հենց իր պատմությամբ էլ կարևորեց «Էրազմուս+» ծրագրի դրական ազդեցությունը ուսանողների մասնագիտական ճանապարհի կառուցման տեսանկյունից: Լիլիթը վստահ է, որ նմանօրինակ ծրագրերը ևս նպաստում են ուսանողների գիտելիքների և փորձի փոխանակմանը: 

«Երևանի պետական համալսարանը բանիմաց մասնագետներ է պատրաստում: Այստեղ ստացած գիտելիքներս օգնում են քայլ առ քայլ առաջ շարժվելու: ԵՊՀ-ն չի զիջում որևէ այլ համալսարանի, քանի որ հիմնարար գիտելիքներից բացի՝ մենք ստանում ենք լավագույն հնարավորությունները՝ օգտվելու այս կամ այն ծրագրից»,- ասաց նա: 

«Տեսական ֆիզիկա» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Հայկ Հարությունյանը նույնպես 2023 թվականին է մեկնել Բելգիա՝ կրթությունը շարունակելու: Անցկացվող դասընթացներից բացի՝ Հայկը ներգրավված է եղել տեսախցիկի միջոցով տարածության մեջ լազերային փնջի տեղորոշմանն առնչվող հետազոտություններում:

Հատկանշական է, որ Հայկը սովորել է «Ռադիոֆիզիկա» բակալավրի կրթական ծրագրում և «Էրազմուս+» միջազգային ծրագրին մասնակցելու արդյունքում է որոշել ուսումը շարունակել օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտում:

«Ծրագիրը մեծ սեր և հետաքրքրություն է առաջացրել օպտիկայի և ֆոտոնիկայի հանդեպ, այդ իսկ պատճառով որոշեցի շարունակել գործունեությունս հենց այդ ուղղությամբ: Ստացած մեծ փորձառության շնորհիվ ինձ հնարավորություն է ընձեռվել դիմելու և այս տարվա ամռանը մեկնելու Սաուդիան Արաբիայի Արքա Աբդուլլայի անվան գիտության և տեխնոլոգիայի համալսարան (KAUST)՝ մասնակցելու ամառային մեկամսյա ճամբարի: Ֆիզիկայի բնագավառում կատարելով բազմաթիվ հետազոտություններ՝ ստացել ենք հետաքրքրական տվյալներ, դրանք ներկայացրել պաստառների  տեսքով: Ասեմ, որ այնտեղ ներկայացված պաստառներից իմ պատրաստածը ճանաչվել է լավագույնը»,- ընդգծեց Հայկը՝ մատնանշելով, որ կատարած այցերի շնորհիվ հաստատել է բազմաթիվ ընկերական հարաբերություններ, որոնք մինչ այժմ պահպանում է: 

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ուսանողները փաստում են, որ այսօրինակ ծրագրերի շնորհիվ շփվում են ոլորտի լավագույն մասնագետների, դասախոսների հետ, ձեռք բերում նոր գիտելիքներ և համագործակցելու հմտություններ, որոնք հետագայում  կիրառելու են ԵՊՀ լաբորատորիաներում հետազոտական աշխատանքներ կատարելիս: 

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ-ն՝ հայ-ավստրիական գիտակրթական համագործակցության հարթակ

09.07.2025

ԵՊՀ վեց ուսանողներ արժանացել են ՏՏ բնագավառում կրթական մրցանակների

08.07.2025

Նախամաշտոցյան գրերի վարկածը՝ ԵՊՀ հետազոտողի ուսումնասիրության տիրույթում

08.07.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

COST ծրագրերին դիմելու հնարավորություն

07.09.2025

«Ամառը ընթերցելու հա(ր)մար է» խորագրով մրցույթ ԵՊՀ-ում

07.09.2025 - 10.09.2025

Ռումիներենի ամառային դպրոց

07.09.2025 - 07.10.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am