Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Համալսարանը՝ տարբեր մշակույթների խաչմերուկ. ԵՊՀ-ում անցկացվեց Իբերոամերիկյան փառատոն-էքսպո
Հոկտեմբեր 21, 2024 | 11:36
Միջոցառումներ
Մշակույթ

Համալսարանը՝ տարբեր մշակույթների խաչմերուկ. ԵՊՀ-ում անցկացվեց Իբերոամերիկյան փառատոն-էքսպո

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի, Ռոմանական բանասիրության ամբիոնի և ՀՀ-ում իսպանախոս երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների համագործակցության շրջանակում։ ԵՊՀ-ում անցկացվեց Իբերոամերիկյան փառատոն-էքսպո՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանելու իսպաներենի և իսպանախոս երկրների մշակույթի տարածումը:

Երևանի պետական համալսարանում 1991 թվականից դասավանդվում է իսպաներեն։ Այս տարիների ընթացքում ձևավորվել են լեզվի դասավանդման հարուստ ավանդույթներ, իսկ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնը դարձել է իսպանագիտական ուսումնասիրությունների կարևոր կենտրոն, որտեղ հաջողությամբ իրականացվում են տարբեր կրթական ծրագրեր։ 

Մշակութային միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը։ Կարևորելով ԵՊՀ-ի՝ իսպաներենի և իսպանալեզու մշակույթի ուսումնասիրության երկարատև և հարուստ փորձը՝ նա ասաց․ «Հատկանշական է, որ հենց ԵՊՀ-ն է մշակութային այս միջոցառման անցկացման վայրը։ Համալսարանում մենք ոչ միայն ուսումնասիրում և դասավանդում ենք իսպաներեն, այլև ամրապնդում ենք իսպանալեզու աշխարհի հետ մշակութային և ակադեմիական կապերը։ Այսօրինակ միջոցառումները բացառիկ կարևորություն ունեն, քանի որ դրանք հնարավորություն են տալիս վերանալու տարածությունից, սահմաններից՝ միանալով մշակույթով։ Մշակույթը, լինելով մարդու երևակայության լավագույն դրսևորումներից մեկը, միավորում է մեզ՝ անկախ մեր միջև եղած տարբերություններից։ Իբերոամերիկյան մշակույթը համաշխարհային մշակույթի կարևորագույն բաղադրիչներից մեկն է և ունի հարուստ ավանդույթներ, ստեղծագործական ձեռքբերումներ՝ գրականությունից մինչև երաժշտություն, պարարվեստից մինչև ճարտարապետություն»։

ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հասմիկ Բաղդասարյանը նշեց, որ այս նախաձեռնությունը Հայաստանում առաջին անգամ է իրականացվում: Այսօրինակ միջոցառում անցկացնելու գաղափար առաջացել է Հայաստանում իսպանախոս երկրների ներկայացուցիչների, մասնավորապես Իսպանիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյի և ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչության գործերի ժամանակավոր հավատարմատար Սանդրա Սանտանայի հետ հանդիպում-քննարկումների ժամանակ:

«Իբերոամերիկյան փառատոնի նպատակը իսպաներենի և իսպանախոս երկրների մշակույթի տարածումն է, իսպանախոս աշխարհի միասնությունը, համերաշխությունը, մշակութային բազմազանությունը ներկայացնելը: Այսօրինակ միջոցառումները հնարավորություն են ընձեռում առավել մանրամասնորեն ծանոթանալու իսպանախոս երկրներին, ներկայացնելու այդ երկրների առանձնահատկությունները»,- նշեց Հասմիկ Բաղդասարյանը:

ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Գոնսալես Ալեմանը արժևորեց միջոցառման կազմակերպումն ու անցկացումը՝ նշելով, որ իրենց համար հոկտեմբերը խորհրդանշական ամիս է։ 

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Երևանի պետական համալսարանում և մասնակցել այս կարևոր միջոցառմանը։ Ուրախ եմ, որ այսօրինակ միջոցառում է կազմակերպվել, որն այսուհետ կլինի շարունակական։ Որպես Արգենտինայի քաղաքացի՝ ինձ համար մեծ հպարտություն է, երբ տեսնում եմ, որ այսքան երիտասարդներ սովորում են իսպաներեն, և լեզուն ընտրել են որպես ուսումնասիրության և մասնագիտական առարկա։ Նաև նշեմ, որ Իբերոամերիկյան փառատոնի համար ավելի լավ ամիս, քան հոկտեմբերն է, չէր կարող ընտրվել, քանի որ այն մեզ համար մեծ նշանակություն ունեցող ամիս է․ հենց հոկտեմբերին են իսպանացի թագավորները հասել Հարավային Ամերիկա մայրցամաք։ Հուսով եմ, որ հաջորդիվ կայանալիք Իբերոամերիկյան փառատոները նույնպես տեղի կունենան հոկտեմբերին»,- ընդգծեց դեսպանը։ 

Ելույթներով հանդես եկան նաև Քրիստինա Կոնեսա Սանչոն, Սանդրա Սանտանան, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը և Ազգային ժողովի Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանը։ Նրանք ևս կարևորեցին համագործակցության արդյունքում կյանքի կոչված նախաձեռնությունը։

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, որը մեծ ներդրում ուներ միջոցառման կազմակերպման գործում, շեշտեց, միջոցառումը հնարավորություն է ընձեռում ներկայացնելու տարբեր երկրների մշակույթը երգերի, պարերի, պատմությունների և տեղեկությունների միջոցով։ 

Փառատոնի առաջին հատվածում ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի ուսանողները ներկայացրին Իբերոամերիկյան փառատոնի մասնակից երեք երկրների (Իսպանիա, Արգենտինա և Դոմինիկյան Հանրապետություն) քաղաքակրթությունը, մշակույթը, այդ երկրների մասին պատմություններ և հետաքրքրաշարժ տեղեկություններ:

Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող ուսանող Մելինե Խումալյանը, պատմելով երկրի ազգային արժեքների մասին, ասաց. «Մենք ներկայացնում ենք երկրի մշակութային կարևոր առանձնահատկությունները, խորհրդանիշները, օրինակ՝ Լարիմար քարը, որը հանդիպում է Դոմինիկյան Հանրապետության հարավարևելյան շրջանում: Այն համարվում է աշխարհում անծանոթ և եզակի գանձ: Բացի դրանից՝ փառատոնին ներկայացնում ենք նաև ազգային ինքնությունը խորհրդանշող անդեմ, ինչպես նաև դոմինիկյան կառնավալին բնորոշող տիկնիկներ»:

Իբերոամերիկյան փառատոնում Արգենտինան որպես զբոսաշրջային երկիր ներկայացնող ԵԼՀ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներից Շուշան Ալեքսանյանը նշեց, որ  իրենք պատմում են «Work and travel» ծրագրի մասին, մասնավորապես այն, որ երկրում հնարավոր է միաժամանակ և՛ աշխատել, և՛ ճանապարհորդել։

Իսպանիան ներկայացնող ուսանողներն աջակցում էին Քրիստինա Կոնեսային․ նա պատրաստել էր նվերներ այն մասնակիցների համար, որոնք ճիշտ էին պատասխանում Իսպանիային վերաբերող տարբեր հարցերի։ 

Փառատոնի տեղեկատվական մասին հաջորդեց մշակութայինը, որի շրջանակում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի խմբերը՝ երգչախումբը, «YSU Band»-ը, աղջիկների պարային համույթը, հանդես եկան համերգային ծրագրով՝ կատարելով մասնակից երկրների ազգային երգերն ու պարերը:

Ռոմանական բանասիրության ամբիոնի ուսանողները, ներկայացնելով մասնակից երկրների մասին պատմող հոլովակներ, պատմեցին հետաքրքիր փաստեր։ Հնչած իսպանական գեղեցիկ բանաստեղծություններին հաջորդեցին «Սևիլյանաս», «Դոմինիկյան բաչատա», «Արգենտինական տանգո» պարերը, ազգային երգեր, որոնց ականատեսն ու ունկնդիրը եղան այս երկրների մշակույթով հետաքրքրված մասնակիցներն ու հյուրերը: 

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները, անցնելով վերապատրաստման դասընթաց, լավագույնս ներկայացրին իսպանական երգերն ու պարերը։ Բացի դրանից՝ նրանք ներկաներին յուրահատուկ անակնկալ մատուցեցին․ միջոցառման ժամանակ կենտրոնի երգչախումբը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան, գեղարվեստական ղեկավար՝ Հայաստանի վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան) կատարեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը։

Հավելենք, որ միջոցառմանը ներկա էին դեսպանատան աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ հյուրեր։

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում

    23.05.2025

    Քվանտային մեխանիկայի ինտերպրետացիաները

    22.05.2025

    «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

    22.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

    05.23.2025 - 06.06.2025

    Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

    05.23.2025 - 06.06.2025

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am