Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Երիտասարդությունը և կլիմայական փոփոխությունները»․ պանելային քննարկում՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպության օրվան
Հոկտեմբեր 31, 2024 | 17:00
Կրթություն
Միջոցառումներ

«Երիտասարդությունը և կլիմայական փոփոխությունները»․ պանելային քննարկում՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպության օրվան

Երևանի պետական համալսարանի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակում անցկացվեց «Երիտասարդությունը և կլիմայական փոփոխությունները» խորագրով պանելային քննարկում, որը նպատակ ուներ վերարժևորելու երիտասարդության դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ ընդգծելով առկա մարտահրավերները, հնարավորությունները և համատեղ լուծումները։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց, որ ՄԱԿ-ը Երևանի պետական համալսարանի կարևոր գործընկերներից է թե՛ կրթական, թե՛ հետազոտական ոլորտներում։

«Այս միջոցառումը, որը նվիրված է կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանության կարևոր ուղղություններին, համահունչ է ԵՊՀ առաքելությանը։ Համալսարանում հետազոտվում են ոլորտին առնչվող բազմաթիվ թեմաներ, դասավանդվում համապատասխան դասընթացներ։ Մենք առանձնահատուկ պատասխանատվությամբ ենք մոտենում մեր ուսանողների կրթության հարցին և ապահովում նրանց՝ ոլորտային անհրաժեշտ գիտելիքների տրամադրումը, ինչպես նաև նպաստում, որ ուսանողները իրազեկ լինեն մեր երկրի և առհասարակ ողջ աշխարհի առջև ծառացած մարտահրավերների և հրատապ խնդիրների մասին»,- ասաց ԵՊՀ ռեկտորը և հույս հայտնեց, որ այս միջոցառումը նոր ուղիներ կստեղծի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ավելի սերտ համագործակցության համար։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ​​համակարգող Ֆղանսուազ Ժակոբը խոսեց ներկայում շրջակա միջավայրի մարտահրավերներից, որոնցից են կլիմայական փոփոխությունները, աղտոտումը և կենսաբազմազանության կորուստը։ Նա շեշտեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է ամենախոցելի տարածաշրջաններում առկա խնդիրների համար լուծումներ գտնելը։

«Մեր նպատակը շարունակում է մնալ երիտասարդներին, ուսանողներին և ակադեմիական համայնքին նոր գիտելիքներ և տեղեկություններ տրամադրելը, որոնք կծառայեն որպես շարժառիթ՝ գործնական քայլեր կատարելու քաղաքական և հասարակական կյանքում, ինչպես նաև մասնակցելու համաշխարհային և լոկալ խնդիրների դեմ պայքարին։ Այս տեսանկյունից էլ այսօրվա հանդիպման նպատակներից է նաև իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Մենք, լինելով ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ, մեր աշխատանքային գործունեության օրակարգում որպես գլխավոր խնդիր պետք է դիտարկենք շրջակա միջավայրի պահպանման խնդիրները, քանի որ մաքուր օդը, մաքուր ջուրը և մնացած ամեն բան չափազանց կարևոր է մարդկության գոյատևման համար»,- մատնանշեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական ​​համակարգողը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը անգնահատելի համարեց ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, խաղաղապահ ուժերի և աշխարհի տարբեր երկրներում ՄԱԿ-ի գրասենյակների ներդրումը հակամարտությունների կարգավորման, աղքատության վերացման, պարենային անվտանգության ապահովման, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, որակյալ և ներառական կրթության ապահովման, երեխաների պաշտպանության, կանանց առաջխաղացման և այլ ոլորտներում։

«79 տարի առաջ միջազգային հանրությունը, վավերացնելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և ծնունդ տալով Միավորված ազգերի կազմակերպությանը, պարտավորություն ստանձնեց փրկելու հաջորդ սերունդներին պատերազմի արհավիրքներից։ Անցած տասնամյակների ընթացքում ՄԱԿ-ը մեծ դերակատարում է ունեցել միջազգային խաղաղության և անվտանգության  պահպանման և կայուն զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության գործում»,- նշեց փոխարտգործնախարարը և հավելեց, որ ներկայում աշխարհը շարունակում է բախվել լրջագույն մարտահրավերների և ճգնաժամերի, որոնց լուծումը պահանջում է ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի անդամ պետությունների հավաքական ջանքեր բազմակողմ համակարգի կողմից՝ խաղաղություն, արդարություն, բարեկեցություն և մարդու իրավունքների պաշտապանություն ապահովելու համար։ 

«Երիտասարդությունը և կլիմայական փոփոխությունները» թեմայով պանելային քննարկում-միջոցառմանը պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և դասախոսներ անդրադարձան կլիմայական փոփոխություններին, բնապահպանական խնդիրներին ու մարտահրավերներին։ 

ԵՊՀ-ում անցկացված պանելային քննարկմանը մասնակցեց նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Կարևորելով միջոցառման անցկացումը՝ նա խոսեց ՄԱԿ-ի գործունեության, ինչպես նաև քննարկված թեմայի արդիականության մասին։ 

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող կլիմայական փոփոխություններին՝ նա շեշտեց․ «Կլիմայական փոփոխություններին մենք առնչվում ենք ամեն օր։ Վերջին 30 տարիների ընթացքում օդի միջին ջերմաստիճանի բարձրացումը համաշխարհային մակարդակով եղել է 1․1°C-ով, իսկ Հայաստանում՝ 2020 թվականի տվյալներով՝ 1․34°C-ով, 2023 թվականին՝ 1․6°C-ով։ Այսինքն՝ Հայաստանն այստեղ էլ առաջանցիկ տեմպերով է այդ փոփոխություններին ենթարկվում։ Դա կախված է մեր բնակլիմայական պայմաններից և շատ այլ գործոններից, ուստի անհրաժեշտ է խոսել հենց մեր աչքի առաջ տեղի ունեցող իրադարձություններից։ Մենք ինքներս տեսնում ենք՝ ինչպես են տեղի ունեցող փոփոխություններն ազդում մեզ վրա, որքանով են ինտենսիվացել բնական աղետները: Այս համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է և՛ նոր քաղաքականություն՝ երկու ուղղություններով (հարմարվողականություն և մեղմում), և՛ գործողությունների ծրագիր, որոնք պետք է ինտեգրվեն ու ներդրվեն մեր գործընկեր ոլորտային նախարարությունների ծրագրերում»։

Արամ Մեյմարյանը ներկայացրեց կլիմայի ոլորտում օրենսդրական նախաձեռնությունները, տեղական և միջազգային կլիմայական գործընթացները, դրանցում երիտասարդների ներգրավման ուղիները։ Նա անդրադարձավ նաև Հայաստանի Հանրապետությունում կլիմայական քաղաքականության, այդ գործընթացներում երիտասարդների ներգրավվածության հարցին։

Բանախոսները քննարկեցին կրթական համակարգի դերին (ի՞նչ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ են տալիս երիտասարդներին բարձրագույն ուսումնական հաստատությունները), երիտասարդների ներգրավվածությանը կլիմայի փոփոխություններին ուղղված գործընթացներում (ինչպե՞ս են նրանք մասնակցում կլիմայի փոփոխությանը Հայաստանում), ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին (ինչպե՞ս կարող են ժամանակակից տեխնոլոգիաները բարելավել մեր կյանքն ու պայքարել կլիմայի փոփոխության դեմ), hասարակական կազմակերպությունների գործողություններին (ի՞նչ ծրագրեր են իրականացնում կլիմայի փոփոխությունների կանխարգելման համար) և մարդու պատասխանատվությանն առնչվող թեմաներ (ի՞նչ քայլեր կարող են կատարել մարդիկ՝ շարունակվող այս գործընթացներում դրական ազդեցություն ունենալու համար):

Միավորված ազգերի կազմակերպության օրվան նվիրված միջոցառման և պանելային քննարկման կազմակերպական աշխատանքներում որպես կամավորներ ակտիվ մասնակցություն են ունեցել ԵՊՀ կենսաբանության, աշխարհագրության և երկրաբանության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողները, ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները։ 

Կարևորելով կամավորական աշխատանքներում ԵՊՀ ուսանողների և ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների ակտիվ ներգրավվածությունը՝ ԵՊՀ մարքեթինգի բաժնի ղեկավար Ազնիվ Գրիգորյանը նշեց. «Հատկանշական է, որ միջոցառումն անցկացվեց ԵՊՀ-ում, քանի որ համալսարանը միշտ էլ նպաստել է երիտասարդների ակտիվ մասնակցությանը այսօրինակ ծրագրերում: Կամավորներն իրենց նվիրված աշխատանքի շնորհիվ ապահովեցին միջոցառման հաջող ընթացքը։ Վստահ եմ, որ նրանց ջանքերը տեսանելի արդյունք կապահովեն։ Մենք նաև պետք է ուշադրություն դարձնենք «կանաչ համալսարան» գաղափարին, որն ընդգրկում է մեր պարտավորությունը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ: Այս տարվա ընթացքում պատրաստվում ենք կազմակերպել «Բիոէքսպո» միջոցառումը, որը կդառնա հարթակ, որտեղ ուսանողները և աշակերտները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց նորարարական գաղափարները կայուն զարգացման, ինչպես նաև բնապահպանության ոլորտում: Մենք խթանելու ենք ստեղծարարությունը, գիտելիքը և համալսարանական համայնքի ներգրավվածությունը՝ նպատակ ունենալով խթանելու շրջակա միջավայրի բարելավումը»:

Նշենք, որ «Բիոէքսպո» միջոցառումը տեղի կունենա ս․թ․ նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում, որի ժամանակ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ամբիոնները աշակերտների մասնագիտական կողմնորոշման աջակցության նպատակով կներկայացնեն իրենց մասնագիտական և աշխատանքային հնարավորությունները:

Պանելային քննարկումից հետո հարցուպատասխանի ընթացքում բանախոսները, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Այնուհետև ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Դավթյան) սաները հանդես եկան «Կլիմայական փոփոխություններ և էկոլոգիա» խորագրով փոքրիկ ներկայացմամբ, որի շրջանակում ներկայացվեց մարդկանց առօրյա գործունեության ազդեցությունը կլիմայական փոփոխությունների վրա, ինչպես նաև առաջարկվեցին այդ բացասական փոփոխություններից խուսափելու ուղիներ։

Հավելենք, որ միջոցառման շրջանակում նախապես հայտարարվել էր գեղանկարչության և կիրառական արվեստի՝ «Կլիմայական փոփոխություններ և էկոլոգիա» խորագրով մրցույթ, որի հաղթողներ ճանաչված Արևիկ Խաչատրյանը («Անհանգիստ կատուները»), Մարուսյա Զաքարյանը («Փրկություն») և Ալլա Մելիքսեթյանը («Ապեղաքար») արժանացան խրախուսական մրցանակների։ 

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում

    23.05.2025

    Քվանտային մեխանիկայի ինտերպրետացիաները

    22.05.2025

    «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

    22.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

    05.23.2025 - 06.06.2025

    Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

    05.23.2025 - 06.06.2025

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am