Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Էրազմուս+» ծրագիրը՝ Իտալիան և Հայաստանը կապող օղակ
Դեկտեմբեր 06, 2024 | 16:19
Կրթական ծրագրեր
Միջազգային համագործակցություն
Ուսանողական

«Էրազմուս+» ծրագիրը՝ Իտալիան և Հայաստանը կապող օղակ

ԵՊՀ-ն ոչ միայն կրթական կարևոր կենտրոն է Հայաստանում, այլ նաև միջազգային համագործակցության լայն հարթակ: «Էրազմուս+» ծրագիրը, որն աջակցում է ուսանողների ակադեմիական շարժունությանը, ԵՊՀ-ում շարունակում է ստեղծել միջմշակութային փոխանակման հնարավորություններ: Այս տարի համալսարանը հյուրընկալում է բազմաթիվ ուսանողների աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում՝ Իտալիայից ժամանած Քրիստիանո Կարբոնիին և Ջիովանի Բելոֆիորեին: Նրանք Հայաստան են եկել ոչ միայն կրթական փորձառություն ստանալու, այլև բացահայտելու երկրի մշակույթն ու ավանդույթները:

Քրիստիանոն և Ջիովանին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողներ են և իրենց ուսումնառության ընթացքում ուսումնասիրում են Մերձավոր Արևելքի ու Կովկասի տարածաշրջանների լեզուները, մշակույթն ու պատմությունը: Մեզ հետ զրույցում նրանք պատմել են Հայաստանում անցկացրած ամիսների, ԵՊՀ-ի ուսումնական միջավայրի, իրենց անձնական փորձառության ու տպավորությունների մասին:

- Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել «Էրազմուս+» ծրագրին և ընտրել Հայաստանը:

Քրիստիանո - Ինձ միշտ հետաքրքրել է Կովկասը՝ որպես մշակույթների և աշխարհաքաղաքականության յուրահատուկ խաչմերուկ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը առաջարկում է խորացված գիտելիքներ այս տարածաշրջանի մասին։ Ես գիտեի, որ այստեղ սովորելու ընթացքում կկարողանամ ավելի լավ հասկանալ Հայաստանի դերը տարածաշրջանում, ինչպես նաև հարստացնել իմ գիտելիքները՝ կապված Մերձավոր Արևելքին և Կովկասին վերաբերող ուսումնասիրությունների հետ:

Ջիովանի - Ես համալսարանում ուսումնասիրում եմ արևելագիտություն, և Հայաստանն ինձ համար իդեալական վայր է՝ Կովկասյան տարածաշրջանի մշակույթին, լեզվին և քաղաքականությանը ծանոթանալու համար: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը բարձր է գնահատված այս ոլորտում, և ես վստահ էի, որ այստեղ կստանամ այն փորձառությունը, որը կօգնի ինձ իմ հետագա ակադեմիական կարիերայում:

- Ինչպիսի՞ն էր առաջին տպավորությունը ԵՊՀ-ի և Երևանի մասին:

Քրիստիանո - Երևանը գեղեցիկ քաղաք է, որն ունի իր յուրահատուկ մթնոլորտը: Գիշերային լույսերով Կասկադը և Հանրապետության հրապարակը ուղղակի հիասքանչ են: Իսկ ԵՊՀ-ն իսկապես տպավորիչ է իր պատմությամբ և բազմազանությամբ:

Ջիովանի - Ես հաճելիորեն զարմացած էի մարդկանց ջերմ ընդունելությամբ: Համալսարանում բոլորը շատ բարեկամական են և պատրաստակամ՝ օգնելու: Այնտեղ զգում ես, որ նոր միջավայրում ես:

- Ի՞նչ տարբերություններ եք նկատել ԵՊՀ-ի և ձեր համալսարանների միջև:

Քրիստիանո - Կարծում եմ, մեծ տարբերություններ չկան, բայց մի բան, որ առանձնահատուկ է, այն է, որ Հայաստանում դասընթացները կազմակերպվում են ավելի կենտրոնացված ձևով, իսկ Եվրոպայում ուսանողներին հաճախ առաջարկում են ավելի լայն ընտրություն, այդ թվում՝ անգլերեն դասընթացներ: Բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ կազմակերպված է բարձր մակարդակով:

Ջիովանի - Ինձ համար առանձնահատուկ է այն, որ դասերին ներկայանալու գործընթացը ճկուն է։ Ուսանողին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու քննություններին, եթե անգամ դասերին լիարժեք մասնակցություն չի ապահովել՝ չխախտելով, իհարկե, բացակաների սահմանված թվաքանակը: Իտալիայում այդպիսի համակարգ չկա. մասնակցությունը դասընթացներին պարտադիր է, ինչը երբեմն ավելի բարդ է դարձնում ուսանողական առօրյան:

- Ինչպիսի՞ն է ձեր առօրյան դասերից դուրս, և ի՞նչն եք առավել գնահատում Հայաստանում:

Քրիստիանո - Առօրյաս շատ հագեցած է: Ես հաճախ մասնակցում եմ «ESN»-ի (Erasmus Student Network) միջոցառումներին, ինչպես նաև փորձում եմ ուսումնասիրել Երևանը և մոտակա տարածքները: Հայկական խոհանոցը ուղղակի հրաշալի է։ Իմ սիրելի ուտեստը լահմաջոն է, և ես այստեղ կերա իմ կյանքի լավագույն լահմաջոն (ժպտում է,-հեղ․):

Ջիովանի - Ես ժամանակս անցկացնում եմ Երևանի լավագույն վայրերում՝ Օպերայում, Կասկադում և Հանրապետության հրապարակում: Շատ եմ գնահատում հայերի հյուրընկալությունն ու նրանց պատրաստակամությունը:

- Ի՞նչ խորհուրդ կտաք ուսանողներին, որոնք ցանկանում են մասնակցել «Էրազմուս+» ծրագրին Հայաստանում:

Քրիստիանո - Խորհուրդ կտամ նախօրոք ուսումնասիրել ԵՊՀ-ում առաջարկվող դասընթացների ցանկը, որպեսզի պարզ լինի, թե ինչ ակնկալել: Բայց ամենակարևորը՝ նոր փորձառություն ձեռք բերելու և նոր մշակույթի հետ առնչվելու պատրաստակամություն:

Ջիովանի - Հայաստանն անկասկած եզակի երկիր է՝ իր մշակույթով և պատմությամբ: Եթե ցանկանում եք իսկապես բացահայտել աշխարհի այս հատվածը, Հայաստանը ճիշտ ընտրություն է: ԵՊՀ-ն ձեզ կաջակցի ձեր ակադեմիական և անձնական աճում:

Քրիստիանոն և Ջիովանին Հայաստանի և ԵՊՀ-ի իրենց փորձառությամբ ընդգծում են, որ «Էրազմուս+» ծրագիրը հնարավորություն է ոչ միայն ուսումնառության, այլև ինքնաճանաչման և նոր մշակույթների բացահայտման համար: Նրանց պատմությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող է արտերկրում ուսումնառության շրջանը փոխել աշխարհի և սեփական հնարավորությունների ընկալումը:

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսանողների փոխայցելությունները հաստատում են, որ կրթությունը սահմաններ չունի և միջմշակութային հաղորդակցության լավագույն միջոցներից մեկն է:

Այսպիսով՝ Հայաստանը և ԵՊՀ-ն արդեն դարձել են Քրիստիանոյի և Ջիովանիի կյանքի կարևոր փորձառությունների մի մասը՝ բացահայտելով մի տարածաշրջան, որը լի է նոր հնարավորություններով ու մշակութային արժեքներով:

Մերի Սողոյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am