Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Համալսարանը հնարավորություն է տալիս ինքնաբացահայտվելու»․ ԵՊՀ ուսանող Աշոտ Լաչինյան
Դեկտեմբեր 23, 2024 | 12:00
Կրթություն
Ուսանողական

«Համալսարանը հնարավորություն է տալիս ինքնաբացահայտվելու»․ ԵՊՀ ուսանող Աշոտ Լաչինյան

Աշոտ Լաչինյանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող է, որն աչքի է ընկնում իր ակտիվությամբ և յուրահատուկ մտածելակերպով։ ԵՊՀ-ում ուսումնառությանը զուգահեռ՝ նա ոչ միայն մասնակցում է գիտական միջոցառումների, այլև փորձում է իր գիտելիքները գործնականում կիրառել տարբեր ոլորտներում։ Աշոտը համոզված է, որ իր գիտական հետազոտությունները կարող են նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, իսկ համալսարանում ստացած կրթությունն ու գիտելիքները՝ լինել ամուր հենասյուն որակյալ և մրցունակ մասնագետ դառնալու համար։

Աշոտը մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվել է դեռևս ավագ դպրոցում՝ «Բիզնես» դասընթացի շնորհիվ, որն օգնել է նրան բացահայտել իր ունակություններն ու ծանոթանալ տնտեսագիտական մտածողությանը: Նա վստահ է, որ Երևանի պետական համալսարան գալն իր լավագույն ընտրությունն էր։  

Իր ուսանողական կյանքի մասին պատմում է ինքը՝ Աշոտը։

ԵՊՀ-ն կարևոր դերակատարում ունի ինչպես իմ, այնպես էլ շատ ուսանողների կյանքում։

Համալսարանում դասախոսներն ու ուսանողները ցանկացած հարցի դեպքում պատրաստ են օգնելու, ձեռք մեկնելու միմյանց։ Մեր միջավայրում մարդիկ բաց են քննարկումների համար, պատրաստ են լսելու առողջ քննադատություն, պատրաստ են ընդունելու, որ բոլոր հարցերում անհատը չի կարող լինել գիտակ, և հաճախ կարող է անհրաժեշտություն առաջանալ լսելու դիմացինի խորհուրդը։ Իմ նոր մտքերը և գաղափարները՝ հաճախ «հեղափոխական» թվացող, առողջ քննադատության անհրաժեշտություն են ունենում, ինչը շատ կարևոր է զարգացման համար։

Որպես ուսանող բավականին ակտիվ եմ, հաճախ մասնակցում եմ թե՛ համալսարանական, թե՛ ֆակուլտետային միջոցառումներին։ Հնարավորության դեպքում փորձում եմ լինել առաջամարտիկը հետաքրքիր հանդիպումների և քննարկումների կազմակերպման գործում, ինչը, ըստ իս, կիրառական և հիմնավոր գիտելիքի աղբյուր է իմ և ընկերներիս համար։

Աշոտը ուսումնառության ընթացքում հասցրել է կատարել մի շարք հետազոտություններ, մասնավորապես՝ ՀՀ-ում հիփոթեքային շուկայի, ագրոարդյունաբերության, տնտեսական զարգացման համաթվերի վերլուծության վերաբերյալ: Նա ուսումնասիրությունները կատարում է՝ ելնելով երկրի տնտեսության արդիականությունից և նպատակ ունենալով ձեռք բերելու առավել խորքային գիտելիքներ դրանցից կանխատեսվող ռիսկերի մասին։

Հետազոտությունների ժամանակ ձեռք եմ բերում մեծ փորձառություն և հարուստ գիտելիքներ։

Ուսումնառության ընթացքում կատարել եմ հիփոթեքային շուկայի վերաբերյալ երկու հետազոտություն՝ հետաքրքրված լինելով շուկայի դինամիկ զարգացմամբ, որի ժամանակ լինում են որոշակի տեղաշարժեր, ծագում են նոր ռիսկեր։ 

Ագրոարդյունաբերության թեման խիստ արդիական և հետաքրքիր էր դարձել հատկապես արցախյան շրջափակման ամիսներին․ ագրոարդյունաբերությունն այն ոլորտն է, որն ունակ է որոշակի գործոնների համակցման արդյունքում լուծելու երկրում պարենային անվտանգության խնդիրը։ Այս թեման շատ ընդգրկուն է և բավական հեռանկարային։ Կարծում եմ՝ ապագայում հնարավորություն կունենամ ներկայացնելու ավելի առարկայական արդյունքներ տվյալ ուսումնասիրությունից։

Ժամանակ առ ժամանակ կատարում եմ նաև տնտեսական զարգացմանը նվիրված հետազոտություններ, որոնց նպատակն է ուսումնասիրել տնտեսության վիճակը, մշակել բարելավման առաջարկներ։

Ցանկացած հետազոտություն միտված է ճիշտ խնդրի բացահայտմանը և սահմանմանը։

Պայմանավորված իմ աշխատանքային գործունեությամբ՝ ես կարողանում եմ առավել խորությամբ հետազոտություններ կատարել՝ դրանց արդյունքները ներկայացնելով քաղաքականություն մշակողներին։ Ցանկացած հետազոտություն միտված է ճիշտ խնդրի բացահայտմանը, սահմանմանը. դրանից հետո արդեն բավական հեշտ և կանխատեսելի է դառնում որոշման ընդունումը։ Հուսով եմ, որ ձեռք բերած փորձը հնարավորություն կտա ապագայում իմ աշխատանքները դարձնելու առավել թիրախային և արդյունավետ։

Գիտական հոդված գրելու համար արդեն ունեմ հստակ գաղափար և բացահայտած խնդիր, ուստի առաջիկա ամիսներին կկարողանամ իրագործել իմ առջև դրված նպատակը։

Համալսարանի ակադեմիական միջավայրը հնարավորություն է տալիս ինքնաբացահայտվելու, ձեռք բերելու տնտեսագիտական մտածողություն, ցանկացած հարցի մոտենալ քննադատաբար։

Սովորել մեր ֆակուլտետում, ամեն օր հնարավորություն ունենալ շփվելու նման կամ տարբեր մտածողություն ունեցող գիտնականների, դասախոսների հետ արդեն իսկ կարևոր ձեռքբերում է։ Յուրաքանչյուր օր նոր տեղեկություններ, նոր հմտություններ յուրացնելով՝ կկարողանամ դառնալ լավ տնտեսագետ՝ առաջին հերթին իմ գիտելիքը ծառայեցնելով մեր երկրի տնտեսության զարգացմանը։ 

Հետազոտական աշխատանքներին և կրթությանը զուգահեռ՝ Աշոտն իր ստացած գիտելիքները կիրառում է գործնականում։ Նա աշխատում է հայաստանյան բանկերից մեկում, իսկ աշխատանքն առնչվում է բիզնեսի, պետության համար ռազմավարությունների մշակմանը, խորհրդատվության տրամադրմանը։ 

Այն պահին, երբ հանգնում ենք որոշակի եզրակացության, բոլորս վստահ ենք լինում, որ մեր որոշումը կշռադատված է։ Այս գործընթացն ինձ շատ է դուր գալիս, ես ամեն օր հաճույքով եմ գնում աշխատանքի՝ լի ինչ-որ բան դեպի լավը փոխելու ցանկությամբ։

Հաջողության հասնելու ճանապարհին կարևոր է սխալը ճիշտ վերլուծել, դուրս բերել դրա պատճառները և գնալ լուծման ուղղությամբ։ 

Իմ կարծիքով՝ պետք է շատ ուսումնասիրել, չվախենալ սխալվելուց, փորձել յուրացնել այն տեղեկությունները, որոնք ինչ-որ պահի կարող են պետք գալ։ Ես համաձայն չեմ այն մտքին, թե տեսական գիտելիքը պակաս կարևոր է, քանի որ աշխարհի տնտեսական պատմության ընթացքում հնարավոր կլիներ խուսափել բազմաթիվ խնդիրներից, եթե դրանք հիմնվեին պատմական փորձի, առկա տեսական գիտելիքների վրա։ Մյուս կողմից՝ գիտության մեջ հաջողության հասնելու գրավականներից է սխալվելուց, կրկին փորձելուց, սեփական ուժերին հավատալուց չվախենալը։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Աշոտ Լաչինյանը ցանկություն ունի կրթությունը շարունակելու մագիստրատուրայում, քանի որ ունի բազմաթիվ նպատակներ, որոնք կյանքի կոչելու համար հստակ քայլերով շարժվում է առաջ: Նա կարծում է, որ առաջընթացի և վստահության միջոցով նպատակներին հասնելու հավատը կարող է լինել կարևոր շարժառիթ հաջողության տանող ճանապարհին:

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Գիտագործնական համաժողով ԵՊՀ-ում. քրեական դատավարության հիմնախնդիրներն ու զարգացման ուղիները՝ օրակարգում

23.05.2025

Քվանտային մեխանիկայի ինտերպրետացիաները

22.05.2025

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

05.23.2025 - 06.06.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

05.23.2025 - 06.06.2025

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am