Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Աշխատասիրություն, ժամանակի ճիշտ կառավարում և համառություն․ ԵՊՀ ուսանող Լիդա Եղիազարյանի հաջողության պատմությունը
Հունվար 07, 2025 | 12:42
Կրթություն
Ուսանողական

Աշխատասիրություն, ժամանակի ճիշտ կառավարում և համառություն․ ԵՊՀ ուսանող Լիդա Եղիազարյանի հաջողության պատմությունը

Ուսանողական կյանքը լի է մարտահրավերներով, ինչպես նաև մեծ հնարավորություններով, որոնք նպաստում են մասնագիտական զարգացմանը: ԵՊՀ ուսանող Լիդա Եղիազարյանը պատմել է ուսանողական տարիների, որպես մասնագետ կայանալու ճանապարհին հանդիպող խոչընդոտների և հաջողությունների, նպատակասլաց լինելու և մշտապես լավագույնին ձգտելու կարևորության մասին:

ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման այս տարվա մրցույթի ԵՊՀ մրցանակակիր ուսանողներից է Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Լիդա Եղիազարյանը։ Նա նշում է, որ մասնագիտության ընտրության հարցում իրեն ոգեշնչել է հայտնի հոգեբան և հոգեթերապևտ Էլդա Գրինը, որի աշխատանքները հիմնականում կենտրոնացած են հոգեբուժության, հոգեթերապիայի և անձնական զարգացման վրա։

Ուսանողական առաջին տարիների մարտահրավերները

Ինչպես շատ ուսանողներ, այնպես էլ Լիդան առաջին կուրսում բախվել է համալսարանական կյանքի դժվարություններին՝ նոր միջավայր, հարմարվելու խնդիր, նոր՝ ուսանողական կյանք։ Նա այս ամենը հաղթահարել է՝ աջակցություն ստանալով ընտանիքից, ընկերներից, ինչպես նաև՝ շնորհիվ իր ինքնակազմակերպվածության։ Ներկայում Լիդան իր ուսանողական կյանքը նկարագրում է մեկ բառով՝ ֆանտաստիկ։

«Իմ հաջողություններում իր ուրույն դերն ունի Ուսանողական խորհուրդը, որի շնորհիվ յուրաքանչյուր օրս ակտիվ է անցնում` լի ջերմ ու հաճելի հույզերով։ Ուսանողական կյանքը «գունավորվում է» ժամանցային տարբեր միջոցառումներին մասնակցելու շնորհիվ, ինչպես նաև նոր, յուրօրինակ գաղափարներ իրագործելով, ուսանողական խենթություններով։ Ըստ իս՝ ուսանողը նա է, ով կարողանում է համադրել տարբեր աշխատանքներ և զբաղմունքներ։ Ուսանողական գերակտիվ կյանքիս զուգահեռ՝ ներգրավված եմ նաև գիտական տարբեր միջոցառումներում։ Գիտաժողովներին և տարատեսակ սեմինարներին մասնակցությունս չի սահմանափակվում միայն համալսարանով։ Փորձում եմ առավելագույնս ներգրավվել մասնագիտական տարբեր համաժողովներում, սեմինարներում, վերապատրաստումներում»,- նշում է Լիդան։

Ժամանակի կառավարումը՝ հաջողության բանալի

Այն հարցին, թե ինչպես է կարողանում կազմակերպել իր օրը, Լիդան նշում է, որ ժամանակի ճիշտ կառավարումն իր հաջողությունների գլխավոր գաղտնիքն է։ Աշխատանքները պլանավորելը և ամեն ինչ ժամանակին հասցնելու կարողությունը հնարավորություն են տալիս նրան եռանդով և խանդավառությամբ իրագործելու իր նպատակները։ 

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնագիտության հիմնասյունը հիմնարար և խորքային կրթությունն է, որը ստանում ենք ԵՊՀ-ում։ Ես իմ մասնագիտության մասին ամբողջական պատկերացում եմ կազմել հենց կրթության շնորհիվ, ինչն էլ հիմք է դառնում զարգացնելու մասնագիտական կարողություններս։ Երևանի պետական համալսարանի կրթական համակարգը ուսանողին տալիս է մասնագիտական մտածողություն, աշխարհայացք և մեթոդաբանություն լավ մասնագետ դառնալու համար»,- ընդգծում է նա։

Լիդայի հաջողությունները արդյունք են ոչ միայն ժամանակի ճիշտ կառավարման, այլև նրա խիզախության, նպատակասլացության և համառության։

Սպասումներ և ձեռքբերումներ

Պատասխանելով հարցին, թե արդյոք սպասում էր մրցույթում հաղթելուն, նա մատնանշում է․ «Իհարկե, հույս ունեի և ուզում էի, սակայն այդքան էլ վստահ չէի, որ մրցույթում հաղթող կճանաչվեմ։ Հատկանշական էր, որ մրցույթում հաջողելու մասին տեղեկացել եմ ինձ համար շատ կարևոր օրերի․ այն, որ ԵՊՀ-ից որպես հասարակագիտական ոլորտի ուսանող ե՛ս եմ անցել, իմացել եմ ծննդյանս օրը։ Իսկ արդեն մրցույթում հաղթելու մասին լուրը իմացել եմ Ամանորի նախօրեին։ Իմ սիրելի երկու տոներին ամենահաճելի նվերներն եմ ստացել»։

Անդրադառնալով համալսարանական տարիների իր ամենակարևոր ձեռքբերմանը, Լիդան ընդգծում է, որ ամենամեծ ձեռքբերումն իր ընկերներն են, որոնց հետ ծանոթացել է համալսարանական տարիներին և ստեղծել իր կյանքի ամենավառ հիշողությունները։

Լիդայի մոտեցումն անհաջողություններին ևս շատ հետաքրքիր է․ դրանք նա դիտարկում է որպես հնարավորություններ, ոչ թե խոչընդոտներ։ Անհաջողությունները նա համարում է սովորելու և ինքնակատարելագործվելու փուլեր, որոնք ձևավորում են իր անձնական աշխարհը։ Նա չի վախենում սխալվելուց, քանի որ դրանք նրան օգնում են ավելի ուժեղ լինել։

Գիտական գործունեությունը՝ ի նպաստ մասնագիտական ուղու ձևավորման

Խոսելով իր գիտական գործունեության մասին՝ Լիդան մատնանշում է․ «Փորձում եմ բաց չթողնել գիտական տարատեսակ սեմինարներն ու գիտաժողովները։ Այս պահին ունեմ տպագրված մեկ գիտական հոդված՝ ««Սասունցի Դավիթ» էպոսի առաջին ճյուղի հոգեբանախորհրդանշական վերլուծության փորձ» վերնագրով։ Հոդվածի թեմայի կարևորությունն այն է, որ էպոսում կարելի է գտնել հայերի ազգային բնավորության, ոգու, մտածելակերպի, վարքի և կերպարի էթնոհոգեբանական դրսևորումները, որոնց ուսումնասիրությունը կարող է նպաստել երիտասարդների էթնիկական ինքնագիտակցության և նույնականացման զարգացման նորագույն մոտեցումների համակարգմանը»:

Ուսումնառությանը զուգահեռ՝ Լիդան աշխատում է իր մասնագիտությամբ դեռ 2-րդ կուրսից և նպատակ ունի շարունակելու ուսումը մագիստրատուրայում, այնուհետև ասպիրանտուրայում։ Նա ցանկություն ունի  ապագայում աշխատելու ԵՊՀ-ում որպես դասախոս։

Երաժշտության, ֆիլմերի և հոգեբանական գրքերի  սիրահար Լիդա Եղիազարյանի մասին հետաքրքիր փաստեր ենք արձանագրել նաև «Ուսանողի օրագիր» խորագրով հարցարանում ընդգրկված անավարտ նախադասությունների միջոցով։ Լիդան շարունակել է անավարտ նախադասությունները հետևյալ կերպ․

Համալսարանում առաջին անգամ ճանաչել եմ իմ իսկական «ես»-ը, ինչին մեծապես նպաստել են իմ մասնագիտական գիտելիքները։

ԵՊՀ-ն ինձ համար իմ երկրորդ տունն է։

Կրթությունը համալսարանում ոչ թե պարզապես դասախոսություններ լսելն է, այլ մտածելու, քննադատական մտածողությունը զարգացնելու, խնդիրներ լուծելու, ստեղծագործելու և անձնական աճ ապահովելու գործընթաց:

ԵՊՀ-ում ինձ դուր են գալիս ուսանողությունը և նրանց ակտիվությունը։

Համալսարանում ես կներդնեի հոգեբանական աջակցության նոր ծրագրեր՝ ուսանողների բարեկեցությունն ապահովելու նպատակով:

Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին․ ես կարողանում եմ հասցնել անել այն ամենը, ինչ ուզում եմ և ինչ ինձ անհրաժեշտ է՝ կրթություն, աշխատանք, ժամանց։

Եթե կարողանայի գնալ ապագա, կնայեի իմ այսօրվա «ես»-ին և կհպարտանայի ինձնով։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am