Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Տիեզերակայաններում կենսամիջավայրի ստեղծման հնարավորությունները. հայ գիտնականների նոր նախագիծը
Հունվար 14, 2025 | 10:20
Գիտություն
Հետազոտություն
Մրցույթներ

Տիեզերակայաններում կենսամիջավայրի ստեղծման հնարավորությունները. հայ գիտնականների նոր նախագիծը

Տիեզերական միջավայրում բույսերի աճը գիտական համայնքի ուշադրության կենտրոնում է, քանի որ այն անմիջականորեն վերաբերում է տիեզերագնացների սննդի, թթվածնի և խցիկում խոնավության վերահսկման հարցերին։ Թեմայի ուսումնասիրությամբ զբաղվում են Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024»-ի միջգիտակարգային մրցույթը հաղթած գիտական խմբի անդամները։ «Կենսաբանական միջավայրի ձևավորումը տիեզերական կայաններում» նախագծի նպատակն է ստեղծել կենսամիջավայր տիեզերագնացների կայաններում՝ ապահովելով վերջիններիս սննդային պահանջը:

Մինչ օրս տիեզերք տարված բույսերը ներկայացնում էին հիմնականում գիտական հետաքրքրություն, սակայն այժմ աշխատանքներ են տարվում դրանց ֆունկցիոնալությունը ընդլայնելու առումով ևս: Տիեզերական թռիչքների ընթացքում բույսերի աճեցումը նպաստելու է ոչ միայն խցիկի խոնավության վերահսկմանը, այլև կարող է հոգեբանական դրական ազդեցություն ունենալ անձնակազմի վրա: Իսկ թե ինչպես կարելի է կենսաբանական միջավայր ստեղծել տիեզերական կայաններում, այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ գտնելու են «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024»-ի շրջանակում անցկացված միջգիտակարգային նախագծերի մրցույթում 2-րդ տեղը զբաղեցրած գիտական խմբի անդամները՝ Նաիրա Սարգսյանը, Անուշ Բադալյանը, Դիանա Դարբինյանը, Գոռ Խաչատրյանը, Սուրեն Դավիթավյանը։ Հետազոտությունների արդյունքում գիտական խումբը պարզելու է, թե որքանով է այս միջավայրը հնարավորություն ընձեռում կենսաբանական արտադրանքի ստացումը տիեզերքում ընդլայնելու տեսանկյունից:

«Կենսաբանական միջավայրը ինքնին բնական վիճակ է, որը գոյություն ունի բնության մեջ՝ միլիոնավոր տարիներ: Շատ վաղուց մարդը հասել է նրան, որ երկրի վրա նման միջավայր հնարավոր է ստանալ նաև արհեստականորեն: Դրան զուգահեռ, սակայն, տիեզերական կայաններում նմանատիպ միջավայրի ձևավորման համար տակավին մեծ զարգացում է պահանջվում: Այդ հարցի լուծումը և համապատասխան բույսերի աճը տիեզերքում կլուծեն մի քանի կարևոր՝ նոր կենսաբանական միջավայրի, թթվածնի, սննդի, սոցիալ-հոգեբանական և այլ հարցեր։ Սա ևս մեկ կարևոր բաղադրիչ կարող է լինել՝ ապագայում նոր կյանքի ձևավորման տեսանկյունից ինչպես երկրի վրա, այնպես էլ դրանից դուրս»,- պատմում է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ավագ լաբորանտ, քարաքոսաբան Նաիրա Սարգսյանը, ում հիմնական աշխատանքը լինելու է ընտրված բույսերի համար կենսամիջավայրերի ստեղծումը, դրանց ցանքի, խնամքի, աճի ճիշտ պլանավորումն ու վերջնարդյունքի ստացումը։

Նրա խոսքով տիեզերքի վերաբերյալ նախագծի շրջանակում ծավալվող հարցերը խմբի բոլոր անդամներին էլ դուր է եկել, քանի որ այն հնարավորություն է տալիս ընդլայնելու մտահորիզոնը, հանդես գալու նոր առաջարկներով։ Թեման, որ միավորում է գիտական տարբեր ոլորտներ, նախանշում նոր բացահայտումների հեռանկարներ, ժամանակակից աշխարհում մշտապես արդիական է: 

Խոսելով նմանօրինակ համագործակցության կարևորության մասին՝ Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ֆիզիկոս, ասպիրանտ Անուշ Բադալյանը նշում է՝ տարբեր մասնագետների համախմբումը մի գաղափարի շուրջ նպաստում է նորարարական լուծումների մշակմանը՝ հատկապես այնպիսի խնդիրների դեպքում, որոնք պահանջում են բազմաբնույթ մոտեցումներ։

«Այսպիսի համագործակցությունը նպաստում է փորձի փոխանակմանը, ավելի լայն ու համապարփակ գիտելիքի ձեռքբերմանը։ Երբ տարբեր ոլորտների մասնագետներ միավորվում են, նրանք կարող են լուծել տարբեր մոտեցումներ պահանջող  բարդ և բազմակողմանի խնդիրներ։ Երբ մարդկանց միավորում է ընդհանուր գաղափար կամ նպատակ, նրանք ավելի մեծ խանդավառությամբ ու էներգիայով են աշխատում, միմյանց աջակցում տարբեր մարտահրավերների ու դժվարությունների դեպքում և ի վերջո հասնում ավելի մեծ արդյունքի, ինչը եղավ նաև մեր դեպքում»,- ասում է Անուշը։

ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորանտ, կենսաքիմիկ Դիանա Դարբինյանը, անդրադառնալով նախագծի պլանավորման ընթացքում առաջացած խնդիրներին, պատմեց, որ հիմնական դժվարությունը բույսերի ընտրությանն էր:

«Քննարկվել է բույսերի, քարաքոսերի և սնկերի ընտրության հարցը։ Քննարկման արդյունքում որոշեցինք վերցնել հատիկաընդեղեն բույսերից՝ սոյա, լոբի, ոլոռ, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ։  Դրանք օժտված են հակաօքսիդանտային ակտիվությամբ, դիմացկուն են միջավայրի փոփոխվող պայմանների նկատմամբ»,- ընդգծում է Դիանան, ով ուսումնասիրության ժամանակ  կատարելու է կենսաքիմիական չափումներ, դիտարկելու է բույսերի տարբերությունը ճառագայթումից առաջ և հետո։

Հաշվի առնելով ծանր մետաղների, օրգանական և անօրգանական նյութերի կոնցենտրացիան և կենսակլանումը՝  ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի ավագ լաբորանտ, ասպիրանտ Գոռ Խաչատրյանը կատարելու է կենսամիջավայրի լրացուցիչ հետազոտություններ՝ բույսերի բնականոն աճը ապահովելու համար։ 

«Լոբու, սոյայի և ոլոռի աճեցման համար անհրաժեշտ են հիմնական մակրոտարրեր, ինչպիսիք են՝ ազոտը, ֆոսֆորը, կալիումը, կալցիումը, մագնեզիումը և ծծումբը. սրանք բույսերի աճը, արմատների զարգացումը, ֆոտոսինթեզը և սերմերի ձևավորումն ապահովող բաղադրիչներ են: Միկրոտարրերից պահանջվում են երկաթ, մանգան, բոր, ցինկ, պղինձ և մոլիբդեն, որոնք նպաստում են ֆոտոսինթեզին, ֆերմենտների ակտիվացմանը և ազոտի ֆիքսացիային: Ուստի անհրաժեշտ է իրականացնել նշված տարրերի հետազոտություններ՝ բույսերի լավ աճը և զարգացումն ապահովելու նպատակով»,- պատմում է Գոռը՝ հավելելով, որ բուսական աշխարհի էվոլյուցիոն պատմությունը ցույց է տվել մանրէների նշանակալից դերը սիմբիոտիկ փոխհարաբերություններում: Հաշվի առնելով այն փաստը, որ  որոշ բույսեր առավել ինտենսիվ են աճում նման համակարգում, շատ կարևոր է վերարտադրել նմանատիպ փոխհարաբերություն տիեզերքում: Դա կնպաստի միավոր ժամանակում առավել շատ կենսաբանական մասսա գեներացնելուն։

Գոռի կարծիքով նախագծի արդյունքները կարող են էականորեն փոխել կամ բարելավել ոլորտում կատարվող ուսումնասիրությունները։ Նախատեսում է նորարարական մոտեցումների կիրառում, որոնք կարող են բարձրացնել բույսերի աճի արդյունավետությունը տիեզերական պայմաններում և բացահայտել նոր հնարավորություններ կենսաբանական համակարգերի զարգացման համար։ Մանրէների և բույսերի սիմբիոզի վերարտադրումը կարող է օգնել հասնելու ավելի բարձր բիոմասայի արտադրության՝ նպաստելով սննդամթերքի տրամադրմանը և հոգեբանական աջակցությանը տիեզերագնացներին երկարաժամկետ թռիչքների ընթացքում։

Ընտրված բույսերի գենետիկական հետազոտությամբ, կենսաբանական տվյալների մշակման և կապերի վերհանման աշխատանքներով զբաղվելու է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կենսաինֆորմատիկայի խմբի կրտսեր գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Սուրեն Դավիթավյանը։

«Նախագիծն ունի հզոր պոտենցիալ գործնական կիրառության տեսանկյունից, քանի որ բույսերի աճի խթանումը տիեզերական կայաններում շարունակում է մնալ արդիական։ Հաշվի առնելով, որ թեև մշուշոտ, բայց արդեն երևում է տիեզերական կոմերցիոն թռիչքներ կատարելու հեռանկարը, անհրաժեշտ է մեծ քանակությամբ մարդկանց ապահովել և՛ սննդով, և՛ ստեղծել Երկրի նման միջավայր, որպեսզի երկարատև թռիչքն անցնի առավել հարմարավետ»,- ընդգծում է Սուրենը, որի կարծիքով իրենց գիտական խմբի հաջողության գլխավոր գրավականը բանավիճելու և քննադատություն ընդունելու կարողությունն է։

Թիմի անդամները հավատում էին իրենց նախագծի հաջողությանը, քանի որ նրա հիմքում ընկած է արդիական և հեռանկարային գաղափար:

Թեմայի իրականացման արդյունքում գիտական խմբի անդամները նախատեսում են հրապարակել  առնվազն երեք հոդված միջազգային գիտական ամսագրերում, ինչպես նաև արդյունքները ներկայացնել տեղական և միջազգային տարբեր գիտաժողովների ժամանակ։ Նրանք  նպատակ ունեն խորացնելու միջագիտակարգային համագործակցությունը Հայաստանի գիտական հաստատությունների միջև, ինչպես նաև նպաստելու Հայաստանի Հանրապետության ներգրավվածությանը տիեզերական ուսումնասիրությունների ոլորտում:

 

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

05.23.2025 - 06.06.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

05.23.2025 - 06.06.2025

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am