Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Նոր գիտելիքներ, փորձառություն․ ԵՊՀ լավագույն ուսանողի հաջողության ճանապարհը
Հունվար 15, 2025 | 14:40
Գիտություն
Կրթություն
Ուսանողական

Նոր գիտելիքներ, փորձառություն․ ԵՊՀ լավագույն ուսանողի հաջողության ճանապարհը

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրանտ Ստելլա Շահինյանը միշտ ցանկացել է լեզուներ սովորելու միջոցով ստեղծել նոր հնարավորություններ, որոնք կնպաստեն մասնագիտական և անձնական աճին։ Ուսումնառության ընթացքում նա հասկացել է, որ լեզուներն ու միջմշակութային հաղորդակցությունը կարևոր դերակատարում ունեն գործարար աշխարհում։ Միջմշակութային «պատնեշների» հաղթահարումը, միջազգային գործընկերների հետ աշխատելու հնարավորությունը, ինչպես նաև գործարար ոլորտի աշխուժությունն ու դինամիկան միշտ գրավել են նրան և դարձել խթան՝ կրթությունը շարունակելու մագիստրատուրայում։

ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թ․ մրցույթի («Լավագույն ուսանող») հաղթողներից է «Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող Ստելլա Շահինյանը։ Ուսումնառության տարիների, մասնագիտական հետաքրքրությունների և առաջընթացի մասին պատմում է Ստելլան՝ մատնանշելով, որ գիտական միջոցառումներն ու մրցույթները նպաստում են առավել խոր գիտելիքներ ձեռք բերելուն և դրանք գործնականում կիրառելու նոր հնարավորություններ գտնելուն։

«Հաճախ եմ մասնակցում մրցույթների, օլիմպիադաների և գիտաժողովների։ Նման միջոցառումները ոչ միայն նպաստում են մասնագիտական գիտելիքներիս հարստացմանը, այլև հնարավորություն են տալիս շփվելու հասակակիցներիս հետ, գործակցային կապեր հաստատելու ոլորտի մասնագետների հետ և բացահայտելու նոր հեռանկարներ: Դրանք հնարավորություն են ընձեռում նաև ակտիվորեն հետևելու կրթական և գիտական ոլորտների անցուդարձին և լինելու նորարարությունների ու զարգացումների կենտրոնում։ Այս ամենից բացի՝ ես պարզապես սիրում եմ նման միջոցառումների համախմբող ու հաճելի մթնոլորտը, որտեղ մարդիկ ազատորեն շփվում են և մտքեր փոխանակում»,- ասում է նա։

Ստելլան ուսման ընթացքում կիրառում է հատուկ մեթոդ․ նա կենտրոնանում է գաղափարների ու հասկացությունների խորքային ըմբռնման վրա։ Օրինակ՝ նա մեծապես հետաքրքրված է և սիրում է հայոց պատմությունը, սակայն չի կարողանում մտապահել նշանավոր իրադարձությունների տարեթվերը։ Բայց դա նրան չի անհանգստացնում։ Փոխարենը նա կարող է հանգամանորեն ներկայացնել այդ իրադարձությունների պատճառներն ու հետևանքները, պատմել, թե ինչպես են դրանք ազդել պատմության վրա և ինչ հանգամանքներում են տեղի ունեցել։

«Կրթությունս շատ է օգնում թե՛ ընդհանուր մասնագիտական զարգացմանը, թե՛ աշխատանքային գործունեությանը: Հաճախ աշխատանքի ժամանակ որևէ հարցի կամ խնդրի առնչվելիս հիշում եմ մեր դասերն ու քննարկումները։ Ինձ համար ԵՊՀ կրթական համակարգի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ուսանողները ժամանակին ապահովվում են անհրաժեշտ բոլոր նյութերով և տեղեկատվությամբ՝ շնորհիվ էլեկտրոնային համակարգի. կրթական գործընթացն առավելագույնս համակարգված է և կազմակերպված»,- նշում է նա։

Ստելլան «Լավագույն ուսանող» մրցույթին մասնակցում էր երկրորդ անգամ։ Առաջին անգամ մասնակցել է դեռևս բակալավրիատում սովորելու տարիներին, սակայն հաջողության չի հասել։ Այս անգամ մասնակցելով՝ մեծ հույսեր ուներ, որ հաղթող կճանաչվի, բայց ամեն ինչից առավել նա հավատում էր հենց իր ջանքերին։ Նա գիտակցում էր, որ մրցակցությունն ուժեղ է, քանի որ հարյուրավոր ուսանողներ են պայքարում այս կոչման համար։ Այնուամենայնիվ, Ստելլան ներքուստ վստահ էր, որ այն, ինչի հասել է իր համառությամբ ու նվիրվածությամբ, անպայման ունենալու է իր արդյունքը և գնահատվելու է ըստ արժանվույն։

«ՀՀ լավագույն ուսանող ճանաչվելն ինձ համար ոչ միայն պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն, քանի որ այն արտացոլում է ոչ միայն իմ աշխատանքն ու նվիրումը, այլև գրանցած հաջողությունները։ Այս հաղթանակը իմ ամենամեծ նվաճումներից մեկն է»,- ընդգծում է նա։  

Անդրադառնալով իր գիտական գործունեությանը՝ ԵՊՀ ուսանողը նշեց, որ ունի միջազգային ամսագրերում հրապարակված հոդվածներ, որոնց մեծ մասը գրականագիտական ուղղվածություն ունի:

«Աննկարագրելի է իմ սերը համաշխարհային գրականության հանդեպ, ինչը ձևավորվել է դասախոսներիս շնորհիվ: Հոդվածներումս անդրադառնում եմ արևմտյան գրականության մեջ մեղքի և ազատության խնդիրներին, գրականությունում արտահայտվող հասարակական և կրոնական հիմնախնդիրներին, էքզիստենցիալ գրականությանը, հայի կերպարի համաշխարհային ընկալմանը և այլն»,- պատմում է Ստելլան, որը մտադիր է խորացնել մասնագիտական գիտելիքները՝ ոլորտում առաջատար մասնագետ դառնալու համար:

Ներկայում Ստելլան աշխատում է ծրագրային ապահովման ընկերությունում՝ որպես բիզնեսի զարգացման մասնագետ, և ակտիվորեն կիրառում է համալսարանում սովորելու տարիներին ձեռք բերած գիտելիքները: Նա ունի նաև նկարչական կրթություն․ խոստովանում է՝ սիրում է այն ամենը, ինչ կապված է արվեստի հետ:

«Զբաղվում եմ նկարչությամբ և կավագործությամբ, հանգստյան օրերին կերպարվեստ եմ դասավանդում երեխաներին, քանի որ արվեստը, ազատ մթնոլորտը և երեխաների հետ աշխատանքը շատ հաճելի ու հետաքրքիր են ինձ համար։ Ուսումնասիրում եմ հոգեբանություն, գրում բանաստեղծություններ և պատմվածքներ: Մոտ ժամանակներս մտադիր եմ սկսել զբաղվել նաև որևէ սպորտաձևով»,- ասում է նա:

Այն հարցին, թե ինչ է նշանակում լինել ԵՊՀ ուսանող, Ստելլան պատասխանում է․ «ԵՊՀ-ի մասին մտածելիս առաջինը մտքիս է գալիս «հպարտություն» բառը: Միշտ հիացել եմ նրանով, որ ՀՀ-ում ազգի նվիրյալների և իրենց գործի գիտակների ստվար զանգվածը ԵՊՀ շրջանավարտներն են: Այժմ ինքս, լինելով ԵՊՀ ուսանող, մեծ հպարտություն և պատասխանատվություն եմ զգում»,- անկեղծանում է նա:

Ստելլա Շահինյանի մասին հետաքրքիր փաստեր ենք արձանագրել նաև «Ուսանողի օրագիր» խորագրով հարցարանում ընդգրկված անավարտ նախադասությունների միջոցով։

Ընտրեցի ԵՊՀ-ն, քանի որ միշտ ցանկացել եմ լինել մայր բուհի մի մասնիկը:

Համալսարանական կյանքը ինձ սովորեցրել է, որ ամենակարևորը մարդկային հարաբերություններն են:

Ուսումնառության ընթացքում հաճելիորեն զարմացրել և հիացրել են որոշ դասախոսների գիտակությունը և պրոֆեսիոնալիզմը:

Ամենակարևոր հաղթանակն այն է, երբ շնորհակալություն ես հայտնում ինքդ քեզ՝ չհանձնվելու համար:

Լավագույն ուսանողի կոչմանն արժանանալու համար հարկավոր է համառություն, քրտնաջան աշխատանք և կրկին համառություն։ 

Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին․ ես չեմ կարող ապրել առանց հումորի և առանց իմ խոսքում փոփ մշակույթին պարբերաբար հղում կատարելու:

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Բաց մրցույթ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար

05.23.2025 - 06.06.2025

Երևանի պետական համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների համալրման բաց մրցույթ՝ պարզեցված ընթացակարգով

05.23.2025 - 06.06.2025

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am