Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Ներառական կրթություն, անվտանգ միջավայր, խելամիտ լուծումներով լսարաններ. արդիականացված միջավայր՝ ի նպաստ բարձրորակ կրթության
Հունվար 30, 2025 | 14:05
Ենթակառուցվածքներ

Ներառական կրթություն, անվտանգ միջավայր, խելամիտ լուծումներով լսարաններ. արդիականացված միջավայր՝ ի նպաստ բարձրորակ կրթության

ԵՊՀ-ում, կրթական ծրագրերը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելուն ու աշխատաշուկայում ուսանողների համար առավել մրցունակ դիրք ապահովելուն զուգընթաց, կատարվում են նաև շենքային պայմանների արդիականացմանն ու ենթակառուցվածքների լավարկմանն ուղղված աշխատանքներ՝ խելամիտ լուծումներով: Ներառական կրթություն, անվտանգ միջավայր, նոր սերնդի սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, նորովի վերանորոգված ու կահավորված լսարաններ․ այս աշխատանքների մեծ մասն արված է, իսկ առջևում լայնամասշտաբ ծրագրերն են:

ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը ներկայացրել է 2024 թ. կատարված ԵՊՀ միջավայրի բարեփոխումներն ու անդրադարձել համալսարանի 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական նոր ծրագրով նախատեսված աշխատանքներին:

Անվտանգ միջավայր

2024 թ. համալսարանում բոլոր լաբորատորիաները, գրադարանը, այդ թվում՝ գրապահոցը, բոլոր հրավտանգ տարածքները զինվել են նոր հակահրդեհային համակարգերով, որոնք միացված են «SOS» համակարգին: Դրա շնորհիվ վտանգի մասին ազդանշան են ստանում ԵՊՀ-ն և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Համալսարանի զարգացման նոր ռազմավարական ծրագրով նախատեսել ենք արդիականացնել նաև տեսահսկման համակարգերը, քանի որ դրանք տեղադրվել էին ավելի քան 12 տարի առաջ և այլևս չեն ապահովում անհրաժեշտ որակը: 

Ներկայում ԵՊՀ բոլոր մասնաշենքերում և բակային տարածքներում տեսահսկման նոր համակարգ տեղադրելու նախագծման աշխատանքներն են ընթանում: Տեսախցիկներ կտեղադրվեն նաև համալսարանի 550 լսարաններից 50-ում: 

Նորագույն լուծումներով լաբորատորիաներ՝ ժամանակակից գիտափորձերի համար

ԵՊՀ ֆինանսական միջոցներով վերանորոգվել և կահավորվել է հիմնականում Ֆիզիկայի ինստիտուտի, Կենսաբանության ու Քիմիայի ֆակուլտետների լաբորատորիաների մեծ մասը, որտեղ նաև արտերկրից ժամանած հետազոտողների հետ համատեղ նոր գիտափորձեր են կատարվում:

Գործընկերների աջակցությամբ հիմնանորոգվել է Մաթեմատիկայի ու մեխանիկայի ֆակուլտետի առաջին հարկը, որտեղ գործում է նաև Գենտի համալսարանի (Բելգիա) մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների կենտրոնի հեռավար լաբորատորիան: Ներկայում ԵՊՀ միջոցներով վերանորոգվում է ֆակուլտետի երկրորդ հարկը, որն առաջիկայում ամբողջությամբ կկահավորվի:

Վերանորոգվել է Կենսաբանության ֆակուլտետի «Վիվարիումը», որտեղ տեղադրվել են նոր սերնդի սարքավորումներ՝ կենդանիների պատշաճ պահման ու ճշգրիտ փորձերի կատարման համար:

Քիմիայի ֆակուլտետից գրեթե 90 տոկոսով տեղափոխվել են պայթյունավտանգ նյութերը և տեղադրվել հատուկ կառուցված պահեստում: Իսկ ֆակուլտետի լաբորատորիաներում ու ամբիոններում հիմնականում պահվում է փորձարկվող նյութերի այն քանակությունը, որն անհրաժեշտ է տվյալ օրվա կրթական ծրագրի շրջանակում:

Նոր ռազմավարությամբ նախատեսվում է վերանորոգել 6 ուսումնական լաբորատորիա Ֆիզիկայի ինստիտուտում և Քիմիայի ֆակուլտետում: Ի դեպ, այս աշխատանքների ավարտից հետո Քիմիայի ֆակուլտետում արդեն իսկ չվերանորոգված ուսումնական լաբորատորիա չենք ունենա:

Կրթություն՝ բոլորի համար

Փոխարինվել են ԵՊՀ գրադարանի և կենտրոնական մասնաշենքի երկուական վերելակները, որոնք փորձաքննություն են անցել և առաջիկայում կգործեն: Այդ վերելակները հարմարավետ են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: 

Համալսարանում ներառական կրթություն ապահովելու և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողներին աջակցելու նպատակով շարունակաբար իրականացվում են տարբեր ծրագրեր։ Հավաքագրելով կարիքներն ու խնդիրները՝ արդեն իսկ իրականացվել են տարբեր ծրագրեր։ ԵՊՀ տարբեր մասնաշենքերում տեղադրվել են էլեկտրոնային ու մեխանիկական վերելակներ, թեքահարթակներ՝ հնարավորություն ընձեռելով հաշմանդամություն ունեցող ուսանողներին ազատորեն տեղաշարժվելու և լիարժեքորեն մասնակցելու համալսարանական կյանքին։ Մասնավորապես՝ էլեկտրոնային վերելակներ են տեղադրվել կենտրոնական, 3-րդ և 7-րդ (տեղակայված են համապատասխանաբար Ֆիզիկայի ինստիտուտում, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Արևելագիտության, Ռուս բանասիրության, Ժուռնալիստիկայի, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներում) մասնաշենքերում, իսկ ներսում տեղադրվել են թեքահարթակներ։ Առաջիկայում մեխանիկական վերելակ կտեղադրվի նաև 5-րդ մասնաշենքում (Կենսաբանության ֆակուլտետ)։ Կկատարվեն նաև հստակ գծանշումներ ու անհրաժեշտ կահավորում։

Ինչ վերաբերում է Աբովյան 52ա հասցեում գտնվող ԵՊՀ մասնաշենքին, ապա պետք է նշել, որ այն պատմամշակութային հուշարձան է, և որևէ փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է իրավասու մարմինների համաձայնությունը: Սակայն, այս հարցում ևս լուծում գտնելու եզրին ենք՝ հաշվի առնելով, որ թեքահարթակներ տեղադրելու համար աստիճանները չափազանց նեղ են, քննարկում ենք վերելակ տեղադրելու հարցը: 

Ընթերցանության տրամադրող միջավայր, հարմարավետ լսարաններ

«Իզմիրլյան» հիմնադրամի ջանքերով հիմնանորոգվել է ԵՊՀ գրադարանի մեծ ընթերցասրահը և կահավորվել ԵՊՀ միջոցներով: Արդիականացված ու հարմարավետ միջավայրն ուսանողներին տրամադրում է մասնագիտական ընթերցանությանը հատկացնելու ավելի երկար ժամանակ: 

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է Իրանագիտության ամբիոնի Ֆիրդուսու անվան լսարանը:

2024 թ. շարունակվել է նաև խելացի գրատախտակների ձեռքբերումը՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաներով կրթությունը կազմակերպելու մեծ պահանջարկը: 

Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ մասնաշենքերում վերանորոգվել են համընդհանուր օգտագործման տարածքներ՝ միջանցքներ, լսարաններ, սանհանգույցներ: 

Համալսարանի զարգացման նոր ռազմավարական ծրագրով նախատեսվում է նաև անհրաժեշտ գույքով կահավորել տասը լսարաններ, ինչպես նաև ապահովել ներկառուցվող պահարաններով՝ վերնահագուստի և այլ անհրաժեշտ կարիքների համար: Այս տարի կնորոգենք ու կկահավորենք նաև 5 քննական լսարաններ:

Արտալսարանային ժամանց՝ ուսանողների համար

ԵՊՀ 8-րդ մասնաշենքի հարակից տարածքում ուսանողների համար կկառուցվի ինքնազարգացման ու ինտելեկտուալ ժամանցի կենտրոն: 

Ինչ վերաբերում է ԵՊՀ տարածքում ուսանողների սննդի ապահովմանը, ապա պետք է նշեմ, որ ԵՊՀ 7-րդ մասնաշենքին կից գործող ուսանողական սրճարանը 2024 թ. վերաբացվեց՝ առանձնանալով իր ուրույն դիզայնով ու գույների յուրատեսակ համադրությամբ: Երիտասարդական այդ միջավայրն արդեն իսկ ունի բազմաթիվ այցելուներ:

Կառուցվածքային փոփոխություններ համալսարանում

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի ներսում գործող երկու սրճարանների տարածքները կվերանորոգվեն և կծառայեն արդեն որպես աշխատանքային տարածքներ:

Ռազմավարությամբ նախատեսված է նաև բարեկարգել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի հարակից այգին: Հույս ունենք, որ այս տարի կսկսվեն նաև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի կառուցման աշխատանքները՝ Կիևյան 1 հասցեում։

Նշեմ, որ 2024 թ. ԵՊՀ-ում բավականին ակտիվ ընթացող հիմնանորոգման աշխատանքներում ներառվել են նաև Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տարածքի վերանորոգումն ու կահավորումը: Կատարվել են Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ մասնաշենքի արտաքին լուսավորության աշխատանքները։ Վերակառուցվել ու նորոգվել են դրսում գտնվող պահեստները:

ԵՊՀ գույքի դուրսգրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար ավտոկայանատեղիի տարածքում կառուցվել է նոր պահեստային տարածք, որտեղ մինչև վաճառք իրականացնելը կուտակվում է դուրս գրված գույքը: 

Հիշատակի պուրակ

ԵՊՀ-ն գործընկերների աջակցությամբ կառուցում է պատերազմներում նահատակվածների հիշատակին նվիրված պուրակ: Անմահացած հերոսների հիշատակին հարգանքի տուրք խորհրդանշելուց բացի՝ պուրակը նաև նախատեսված է լինելու ուսանողների հանգստի և զբոսանքի համար: 

 

Նարա Մարտիրոսյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Միավորված ազգերի կազմակերպության Երևան մոդել-2025». համաշխարհային խնդիրների լուծումները՝ երիտասարդների աչքերով

    07.07.2025

    Արցախյան ավանդազրույցների գրառում․ գիտական ծրագրի շրջանակում ստեղծվել է էլեկտրոնային շտեմարան

    07.07.2025

    ԵՊՀ ՈՒԳԸ «Սոցքեմփ» ոչ ֆորմալ կոնֆերանսը նշել է հոբելյանական տասնամյակը

    04.07.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է ՆԱՏՕ-ի ամառային դպրոցը

    07.07.2025 - 07.15.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Բրյուսելի ազատ համալսարան, Բելգիա

    07.03.2025 - 07.31.2025

    Տեղեկատվական առցանց հանդիպում Ճապոնիայում ուսանելու վերաբերյալ

    06.26.2025 - 07.10.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am