Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Համագործակցությունը՝ ԵՊՀ առաջընթացի հիմքում․ համալսարանը հիմնում է «Գործընկերների ակումբ»
Հունվար 30, 2025 | 15:04
Գործընկերներ
Կրթություն
Շրջանավարտներ

Համագործակցությունը՝ ԵՊՀ առաջընթացի հիմքում․ համալսարանը հիմնում է «Գործընկերների ակումբ»

Համագործակցությունների խորացումը ԵՊՀ ռազմավարական կարևոր նպատակներից է՝ որպես կրթության և գիտության ոլորտներում կայուն առաջընթացի հիմնաքար: ԵՊՀ-ն ակտիվորեն համագործակցում է տարբեր կառույցների հետ՝ ներառելով ոչ միայն ուսումնական ու գիտական ոլորտներ, այլև պետական ու մասնավոր հատվածներ։ Հավատարիմ մնալով բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդման համար բարենպաստ պայմաններ ապահովելու առաքելությանն ու գործընկերներին միավորելու հանձնառությանը՝ ԵՊՀ-ն ստեղծում է «Գործընկերների ակումբ»՝ նպատակաուղղված արդյունավետ համագործակցության զարգացմանը։ 

ԵՊՀ-ն գործընկերների հետ իրականացնում է բազմաթիվ նախագծեր, գիտական հետազոտություններ ու կրթական ծրագրեր։ Այս համագործակցությունները նպաստում են ուսանողների և գիտնականների մասնագիտական աճին, նորարարական լուծումների մշակմանը և տարբեր ոլորտներում ավելի խորքային կապերի հաստատմանը։ 

Կրթության բովանդակության ու մեթոդաբանության արդիականացման, գիտահետազոտական արդյունքի բարելավման, մարդկային ռեսուրսի զարգացման և համալրման, ինչպես նաև արտաքին միջավայրին ինտեգրման և ներդաշնակեցման անհրաժեշտությունից ելնելով՝ գործընկերների հետ փոխգործակցության խորացումն ու արդյունավետ կապը համալսարանի արդիականացման և զարգացման կարևոր նախապայմաններից են։

ԵՊՀ-ն, միջազգայնացման հիմնական առաջնահերթություններին համապատասխան, համագործակցության պայմանագրեր և համաձայնագրեր ունի աշխարհի շուրջ 50 երկրների 270 համալսարանների, հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Բացի այդ՝ ԵՊՀ-ն ակտիվորեն ներգրավված է մի շարք ներքին, արտաքին դրամաշնորհային և միջազգային ծրագրերում, անդամակցում է տարբեր միջազգային ցանցերի, ինչը թույլ է տալիս մշտապես մասնակցելու տարածաշրջանային ու միջազգային խոշոր գիտակրթական կոնսորցիումներին` դրանով իսկ խթանելով միջազգային շարժունակությունն ու փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը: 

2023-2024 ուստարում կնքվել են 23 նոր պայմանագրեր օտարերկրյա բուհերի հետ, համալսարանն անդամակցել է 34 միջազգային կազմակերպությունների և կոնսորցիումների: Միջազգային գործընկերությունների շրջանակում կազմակերպվում են համալսարանի դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրեր, գիտական և ուսումնական համատեղ միջոցառումներ, սեմինարներ, աշխատանքային հանդիպումներ, գիտաժողովներ և այլ միջոցառումներ։

Կարևորելով բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդումն ու համագործակցության միջոցով ԵՊՀ առաջընթացն ապահովելու հանձնառությունը՝ շարունակվում են առկա փոխգործակցային կապերի սերտացման և նոր գործընկերությունների հաստատման գործընթացները։ ԵՊՀ գործընկեր կազմակերպությունների և ձեռնարկությունների միասնական ռեեստրում ներառված են 435 կազմակերպության տվյալներ, որոնց հետ իրականացվում է համագործակցություն տարբեր ձևաչափերով: 2023-2024 ուստարում կնքվել է 18 հուշագիր, ամրապնդվել և զարգացել են գործընկերային կապերը: Նախորդ տարվա ընթացքում անցկացվել է 70-ից ավելի հանդիպում: ԵՊՀ-ի կազմակերպած էքսպոների շնորհիվ ընդլայնվել է գործընկեր կազմակերպությունների շրջանակը: Համալսարանը նաև ակտիվորեն մասնակցում է գործընկերների կազմակերպած էքսպոներին՝ բարձրացնելով ԵՊՀ բրենդի դիտելիությունը և ապահովելով նոր հնարավորություններ շահառու կողմերի համար: 

Համագործակցության շրջանակում գործընկեր կազմակերպություններից հրավիրված խոսնակների ներգրավմամբ անցկացվել են չորս տասնյակի հասնող դասընթացներ ու հանդիպումներ: Դրանց մասնակցել են մոտ 1000 ուսանողներ, որոնցից շատերը կարողացել են աշխատանքի ընդունվել այդ կազմակերպություններում: Համագործակցության շրջանակում ԵՊՀ ուսանողները մասնագիտական և ուսումնաարտադրական պրակտիկաներ են անցնում գործընկեր կազմակերպություններում: Շուրջ 750 ուսանող է դիմել այդ հնարավորությունից օգտվելու համար: Գործընկերների հետ 189 նման ծրագիր է իրականացվել, որոնց մասնակցած 220 ուսանողի 35-40%-ը, համապատասխանելով գործընկեր-գործատուների պահանջներին, աշխատանքի է ընդունվել այդ կազմակերպություններում: 

ԵՊՀ շրջանավարտները՝ լավագույն գործընկերներ

ԵՊՀ գործընկերության զարգացմանը մեծապես նպաստում են շրջանավարտները: Ունենալով շրջանավարտների ամենամեծ ու ընդգրկուն համայնքը Հայաստանում՝ ԵՊՀ-ն ընձեռում է նրանց համալսարանական միջավայրում շարունակական ներգրավման, համալսարանի ու միմյանց հետ հաղորդակցվելու և համագործակցային բազմաթիվ հնարավորություններ։ Գործընկերությունը համալսարանական համայնքի հետ հաղորդակցման փոխշահավետ կարևոր հարթակ է, որը ոչ միայն նպաստում է գիտական ու կրթական առաջընթացին, այլև բարձրացնում է համալսարանի սոցիալական պատասխանատվությունը և նպաստում հասարակության հետ կապի ամրապնդմանն ու խորացմանը։

Համալսարանի շրջանավարտները մշտապես իրենց տեղն են գտել գիտության, կրթության, մշակույթի և տնտեսության տարբեր բնագավառներում, քաղաքական և հասարակական գործունեություն ծավալել Հայաստանում և Հայաստանից դուրս։ Զբաղեցնելով բարձր և պատասխանատու պաշտոններ պետական կառավարման մարմիններում, տեղական և միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև հիմնելով ընկերություններ, որոնցից շատերը հասցրել են նաև միջազգային հեղինակություն ձեռք բերել, ԵՊՀ շրջանավարտները պատրաստակամ են աջակցելու հարազատ  բուհին զարգացման, որակի բարձրացմանն ուղղված ջանքերում: 

ԵՊՀ-ն՝ համագործակցության հարթակ

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորման տեսանկյունից կարևոր քայլ է համարում ԵՊՀ գործընկերների ակումբի ստեղծումը: Այն կծառայի ոչ միայն համագործակցությունը համապարփակ դարձնելուն, այլև կդառնա միմյանց հետ հաղորդակցվելու հարթակ։

Փոխգործակցության այս ձևաչափը կոչված է ապահովելու համագործակցային այնպիսի ինստիտուցիոնալ միջավայր, որտեղ ԵՊՀ գործընկերները հնարավորություն կստանան. 

  • մասնակցելու կրթական և հետազոտական օրակարգերի ձևավորմանը, 

  • ներգրավվելու փոխշահավետ և նորարարական լուծումների մշակման գործընթացներում,

  • նախաձեռնելու և իրականացնելու համատեղ նախագծեր,

  • խթանելու միջֆակուլտետային համագործակցությունները,

  • ձևավորելու գիտաուսումնական կրթական նոր արդյունքներ, 

  • նպաստելու կրթական ծրագրերի արդիականացմանը,

  • ներգրավվելու գիտակրթական արդյունքների առևտրայնացման գործընթացներում,

  • քննարկելու միջոլորտային նշանակության հարցեր: 

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը նպաստելու է ԵՊՀ և գործընկեր կազմակերպությունների համագործակցության առաջընթացին, հնարավորություն է տալու համակարգելու բուհ-աշխատաշուկա գործնական կապերը, կառավարելու տեղեկատվական հոսքերը և նպաստելու գիտության զարգացմանը: Ակումբի արդյունավետ աշխատանքը կբարձրացնի նաև կրթական ծրագրերի ճկունությունը՝ հնարավորություն տալով բուհին արագ արձագանքելու աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին՝ նոր մասնագիտությունների ձևավորման և ժամանակակից աշխատաշուկայի մարտահրավերներին դիմակայելու համար: 

Համագործակցության սոցիալականացման և հաղորդակցման բազմակողմ ձևաչափերի կիրառումը «ԵՊՀ գործընկերների ակումբում» կդառնա այն հիմնական գործիքներից մեկը, որը կխրախուսի ակտիվ փոխգործակցությունը և կստեղծի արդյունավետ համագործակցության միջավայր՝ նպաստելով ինչպես ակումբի անդամների միջև առկա համագործակցության ամրապնդմանը, այնպես էլ նորարարական գաղափարների ձևավորմանը տարբեր ոլորտներում։

Կրթության որակի հետևողական բարձրացման անհրաժեշտությունն արդիական է դարձրել բուհ-ուսանող-­գործատու եռանկյունու արդյունավետ կապի ապահովումը: ԵՊՀ-ում համագործակցային կրթության ինտեգրացված մոդելի (ՀԿԻՄ) զարգացման հիմնախնդիրը նաև համալսարանի գիտական հետազոտությունների ուսումնասիրության տիրույթում է: 

Պետական և մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների խորացումը դիտարկելով զարգացման կարևոր ուղղություն՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում 2021-2024 թթ․ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի թեմատիկ ֆինանսավորման շրջանակում իրականացվել է «Բուհ-կազմակերպություն համագործակցության զարգացման խնդիրները և լուծման ուղիները ՀՀ-ում» թեմայով գիտական հետազոտություն։ Վերջինիս շրջանակում գիտական խմբի նախաձեռնությամբ անցկացվել են մի շարք բազմակողմ ֆոկուսխմբային քննարկումներ, կատարվել են աշխատաշուկայի ոլորտային վերլուծություններ՝ պարզելու շահառու կողմերի միջև ներկայիս կապի առանձնահատկությունները, գործընկեր կազմակերպությունների հետ երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերությունների ձևավորմանը նպաստող շարժառիթները, ինչպես նաև մտահոգությունները՝ բուհերի միջև փոխգործակցության տարբեր ձևաչափերի զարգացման առնչությամբ: Հետազոտությունների շրջանակներում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել են նաև «Բուհ-աշխատաշուկա համագործակցության խնդիրները և հեռանկարները» թեմայով կլոր սեղան-քննարկումներ:

ԵՊՀ գործընկերային կապերը շարունակում են ընդլայնվել և խորանալ՝ ընդգրկելով թե՛ տեղական, թե՛ միջազգային նոր ուղղություններ: Համալսարանը շարունակում է գործընկերային կապերի խորացման իր ջանքերը՝ հավատարիմ մնալով որդեգրած արժեքներին ու ռազմավարական նպատակներին:

Լիանա Կարապետյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am