Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Հայկական ժողովրդական իմաստությունն աշխարհին՝ Դորա Սաքայանի եռալեզու առածարանների միջոցով
Փետրվար 22, 2025 | 14:28
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Միջոցառումներ

Հայկական ժողովրդական իմաստությունն աշխարհին՝ Դորա Սաքայանի եռալեզու առածարանների միջոցով

Երևանի պետական համալսարանում կայացավ ճանաչված լեզվաբան, հայագետ, թարգմանիչ, ՄաքԳիլլ համալսարանի պրոֆեսոր, ԵՊՀ պատվավոր դոկտոր Դորա Սաքայանի երեք երկլեզու առածարանների շնորհանդեսը։ Նրա հեղինակած «Armenian Proverbs in English Translation», «2500 Armenische Sprichwörter in deutscher Übersetzung» և «2500 Proverbes Arméniens traduits en français» գրքերը (հայերեն-անգլերեն, հայերեն-գերմաներեն և հայերեն-ֆրանսերեն) ընթերցողին հնարավորություն են տալիս ծանոթանալու հայկական առածների խորությանը, բազմազանությանը և լեզվական առանձնահատկություններին։

Այս բացառիկ աշխատություններում զետեղված են 2500 հայկական առած-ասացվածքներ, որոնք հայերենին զուգահեռ թեմատիկ խմբավորումներով ներկայացված են նաև անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն։ Այդ մոտեցումը հնարավորություն է տալիս ոչ միայն ուսումնասիրելու հայկական առածների լեզվակառուցվածքային առանձնահատկությունները, այլև բացահայտելու դարերի ընթացքում ձևավորված հայ ժողովրդի հոգեկերտվածքը, կենսափորձը, մտածելակերպը, վարքուբարքը և հավատալիքները։

Դորա Սաքայանի աշխատությունները առանձնակի կարևորություն են ներկայացնում հայկական ժառանգությամբ ու ավանդույթներով հետաքրքրված ընթերցողների համար։ Այս գրքերը մեծապես նպաստում են հայագիտական ուսումնասիրություններին և ազգային մշակույթի տարածմանը միջազգային մակարդակով։

Գնահատանք և արժևորում

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհանդեսի ընթացքում շեշտեց անվանի գիտնականի աշխատությունների բացառիկությունը և նրանց դերը հայկական բանավոր ժառանգության պահպանման ու տարածման գործում։ 

Դորա Սաքայանը, որն այսօր ապրում և աշխատում է արտերկրում, իր կենսագրության որոշակի շրջափուլում աշխատել և մասնագիտական բեղուն գործունեություն է ծավալել ԵՊՀ-ում։ Անդրադառնալով այդ գործունեությանը՝ ԵՊՀ ռեկտորը առանձնահատուկ շեշտեց նրա ավանդը համալսարանի զարգացման գործում և կարևորեց այսօր էլ ԵՊՀ-ի հետ շարունակվող նրա մասնագիտական համագործակցությունը։

Շնորհանդեսին առցանց ձևաչափով միացել էր նաև հեղինակը, որին իր երախտագիտության և գնահատանքի խոսքերն անձամբ հղեց ԵՊՀ ռեկտորը՝ մասնավորապես նշելով․ «Դորա Սաքայանի եռալեզու աշխատությունները ոչ միայն գիտական մեծագույն ավանդ են, այլև անգնահատելի ներդրում հայկական մշակույթի պահպանման ու տարածման գործում։ Շնորհավորում եմ այս հրաշալի նախաձեռնության կապակցությամբ և շնորհակալություն հայտնում նվիրումի ու մասնագիտական մեծ աշխատանքի համար»։

ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, իր հերթին շնորհավորելով գրքերի լույսընծայման և հաջողված նախաձեռնության առթիվ, ընդգծեց այդ աշխատությունների նշանակությունը՝ որպես հայագիտության ոլորտի ձեռքբերում․ «Մեծ պատիվ էր Դորա Սաքայանի վստահությունը ստանալ և իրականացնել այս հրատարակությունը։ Նրա գրական գործունեությունը և գիտական վաստակը բացառիկ նշանակություն ունեն հայագիտության համար։ Շնորհավորում եմ այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ»։

Առածարանը՝ հայերենը և հայկական մշակույթը ճանաչելու լավագույն աղբյուր

Շնորհանդեսի ընթացքում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, որոնք նաև հեղինակի հետ անցել են կյանքի որոշակի ճանապարհ՝ որպես նրա ուսանող կամ գործընկեր, հանդես եկան շնորհավորական խոսքով՝ ընդգծելով Դորա Սաքայանի կատարած աշխատանքի կարևորությունը հայագիտության և հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում։ Նրանք կարևորեցին այս հրատարակությունների դերը ոչ միայն լեզվաբանների և մշակութաբանների համար, այլև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հայ ժողովրդական իմաստնությամբ և ավանդույթներով։ Ընդգծվեց, որ այս գրքերը կարևոր աղբյուր են ինչպես գիտական ուսումնասիրությունների, այնպես էլ հայերենը և հայկական մշակույթը ճանաչելու համար։

Ելույթ ունեցողները շնորհակալություն հայտնեցին Դորա Սաքայանին իր անմնացորդ նվիրումի համար և մաղթեցին նոր հաջողություններ հետագա գիտական ու գրական գործունեության մեջ։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․, լեզվաբան Նարինե Դիլբարյանը, համակողմանիորեն ներկայացնելով աշխատությունները, ընդգծեց դրանց արժեքը տարբեր դիտանկյուններից, այդ թվում՝ լեզվաբանական, բարոյախրատական, մարդասիրական։ Գրքից բերված առանձին օրինակներով նա փաստեց վերլուծության արդյունքում կատարած իր եզրահանգումները։ 

«Ճիշտ եմ համարում առանձնացնել գրքում առկա մի դարձվածք՝ «առջի սեր, առջի բարի»։ Այս խոսքը կարծես խտացնում է Դորա Սաքայանի ամբողջ գործունեությունը՝ հայկական էությամբ։ Նրա ստեղծագործությունների հիմքում սերն ու բարին են։ Դ․ Սաքայանի առածարանները ոչ միայն մեծ ներդրում են մեր հայագիտության մեջ, այլև արժեքավոր ավանդ են ֆրանսիագիտության, գերմանագիտության և անգլիագիտության զարգացման գործում»,- շնորհակալություն հայտնելով հեղինակին՝ շեշտեց Ն․ Դիլբարյանը։

ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ, բ․գ․թ․ Ռուզան Ղազարյանը շեշտեց գրքերի նշանակությունը հատկապես Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողների համար ուսումնական գործընթացի համատեքստում։

«Որպես թարգմանիչ կարող եմ ասել, որ Դորա Սաքայանն անգնահատելի գործ է կատարել, հատկապես՝ մեր բաժնի համար։ Շնորհակալ եմ նրա ավանդի, նվիրվածության և այս հսկայական աշխատանքի համար»,- ասաց Ռ․ Ղազարյանը։

Դորա Սաքայանը բարձրագույն կրթության ոլորտում ուսումնառության վաղ շրջանում սովորել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Շնորհանդեսին ներկայացավ և շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը՝ ընդգծելով հեղինակի սերտ կապը հայկական մշակույթի և արվեստի հետ։ Նա շնորհակալություն հայտնեց Դ․ Սաքայանին մեծ ավանդի համար՝ կարևորելով այդ ներդրումը սերունդների կրթության և արժեհամակարգի ձևավորման դիտանկյուններից։

«Դորա Սաքայանը պարզապես եզակի օրինակ է մեզ համար։ Նրա կատարած գործը անգնահատելի է, իսկ գրքերը՝ բացառիկ արժեք մեր գիտական հանրության համար։ Սա կարևոր իրադարձություն է, հնարավորություն՝ լսելու հեղինակի տեսակետը, ծանոթանալու նրա մեծածավալ աշխատանքին և դրա կարևորությանը հայկական մշակույթի տարածման գործում»,- նշեց ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեդա Գասպարյանը։

Հեղինակը երախտագետ՝ գնահատանքի համար

Դորա Սաքայանը ներկաների հետ կիսեց իր տպավորությունները շնորհանդեսի վերաբերյալ, հուշերը՝ Հայաստանում ապրելու, կրթություն ստանալու և գործունեություն ծավալելու մասին։ Ըստ նրա՝ դա մի շրջան էր, որը լի էր ինչպես հաճելի իրադարձություններով, այնպես էլ դժվարություններով, որոնք մարդուն կոփելու և կամային հատկանիշներ ձևավորելու, ամրապնդելու նշանակությամբ են բնութագրվում։ 

Ընդգծելով գրքի կարևորությունը և դրա նշանակությունը հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանման գործում՝ հեղինակը պատմեց, որ գիրքը, ներկայացնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, հատկապես շեշտել է հայկական հավատալիքներին վերաբերող հատվածը։ Կաթողիկոսը, կարևորելով այն, ասել է, որ այս գիրքը պետք է լինի յուրաքանչյուր հայի սեղանին։

Դորա Սաքայանը երախտագիտություն հայտնեց շնորհանդեսի կազմակերպիչներին և ներկաներին՝ նշելով, որ չափազանց հուզված է՝ տեսնելով լեփ-լեցուն դահլիճը և լսելով գնահատանքի խոսքերը։ Նա ընդգծեց, որ մեծ պատիվ է իր գրքերը նվիրել շնորհանդեսի ներկաներին՝ դրանով իսկ տարածելով հայկական ժողովրդական իմաստնությունը։ 

Շնորհանդեսի ներկաները նվեր ստացան Դորա Սաքայանի գրքերից և հնարավորություն ունեցան ծանոթանալու գրքին, ինչպես նաև հաղորդակցվելու հեղինակի հետ։

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

    22.05.2025

    ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

    22.05.2025

    «Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

    21.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025

    «էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

    05.20.2025 - 06.10.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

    05.19.2025 - 05.26.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am