Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Կրթական ծրագրերի ուսումնասիրություն, հանդիպում-քննարկումներ. «ASIIN» գործակալության փորձագետների գնահատականը ԵՊՀ կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացին
Մարտ 14, 2025 | 15:03
Գործընկերներ
Կրթական ծրագրեր
Միջազգային համագործակցություն

Կրթական ծրագրերի ուսումնասիրություն, հանդիպում-քննարկումներ. «ASIIN» գործակալության փորձագետների գնահատականը ԵՊՀ կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացին

ԵՊՀ-ում ամփոփվեցին հանդիպումներն ու քննարկումները գերմանական «ASIIN» գործակալության փորձագիտական խմբի հետ: Եռօրյա աշխատանքների ընթացքում քննարկվեցին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատական և մագիստրոսական 6 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացին առնչվող հարցեր։ Փորձագետներն ավարտեցին եռօրյա աշխատանքը՝ գնահատելով համալսարանի ռեսուրսների կիրառման արդյունավետությունը և առաջարկելով ուղիներ համագործակցության հետագա զարգացման համար։

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատական և մագիստրոսական 6 կրթական ծրագրերի («Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն», «Մաթեմատիկա» (բակալավրիատական), «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն», «Մաթեմատիկա և կիրառություններ», «Ֆինանսական մաթեմատիկա» (մագիստրոսական)) միջազգային հավատարմագրմանն ուղղված գործընթացի շրջանակում գերմանական «ASIIN» գործակալության ձևավորած փորձագիտական խումբն այցելել էր Երևանի պետական համալսարան։ Փորձագիտական խումբը ծանոթանացել է կրթական ծրագրերին, հանդիպել շահառու տարբեր կողմերի (դասախոսներ, ուսանողներ, գործատուներ, պրոֆեսորադասախոսական կազմ) հետ՝ գնահատելու կրթական ծրագրերի որակը, համապատասխանությունն ու արդյունավետությունը և եզրահանգումներ անելու այդ ծրագրերի որակի մասին։

ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը, խոսելով մինչ այս փուլը կատարված աշխատանքների մասին, նշեց, որ գործընթացի առաջին փուլում ԵՊՀ-ում փորձագետները կատարել են այդ 6 կրթական ծրագրերի ինքնագնահատում և ինքնավերլուծություն։

«Գործընթացը պահանջում էր մեծ թվով քանակական և որակական տվյալների հավաքագրում, որ բոլոր որոշումները և գնահատականները հիմնված լինեն կոնկրետ, փաստացի տվյալների վրա։ Այս առումով, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնը համակարգել է այդ 6 կրթական ծրագրերի աշխատանքային խմբերի գործունեությունը՝ համապատասխանեցնելով տվյալները «ASIIN» գործակալության սահմանած պահանջներին։ Արդյունքում կազմվել է բավականին մեծ և մանրամասն զեկույց, որը ներկայացվել է «ASIIN» գործակալությանը»,- ասաց նա։

Զեկույցին ծանոթանալուց հետո փորձագետները ժամանել են ԵՊՀ՝ տեղում իրադրությունը գնահատելու, տեխնիկական հագեցվածությանը և լաբորատոր հնարավորություններին ծանոթանալու և շահակից խմբերի հետ հանդիպելու նպատակով։

«Հավատարմագրման գործընթացի հաջորդ փուլում փորձագիտական խումբը գրավոր ներկայացնելու է այցից ստացած տպավորությունները, դիտարկումներն ու խորհրդատվությունը։ Նշեմ, որ նրանք բավական լավ տպավորություններ ունեն. փորձագետները գոհունակություն հայտնեցին բոլոր հանդիպումներից, ուսանողների համար ստեղծված պայմաններից և այլ հարցերի շուրջ»,- պատմեց Արմեն Բուդաղյանը և հավելեց, որ առաջիկայում կսկսվի գործընթաց 10 նոր կրթական ծրագրերի (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 6, իրավագիտության ֆակուլտետի 4 կրթական ծրագրեր) միջազգային հավատարմագրման ուղղությամբ։

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների պրոֆեսոր Արթուր Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կրթական ծրագրերի ղեկավարները ևս ակտիվ աշխատանքներ են տարել։ Յուրաքանչյուր ծրագրի համար աշխատել է 5-6-հոգանոց թիմ։

«Տպավորությունների և եզրակացությունների մասին օտարերկրյա մեր գործընկերները ավելի ուշ կներկայացնեն «ASIIN» գործակալության համապատասխան հանձնաժողովին։ Արդյունքում ակնկալում ենք, որ մեր կրթական ծրագրերը կստանան միջազգային հավատարմագրում, ինչը կնպաստի մեր երկրի, համալսարանի առավել լավ ներկայացվածությանը միջազգային հարթակում»,- մատնանշեց Արթուր Սահակյանը։

ԵՊՀ կատարած աշխատանքային այցի մասին զրուցեցինք նաև Կիրառական գիտությունների համալսարանի (Դարմշտադտ, Գերմանիա) դոկտոր, պրոֆեսոր Բետինա Հարիհաուզեն-Մյուլբաուերի (Bettina Harriehausen-Mühlbauer) հետ։

- Ի՞նչ տպավորություններ ստացաք, ինչպե՞ս կգնահատեք այս օրերի աշխատանքների արդյունքները։

- Մենք զգացինք, որ բոլորը՝ ուսանողներից մինչև դասախոսներ, ծրագրերի ղեկավարներից մինչև ռեկտոր, բաց են քննադատության և քննարկումների համար, և մենք երբեք դժգոհություն չենք զգացել: Մենք տեսանք, որ այստեղ իսկապես կարևորում են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գաղափարների և ծրագրերի քննարկումը, ինչը շատ հաճելի էր: Ես կասեի՝ շատ ջերմ մթնոլորտ էր։

- Քննարկումների արդյունքում ի՞նչ առավելություններ և թերություններ են ի հայտ եկել, որոնք կարող են խոչընդոտել կամ նպաստել կրթական ծրագրերի հավարմագրման գործընթացին։ Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք ծրագրերը գերմանական գործակալության կողմից կստանան միջազգային հավատարմագրում։

- Համալսարանի կրթական ծրագրերը, որոնք մենք դիտարկել ենք, իսկապես կարող են մրցակցել այն ծրագրերի հետ, որոնք մենք տեսել ենք Եվրոպայում։ ԵՊՀ կրթական ծրագրերը համապատասխանում են այլ երկրների բուհերում գործող կրթական ծրագրերի չափանիշներին։ Բոլոր կրթական ծրագրերում էլ լինում են և՛ առավելություններ, և՛ թերություններ․ կարևորը ճիշտ ճանապարհով ընթանալն է։ Բոլորիս կարծիքները այս թեմայի շուրջ դեռ քննարկվելու են տարբեր փուլերում, բայց կառանձնացնեմ համալսարանի հիմնական դրական առավելություններից մեկը, այն է՝ այստեղ գիտակրթական գործընթացներում ակտիվ մասնակցություն և մեծ մոտիվացիա ունեն թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները: Ուսանողների հետ հանդիպումից հետո հասկացանք, որ նրանք գոհ են իրենց ուսումից: Նրանք շատ քաղաքավարի են, նրբանկատ, դասախոսներից չեն դժգոհում։ Այստեղ մարդիկ շատ լավն են։

«ASIIN» գործակալության ներկայացուցիչ Մարիա Մոթեսը (Maria Mothes), անդրադառնալով փորձագիտական խմբի առաքելությանը, նշեց, որ աշխատանքային այցի 3 օրերի ընթացքում համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերի, ինչպես նաև ուսանողների հետ բավական արդյունավետ և կառուցողական քննարկումներ են ունեցել ընկերական և ջերմ մթնոլորտում։ 

«Ողջ թիմը տպավորված է ԵՊՀ ներկայացուցիչների պատրաստակամությամբ և արհեստավարժությամբ։ Վստահ կարող եմ ասել, որ համալսարանում իրականացվում են անհրաժեշտ բոլոր գործընթացները, և ներդրվում են նորարարական այն մեթոդները, որոնք կնպաստեն համալսարանի միջազգայնացման և գործընկերների շրջանակի ընդլայման նպատակին։ Այդպիսով նաև կապահովվի բարձրակարգ կրթությունն ու միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ծրագրերի դասավանդումը։ Եվ ակնհայտ է, որ համալսարանը մշտապես ձեռնարկում է քայլեր՝ բարձրացնելու իր հեղինակությունը և տրամադրած կրթության որակը»,- շեշտեց նա։

Գերմանական «ASIIN» գործակալության փորձագիտական խմբի անդամները դրական տպավորություններով ամփոփեցին իրենց աշխատանքը Երևանի պետական համալսարանում՝ հույս հայտնելով, որ այսօրինակ համագործակցությունները համալսարանի հետ կլինեն շարունակական։

ԵՊՀ միջազգային հավատարմագրման գործընթացը կարևոր քայլ է համալսարանի միջազգային ճանաչելիության և կրթական ծրագրերի որակի բարձրացման համար։ Հավատարմագրման գործընթացի հաջող ավարտը կխթանի ոչ միայն համալսարանի կրթական ծրագրերի մրցունակության բարձրացումը, այլև կրթական համակարգի զարգացումը՝ նոր հիմքեր դնելով միջազգային համագործակցությունների համար։

Սոնա Շահվերդյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

    22.05.2025

    ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

    22.05.2025

    «Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

    21.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025

    «էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

    05.20.2025 - 06.10.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

    05.19.2025 - 05.26.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am