Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Արժեքներ, պատմություն, անցած ճանապարհ. ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուղին՝ գիրք-ալբոմում
Մարտ 24, 2025 | 14:25
Կրթություն
Հասարակություն

Արժեքներ, պատմություն, անցած ճանապարհ. ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուղին՝ գիրք-ալբոմում

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի առթիվ հրատարակված գիրք-ալբոմն ամփոփում է տնտեսագիտական դպրոցի անցած երկարամյա ճանապարհը, արժեքները, որոնք ձևավորել են ֆակուլտետի կրթական ու գիտական ժառանգությունը։ Գիրքը պատմում է ոչ միայն 90 տարիների ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին, այլև անդրադառնում համալսարանի մեծարժեք ձեռքբերումներին ու նվաճումներին՝ ընդգրկելով լուսանկարներ, պատմական փաստեր ու տեղեկություններ, որոնք կարևոր են ֆակուլտետի բոլոր շահակիցների՝ ուսանողների, դասախոսների, շրջանավարտների և գործընկերների համար։

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանի խոսքով, երբ քննարկվում էր ֆակուլտետի 90-ամյակի միջոցառումների ծրագիրը, հանձնաժողովի համար առանցքային հարցերից մեկն այն էր, թե ինչպես ներկայացնել ֆակուլտետի անցած ուղին։ Քննարկումների արդյունքում ընտրվել է գիրք-ալբոմի ձևաչափը։ 

ԵՊՀ հրատարակչության ջանքերով լույս տեսած «Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ-90» վերտառությամբ գիրք-ալբոմում ամփոփվել են ֆակուլտետի անցած ճանապարհը, արժևորվել տարիների ձեռքբերումները, հիշատակվել ֆակուլտետի կայացման և զարգացման գործում անուրանալի վաստակ ունեցող անձինք։

«Երբ սկսեցինք աշխատել, հասկացանք, որ նյութը բավականին ծավալուն է, և ընտրված ձևաչափը լավագույն տարբերակն է։ Եթե դիտարկեք գրքի կառուցվածքը, կտեսնեք, որ, ըստ էության, ֆակուլտետի գործունեության յուրաքանչյուր կարևոր ոլորտ փորձել ենք ներառել»,- նշեց ֆակուլտետի դեկանը՝ ընդգծելով, որ համալսարանի հիմադրումից ի վեր տնտեսագիտական կրթությունը եղել է կարևոր ուղղություններից մեկը։ 

Ֆակուլտետի կազմավորումից մինչև մեր օրեր․ ի՞նչ բովանդակություն ունի գիրքը

Գիրք-ալբոմը բաղկացած է 14 բաժիններից, որոնք մանրամասնորեն ներկայացնում են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյա պատմությունն ու զարգացման ճանապարհը։

Ընթերցողը կարդում է պատմությունը՝ ծանոթանալով ֆակուլտետի ստեղծմանն ու զարգացմանը, տեղեկանալով, որ ֆակուլտետը՝ որպես առանձին միավոր, կազմավորվել է 1933-1934 ուստարում։ Այս էջերում տեղ են գտել նաև այն անձինք, որոնք իրենց աշխատանքով ու հանձնառությամբ մեծ ներդրում են ունեցել ֆակուլտետի կայացման և զարգացման գործում։ 

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պատմությունը, որը կերտվել է փոքր կազմով և սահմանափակ ռեսուրսներով, այնուհետև անցնում է զարգացման ու նոր նախաձեռնությունների շրջափուլ։ Հասնելով ֆակուլտետի կարևորագույն փուլերին՝ գրքի էջերը ընթերցողին ներկայացնում են նաև այն մարդկանց, որոնք կատարել են բազում ներդրումներ գիտության, կրթության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Այս շարքում կարելի է գտնել թե՛ դասախոսներին, որոնք հաղթահարել են բազմաթիվ մարտահրավերներ և մնացել ֆակուլտետի կայացման կարևոր էջերում, թե՛ ուսանողներին, որոնք ներկայում դարձել են անվանի մասնագետներ և հիշվել որպես ֆակուլտետի լավագույն շրջանավարտներ։ Ընթերցողն անգամ հնարավորություն է ունենում տեսնելու ֆակուլտետի առաջին ուսանողներին ու դասախոսներին։

Ֆակուլտետի կազմավորումից մինչև դեկաններ, կառավարման մարմիններ, ամբիոններ, կրթական ծրագրեր, գիտական կյանք, միջազգային կապեր, համագործակցություններ, ուսանողական կյանք, շրջանավարտներ, երախտավորներ, առանցքային իրադարձություններ․ այս բաժիններն ապահովում են համապարփակ պատկերացում՝ ընդգրկելով ֆակուլտետի զարգացման բոլոր հիմնական կողմերը՝ ներառյալ կրթաթոշակառուներ, մասնակցություն արցախյան պատերազմներին և այլն։

Պատմություններ, իրադարձություններ, դեմքեր, որոնք գրքի առաջին էջերից ուղեկցում են ընթերցողին՝ ստանալու ամփոփ տեղեկություններ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մասին՝ ֆակուլտետի կյանքի վառ պահերն արձանագրող լուսանկարներով։ 

Տեղեկությունների հավաքագրումը՝ յուրօրինակ մարտահրավեր

Թեև գիրք-ալբոմի ստեղծման աշխատանքները, տվյալների հավաքագրումն ու ճշգրտումը բարդ ու ժամանակատար էին, այնուամենայնիվ ստեղծագործական թիմը գործել է համակարգված ու միասնական։ Տարիների ընթացքում փնտրված և համախմբված պատմությունները, փաստերը, լուսանկարները և կենսագրական տվյալները պահանջում էին անսպառ ջանքեր և ուշադրություն յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ։ Համառ և անզիջում աշխատանքի արդյունքում հաջողվել է գտնել նույնիսկ անհասանելի թվացող տեղեկություններ՝ սկսած ֆակուլտետի հիմնադրման առաջին օրվանից մինչև մեծագույն ձեռքբերումներ։ Այդ ճանապարհը ներառում էր թե՛ պատմական փաստեր, թե՛ անվանի անձանց կենսագրություններ։

Ժամանակագրական կարգով կարևոր տեղեկությունների հավաքագրման աշխատանքների համար որպես հիմնական աղբյուրներ ծառայել են ԵՊՀ արխիվային փաստաթղթերը, ԵՊՀ պատմության թանգարանը, անվանի դասախոսների կենսագրությունները, Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյապայքարում համալսարանականների մասնակցությանը նվիրված հրապարակումները, ինչպես նաև ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի պարբերաթերթերը։ 

Խմբագրական խորհրդի պատասխանատու քարտուղար Հասմիկ Մարգարյանը նշեց, որ թեև գիրքը լույս է տեսել ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառումներից հետո, սակայն գիրք-ալբոմում տեղ են գտել նաև 2024 թվականի հոկտեմբերին անցկացված հոբելյանական միջոցառումները նկարագրող տեղեկությունները և լուսանկարները։

«Գիրք-ալբոմի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները ԵՊՀ-ում տնտեսագիտական կրթության կազմակերպման, որպես առանձին ինքնուրույն ստորաբաժանում ֆակուլտետի սկզբնավորման և գործունեության տարբեր փուլերի վերաբերյալ կարևոր տեղեկությունների հավաքագրման բարդ և պատասխանատու գործընթացը համակարգել է խմբագրական խորհուրդը՝ ֆակուլտետի դեկանի գլխավորությամբ։ Խմբագրական խորհուրդը լիահույս է, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի անցած երկար և բեղուն ճանապարհն ամփոփող սույն գիրք-ալբոմը հետագայում կծառայի որպես աղբյուր՝ ֆակուլտետի կրթական և գիտական նորանոր ու է՛լ ավելի մեծ նվաճումներն արձանագրող հոբելյանական հերթական միջոցառումների համար»,- ասաց ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղար, տնտ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Հասմիկ Մարգարյանը։ 

Այսպիսով, գրքի էջերը կարող են նպաստել «մեկնելու» յուրօրինակ ճամփորդության՝ բացահայտելով այն արժեքները, որոնք շարունակում են «ապրել» նաև այսօր։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025

Միջֆակուլտետային համագործակցությունը՝ կամուրջ դիվանագիտության և զբոսաշրջության միջև

20.05.2025

Հասարակական գործիչ, մոնսինյոր Պասկալ Գոլնիշին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

20.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am