Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Կրթությունը՝ նոր հնարավորությունների ուղենիշ
Մարտ 25, 2025 | 14:32
Կրթություն
Ուսանողական

Կրթությունը՝ նոր հնարավորությունների ուղենիշ

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Արփինե Ղազարյանին օտար լեզուների նկատմամբ սերն ու հետաքրքրությունը բերեցին համալսարան։ Ուսանողական ակտիվություն, ձեռք բերած գիտելիքներ, հնարավորություններ, նոր փորձառություն․ Արփինեն պատմում է համալսարանական կրթության կարևորության, արտերկրում ուսում ստանալու, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին։

Կյանքը մինչև համալսարան. փնտրտուքներ և նոր հույսեր

Մինչ ԵՊՀ-ում ուսանելս՝ դպրոցական տարիներին, հետաքրքրված էի արվեստով, պարով և ձեռագործ իրերի պատրաստմամբ։ Սակայն օտար լեզուների հանդեպ անսահման հետաքրքրությունն ու սերն ուղղորդեցին ինձ՝ ընտրելու համապատասխան մասնագիտություն։ Ուստի որոշեցի խորացնել իմ գիտելիքները լեզուների և հաղորդակցության ոլորտում՝ հասկանալով, որ դա կարող է ինձ համար նոր հնարավորությունների ուղի հարթել։ Այդպես էլ որոշեցի ընդունվել ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ՝ նպատակ ունենալով խորացնելու և զարգացնելու լեզվական ու հաղորդակցական գիտելիքներս։ Եվ դա դարձավ իմ առաջին քայլը դեպի ԵՊՀ՝ հեռանկարային ուսման աշխարհ։

Ուսման կամրջով դեպի նոր աշխարհ

ԵՊՀ-ում ուսանելու առաջին տարիներին հաճախ էին լինում պահեր, երբ մտածում էի՝ արդյո՞ք ես բավականաչափ պատրաստ եմ այն մեծ պատասխանատվությանը, որն իր հետ բերում է համալսարանական կյանքը։ Գիտելիքներ, հմտություններ, հնարավորություններ․ կրթության մեջ մեծ կարևորություն եմ տալիս անգամ ամենափոքր հնարավորություններին, որոնք ընձեռվում են ուսանողներին, և որոնք նպաստում են նրանց մասնագիտական աճին և ինքնազարգացմանը։ Այդպիսի բացառիկ հնարավորություններից է «Էրազմուս+» ծրագիրը, որին շահառու դառնալն ինձ համար դարձավ ԵՊՀ-ում ուսանելու տարիների ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Ես հնարավորություն ունեցա մեկնելու Պորտուգալիա՝ Լիսաբոնի համալսարան (Universidade de Lisboa)՝ մեկ կիսամյակ ուսանելու։ Այս փորձառությունը ոչ միայն ակադեմիական ու մշակութային նոր հեռանկարներ բացեց իմ առջև, այլև հնարավորություն տվեց ընդլայնելու լեզվական և հաղորդակցական հմտություններս, զարգացնելու հարմարվողականությունս, ինչպես նաև ընդլայնելու աշխարհայացքս։ Արտասահմանում ուսանելը մեծ հնարավորություն էր ինձ համար ոչ միայն ակադեմիական, այլև անձնական աճի տեսանկյունից։ Առաջին տպավորությունս չափազանց դրական էր. հենց Լիսաբոնի կարմիր տանիքներն ու արևոտ եղանակը ինձ ստիպեցին զգալ, որ այս փորձառությունն անմոռանալի է լինելու։ Ուսման ընթացքում որոշ չափով բարելավեցի պորտուգալերենի իմացությունս, սակայն լեզվի չիմացությունը խոչընդոտ չէր, քանի որ շատերը խոսում էին անգլերեն։ Այս փորձը ոչ միայն նոր գիտելիքներ ու հմտություններ տվեց ինձ, այլև սովորեցրեց լինել առավել ինքնուրույն, հարմարվող ու բաց նոր հնարավորությունների համար։

Սահմաններից դուրս՝ կրթական նոր աշխարհում

Դասերի ընթացքում ակտիվորեն մասնակցում էի քննարկումների, գրառումներ կատարում՝ մասնակցելով նաև տարբեր տեսակի աշխատանքների։ Օրինակ՝ արվեստի փիլիսոփայության դասերն անցնում էին հարցուպատասխանի ձևաչափով, ինչը շատ հետաքրքիր էր։ Անգլերենի դասերին հաճախ էինք մասնակցում բանավեճերի, իսկ ֆրանսերենի դասերին ուսումնասիրում էինք ֆրանսիական գրականություն, կարդում տարաբնույթ գրքեր, պատրաստում սահիկաշարեր, անգամ՝ ռեպորտաժներ։ Հատկապես կարևոր էր այն, որ յուրաքանչյուր դասի ընթացքում ուսանողը մեծապես ներգրավված էր գործընթացում, ինչը խթանում էր ակտիվ մտածողությունն ու մասնակցությունը։ Բացի դրանից՝ քննություններն անցնում էին հեշտ, երբ պատրաստվում էինք և կրկնում անցած թեմաները։ Ուսանողական կյանքն այնտեղ շատ հետաքրքիր էր՝ լի նոր հնարավորություններով։

Մեկ կիսամյակ Լիսաբոնի համալսարանում սովորելու ընթացքում ես նկատեցի մի քանի կարևոր տարբերություններ ԵՊՀ և եվրոպական կրթական համակարգերի միջև։ Առաջին տարբերությունն այն էր, որ այնտեղ ուսանողներն ազատ էին ընտրելու դասավանդվող առարկաները՝ ըստ մասնագիտական հետաքրքրությունների, ինչը հնարավորություն էր տալիս անցնելու առավել նպատակային ուսումնառություն, խթանելու ինքնուրույնությունը։ Տնային առաջադրանքները քիչ էին, իսկ ուսուցման մեծ մասը հիմնված էր խմբային քննարկումների և ինքնուրույն աշխատանքների վրա։ Ի տարբերություն ԵՊՀ-ի, որտեղ տեսական հիմքը գերակշռում է, Լիսաբոնում ուսումնական գործընթացն ավելի պրակտիկ էր։ 

Չնայած բոլոր տարբերություններին՝ ինձ համար ԵՊՀ և Լիսաբոնի համալսարանի դասախոսները շատ նման էին՝ պատրաստ աջակցելու ինչպես կրթական, այնպես էլ անձնական զարգացման մեջ։ Հաշվի առնելով այդ տարբերությունները՝ ես ավելի համոզվեցի, որ կրթական համակարգը չի սահմանափակվում միայն տեսական գիտելիքներով․ այն պետք է ընդգրկի պրակտիկ հմտություններ, համագործակցային մոտեցումներ և ուսանողի անհատական զարգացման աջակցություն։

Արտերկրում ուսանելը հնարավորություն է ձեռք բերելու գիտելիքներ, որոնք դուրս են սովորական դասերի շրջանակից, ծանոթանալու նոր մշակույթների, ընդլայնելու մտահորիզոնը և ստեղծելու արժեքավոր միջազգային կապեր։

Հմտությունների կատարելագործում ուսման միջոցով

Իհարկե, ես պատրաստ եմ շարունակելու ուսումս և առավելագույնս զարգացնելու իմ լեզվաբառարանական ու հաղորդակցման հմտությունները՝ նպատակ ունենալով դրանք դարձնելու ավելի հղկված և կիրառական տարբեր ոլորտներում։ Ակնկալում եմ խորացնել անգլերենի և ֆրանսերենի գիտելիքներս՝ հատկապես մեծացնելով դրանց կիրառական արժեքը, որպեսզի կարողանամ արդյունավետորեն օգտագործել դրանք մասնագիտական գործունեության մեջ։ Լեզվաբառարանական հմտությունների իմացությունը ընձեռում է նոր հնարավորություններ թե՛ ակադեմիական, թե՛ մասնագիտական, թե՛ անձնական զարգացման առումներով՝ ստեղծելով հիմքեր շարունակական աճի և նոր հնարավորությունների համար։ Բացի դրանից՝ ես մեծապես հետաքրքրված եմ նոր լեզուների ուսումնասիրությամբ, քանի որ լեզուների իմացությունը կօգնի ինձ առավել արդյունավետ հաղորդակցվելու տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս պահին դեռևս հստակ որոշում չեմ կայացրել, սակայն միանշանակ կարող եմ ասել, որ կրթությունս շարունակելու եմ հենց այս ոլորտում։ Մտադիր եմ ուսումնասիրել ոլորտի նորագույն միտումները՝ ձեռք բերելով գործնական փորձ, որն անմիջապես կկիրառեմ տարբեր նախագծերում և աշխատանքներում։ Հատուկ ուշադրություն կդարձնեմ մասնագիտական վերապատրաստումներին և աշխատաժողովներին, քանի որ դրանք կարևոր դեր ունեն իմ ունակությունների ամրապնդման մեջ և կօգնեն ինձ զարգանալ որպես իսկական մասնագետ՝ պատրաստականությամբ դիմակայելու մասնագիտական աշխարհի մարտահրավերներին։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am