Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Մարքեթինգ, լեզու և նորարարություն. ԵՊՀ-ում մեկնարկել է երկօրյա սիմպոզիում
Ապրիլ 10, 2025 | 14:16
Գործընկերներ
Կրթություն

Մարքեթինգ, լեզու և նորարարություն. ԵՊՀ-ում մեկնարկել է երկօրյա սիմպոզիում

ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում մեկնարկեց «Մարքեթինգային հաղորդակցություն և գործարար դիսկուրս․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով սիմպոզիումը։ Միջոցառումն իր շուրջն էր համախմբել մարքեթինգային հաղորդակցության ոլորտի առաջատար մասնագետների, գիտնականների, ուսանողների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով մեկտեղելու տեսական գիտելիքը, փորձն ու նորարարական մոտեցումները։

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված սիմպոզիումի բանախոսներն անդրադարձան մի շարք արդիական թեմաների՝ ընդգծելով մարքեթինգի փոխկապակցումը արվեստի, թարգմանության, հոգեբանության և լեզվաբանության հետ։ 

Մասնագետները շեշտեցին, որ մարքեթինգային ժամանակակից հաղորդակցությունը չի սահմանափակվում միայն գովազդով կամ վաճառքի խթանմամբ։ Այն բազմաշերտ խոսույթ է, որտեղ «գործակցում են» լեզուն, ընկալումը, մշակույթը և ռազմավարական մտածողությունը։

Սիմպոզիումը վկայությունն է այն գաղափարի, որ կրթությունն ու բիզնեսը կարող են արդյունավետ համագործակցել՝ հիմնվելով գիտական հետազոտությունների, վերլուծությունների և նորարարական մոտեցումների վրա։ Մասնակիցների արձագանքներից պարզ էր՝ նման միջոցառումները ոչ միայն ամրապնդում են գիտակրթական միջավայրի և աշխատաշուկայի կապը, այլև հնարավորություն են տալիս երիտասարդ մասնագետներին ստանալու գիտելիքներ ոլորտի լավագույն մասնագետներից։

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, ընդգծելով միջոցառման կարևորությունը, ասաց. «Վստահ եմ, որ այս հարթակը կխթանի ակադեմիական և մասնագիտական ոլորտների համագործակցությունը և կնպաստի հետազոտությունների ու նորարարական գաղափարների առաջխաղացմանը։ Գիտակրթական միջոցառումների կազմակերպումը ֆակուլտետի գործունեության առաջնահերթություններից է, և այս սիմպոզիումը հրաշալի հնարավորություն է գործակցային կապերի ստեղծման և ամրապնդման համար։ Երկօրյա սիմպոզիումի ընթացքում կդիտարկվեն մարքեթինգային հաղորդակցության և բիզնես խոսույթի առանձնահատկությունները, ինչպես նաև լեզվի դերը բիզնեսի համատեքստում»։

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ Շուշանիկ Պարոնյանը, խոսելով սիմպոզիումի կազմակերպման շարժառիթների և նպատակների մասին, ընդգծեց․ «Այսօրինակ սիմպոզիում կազմակերպելու գաղափարը ծագեց ամբիոնում, քանի որ ունենք մագիստրոսական ծրագիր՝ «Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ», որի շրջանակում ուսանողները զարգացնում են գործարար հաղորդակցության ոլորտում իրենց տեսական և գործնական հմտությունները։ Մենք ունենք բազմաթիվ շրջանավարտներ, որոնք աշխատում են գործարար հաղորդակցության ոլորտում, և որոնք արդեն կայացած մասնագետներ են։ Այդ իսկ պատճառով միտք ծագեց՝ ստեղծելու գործարար հաղորդակցման ոլորտի համալսարանական համայնք, որ մասնագետները միմյանց հետ շփվեն և ուսանողներին հաղորդեն իրենց գիտելիքներն ու հմտությունները, ինչու ոչ՝ նաև ոգեշնչեն երիտասարդներին, որ նրանք վստահեն գիտելիքի ուժին և շարունակեն իրենց մասնագիտական ուղին հենց այս ոլորտում»։

Սիմպոզիումի շրջանակում անցկացվեցին նաև հարցուպատասխան և քննարկումներ, որոնք նպաստեցին ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակմանն ու գաղափարների փոխհարստացմանը։

Իրենց փորձի մասին պատմեցին նաև ԵՊՀ շրջանավարտները, որոնք այսօր արդեն կայացած մասնագետներ են, միաժամանակ՝ գործարար աշխարհի ակտիվ դերակատարներ։ Նրանցից էր «LAVart» բրենդի հիմնադիր Լուսինե Ավդալյանը, որը հանդես եկավ «Արվեստը՝ որպես հաղորդակցության միջոց» թեմայով զեկուցմամբ։ Ներկայացնելով արվեստի և մարքեթինգային հաղորդակցության հատման կետերը՝ մասնագետն ընդգծեց, որ վիզուալ կերպարներն այսօր դարձել են բիզնես հաղորդակցության անբաժանելի մաս։

«Ներկայում վիզուալները լայնորեն օգտագործվում են գովազդները և մարքեթինգային արշավները առավել պատկերավոր և ընկալելի դարձնելու համար։ Այդ իսկ պատճառով ես կարևորում եմ արվեստի դերը բիզնեսում։ Այն ավելի հասանելի ու հուզական է դարձնում հաղորդագրությունը՝ ազդելով մարդու հիշողության և զգայական դաշտի վրա։ Իսկ մենք գիտենք, որ մարքեթինգում հույզերը վճռորոշ դեր են կատարում։ Արվեստի և բիզնեսի միաձուլումը այս տեսանկյունից բավականին արդյունավետ լուծում է թե՛ շուկայում առանձնանալու, թե՛ լսարանի հետ ամուր կապեր հաստատելու առումով»,– հավելեց Լ․ Ավդալյանը։

Միջոցառման շրջանակում բանախոսություններից հետո տեղի ունեցավ «Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում մեր կյանքը» խորագրով պանելային քննարկում, որի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները ներկայացրին արհեստական բանականության ազդեցությունը մեր առօրյայի, մասնագիտական ոլորտների և համաշխարհային շուկայի վրա՝ բացահայտելով դրա ընձեռած հնարավորություններն ու մարտահրավերները։

Սիմպոզիումի կարևոր բաղադրիչներից մեկն էր գործնական աշխատաժողով-քննարկումը («Simulation games in Business Communication»), որը հնարավորություն տվեց մասնակիցներին խորացնելու գործարար հաղորդակցության, բանակցությունների վարման, որոշումների կայացման և թիմային աշխատանքի հմտությունները։

Նշենք, որ սիմպոզիումը երկօրյա է և կշարունակվի նաև ապրիլի 11-ին՝ քննարկելու, թե ինչպես են ազդում տեքստերը վաճառքի վրա, գովազդային լեզվի առանձնահատկությունները 21-րդ դարում, ԵՊՀ մարքեթինգային հաղորդակցության տեսլականը և մի շարք այլ հետաքրքիր թեմաներ։ Դրանք կխորացնեն մասնակիցների պատկերացումները մարքեթինգային հաղորդակցության գործնական կիրառությունների վերաբերյալ։

  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

    21.05.2025

    ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը՝ Քեմբրիջի համալսարանի ուսանողների ուսումնառության մի մաս

    21.05.2025

    ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

    21.05.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

    05.21.2025

    «էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

    05.20.2025 - 06.10.2025

    «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

    05.19.2025 - 05.26.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am