Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. «Պետք է ունենալ իսկական հետաքրքրություն ուսման մեջ և ինքնիրացվել նաև ակադեմիական միջավայրից դուրս». ԵՊՀ ուսանողը՝ արտերկրում ուսանելու մասին
Մայիս 06, 2025 | 11:07
Կրթական ծրագրեր
Կրթություն

«Պետք է ունենալ իսկական հետաքրքրություն ուսման մեջ և ինքնիրացվել նաև ակադեմիական միջավայրից դուրս». ԵՊՀ ուսանողը՝ արտերկրում ուսանելու մասին

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Աննա Թեմուրյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսումնառությունը շարունակում է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում (Ֆրանսիա)։ Նա նշում է, որ ինստիտուտը, Փարիզից բացի, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ևս ունի տարածաշրջանային մասնագիտացմամբ մասնաճյուղեր (Ասիա, Աֆրիկա, Արևմտյան Եվրոպա, միջերկրածովյան տարածաշրջան և այլն)։

Աննա Թեմուրյանը սովորում է Ռեյմս քաղաքի կամպուսում՝ Փարիզից ոչ շատ հեռու, որտեղ մասնագիտացումը Հյուսիսային Ամերիկայի և Աֆրիկայի տարածաշրջաններն են։ Ինստիտուտում ուսումնասիրում է միջազգային հարաբերություններին ու պատմությանը վերաբերող մի շարք դասընթացներ, այդ թվում՝ «Միջազգային իրավունք», «20-21-րդ դարերի համաշխարհային պատմություն», «Ճգնաժամ և վերակառուցում 20-րդ դարի Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում», «Միացյալ Թագավորություն և ԱՄՆ. հատուկ հարաբերություննե՞ր»։ 

Նա խորությամբ ուսումնասիրում է Եվրոպական միության ձևավորման պատմությունը և կառույցները, իսկ «Միջազգային իրավունք» դասընթացի շրջանակում՝ ծանոթանում միջազգային իրավական համակարգին և դրանում անհատների, պետությունների, միջազգային կառույցների ու դատարանների դերին։

«1970-ական թվականներից, մարդու իրավունքների առաջընթացով պայմանավորված, միջազգային իրավունքի ավանդական և առաջնային սուբյեկտների՝ պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողքին անհատները ևս աստիճանաբար իրենց տեղն են գտել միջազգային իրավական համակարգում։ Անհատները միջազգային իրավունքում ունեն սահմանափակ իրավասուբյեկտություն և չեն տիրապետում իրավաստեղծ գործառույթների»,- նշում է Աննան ու ընդգծում, որ չնայած դրան՝ միջազգային իրավունքում անհատների դերի վերարժևորումը թույլ է տվել վերջիններիս ավելի արդյունավետորեն պաշտպանել սեփական իրավունքները դրանք ոտնահարելու դեպքում՝ պետությունների դեմ դատական գործընթացներ սկսելով այնպիսի միջազգային ատյաններում, ինչպիսիք են Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը, Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան դատարանը՝ հետևելով որոշ հատուկ ընթացակարգերի:

«Բացի այս առարկաներից՝ շարունակում եմ ուսումնասիրել ֆրանսերենը: Նշեմ, որ ԵՊՀ-ում արդեն երեք տարի է, ինչ որպես երկրորդ օտար լեզու սովորում եմ ֆրանսերեն։ Այժմ Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում օգտվում եմ լեզվակիրների միջավայրում ֆրանսերենի իմացությունս բարելավելու եզակի հնարավորությունից»,- հավելում է նա։

Ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում Աննան մասնակցում է նաև կոնֆերանսների, որտեղ բանախոսում են անվանի գիտնականներ և հանրային գործիչներ: Նա նշում է, որ այդ կոնֆերանսներին մասնակցությունը կա՛մ ներառվում է տվյալ դասընթացի ծրագրում, կա՛մ խրախուսվում է. «Օրինակ՝ վերջերս համալսարան էր այցելել 2018 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, եզդի ակտիվիստ Նադյա Մուրադը, ում պատմությունն իսկապես հուզիչ էր և քաջալերող։ Երբեմն այցելում են նաև Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, տարբեր երկրների կառավարության անդամներ, այլ բարձրաստիճան անձինք»։

ԵՊՀ ուսանողն ընդգծում է, որ իր կյանքում հիմա հնարավորինս շատ գիտելիք և փորձ քաղելու շրջան է. հետաքրքրվում է միջազգային հարաբերությունների ոլորտի մի շարք ճյուղերով՝ միջպետական հարաբերություններ և դիվանագիտություն, միջազգային իրավունք, միջազգային տնտեսական հարաբերություններ և ֆինանսական համակարգ, միջազգային մարդասիրական գործունեություն. «Միջազգային հարաբերություններն այն ոլորտն է, որը տալիս է մասնագիտանալու և վերամասնագիտանալու բազմաթիվ հնարավորություններ։ Ես փորձում եմ առավելագույնս լավ ծանոթ լինել դրանց՝ հիմա և ապագայում ճիշտ կողմնորոշվելու համար»: 

Խոսելով բազմամշակութային միջավայրից՝ Աննան շեշտեց, որ թեպետ տարբեր ազգերի հետ շփման ընթացքում երբեմն լինում են թյուրըմբռնումներ մշակութային տարբերությունների պատճառով, սակայն այդ միջավայրը նպաստում է մարդու աշխարհաճանաչողությանը, լայն մտահորիզոնի ձևավորմանը, տարբեր անհատների հետ շփման եզրեր գտնելու ունակությանը։

Ընդգծելով այն քայլերը, որոնք նպաստել են արտերկրում ուսումը շարունակելուն, ԵՊՀ ուսանողն ասաց. «Բարձր առաջադիմությունն իր առաջնային դերն ունի արտերկրում կրթությունը շարունակելու հեռանկարների հարցում։ Պետք է ունենալ իսկական հետաքրքրություն ուսման մեջ, տեղյակ լինել գիտական անցուդարձից, մասնակցել կարևոր դասախոսություններին և կոնֆերանսներին, լսել ոլորտի գիտակ մարդկանց։ Բացի դրանից՝ կարևոր է ինքնիրացվել նաև ակադեմիական միջավայրից դուրս՝ մասնակցել կամավորական աշխատանքների, պրակտիկաների, նախաձեռնել սեփական ծրագրեր։ Առհասարակ, պետք է ձեռքը տվյալ ոլորտի իրադարձությունների և հնարավորությունների զարկերակին պահել ու ակտիվություն ցուցաբերել»։ 

Ներկայացնելով արտերկրի դասախոսների մոտեցումները՝ նա ընդգծեց, որ որոշ դասախոսների կապը ուսանողների հետ փոքր-ինչ ավելի անմիջական է, քան ԵՊՀ-ում. «Թեպետ ինստիտուտում գրեթե բոլորն էլ խստապահանջ են թե՛ ուսման հարցում, թե՛ գնահատման ժամանակ, բայց հանդիպում են դասախոսներ, որոնք, այնուամենայնիվ, չեն կաշկանդվում լսարանում իրենց անձնական կյանքից խոսելուց, անում են կատակներ, որոնք լսարանում լսելն արտասովոր է»: 

Ֆրանսիայի լավագույն ինստիտուտներից մեկում ուսումնառությունն Աննայի համար անփոխարինելի փորձ է մասնագիտական և անձնական աճի տեսանկյունից. «Ինձ համար մեծ պատիվ և միաժամանակ պատասխանատվություն կլիներ ստացածս գիտելիքն ու փորձը ի շահ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աշխատանքում ծառայեցնելը։ Իսկ մինչ այդ դեռ ճանապարհ կա անցնելու։ Նշեմ նաև, որ բակալավրի կոչում ստանալուց հետո պատրաստվում եմ ընդունվել մագիստրատուրա միջազգային հարաբերությունների կամ այլ հարակից ոլորտում»։

Աննան վստահ է՝ ԵՊՀ-ն մեծ ներուժ ունի, և ուսանողների համար նշաձողը հետևողականորեն բարձր պահելը է՛լ ավելի կբարելավի ուսումնական գործընթացը և դրա արդյունքները։

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Նոր մեծ հնարավորություն ուսանողների համար. ԵՊՀ-ն և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն կնքեցին համագործակցության հուշագիր

18.06.2025

Նոր գիտելիքներ, միջազգային փորձի ուսումնասիրում. ԵՊՀ-ի ընձեռած հնարավորության առավելությունները

18.06.2025

ԵՊՀ ուսանողների հետ հանդիպեց ֆրանսահայ փիլիսոփա Մարկ Նշանեանը

17.06.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Միջազգային գերազանցության կրթաթոշակային ծրագրի հայտադիմումների ընդունումը սկսվել է

06.16.2025 - 06.30.2025

Ամառային դպրոցի ընդունելություն ԵՊՀ Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցում

06.16.2025 - 06.27.2025

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար դիմում ներկայացրած հավակնորդների անվանացանկ

06.12.2025 - 06.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am