Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ-ից մինչև համաշխարհային ճանաչում․ մաթեմատիկայի հայ հանճարը
Մարտ 13, 2026 | 14:14
Գիտություն
Շրջանավարտներ

ԵՊՀ-ից մինչև համաշխարհային ճանաչում․ մաթեմատիկայի հայ հանճարը

Նրա մասին խոսելիս ասում են՝ մաթեմատիկայի հայ հանճարը։ Ընդունվելով Երևանի պետական համալսարան՝ նա մեկ տարում հանձնում է առաջին և երկրորդ կուրսերի բոլոր քննությունները և սկսում հաճախել երրորդ կուրս։ Համալսարանի հնգամյա դասընթացը ավարտելով երեքուկես տարում՝ նա ընդունվում է ասպիրանտուրա և ավարտում մեկ տարում։ 20 տարեկանում դառնում է գիտությունների դոկտոր, իսկ 24-ում՝ ԽՍՀՄ ԳԱ ամենաերիտասարդ թղթակից անդամը։ Նա աշխարհահռչակ հայ գիտնական, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանն է․ գիտնական, որի համար ԵՊՀ-ն դարձավ մեկնակետ դեպի համաշխարհային ճանաչում և գիտական նոր նվաճումներ։

Եթե պատկերացնենք, որ մաթեմատիկան լեզու է, ապա Մերգելյանն այդ լեզվով գրել է ամենագեղեցիկ և նորարարական պատմությունները, որոնք ընթերցողին ոգեշնչում են նոր նվաճումների ու բացահայտումների։

20-ամյա երիտասարդը 1949 թ․ Մոսկվայում համամիութենական գիտությունների ակադեմիայում պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն, սակայն գիտական խորհուրդը միաձայն քվեարկությամբ նրան շնորհում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 

1949 թ․ Արտաշես Շահինյանը, իր հոդվածներից մեկում խոսելով նրա պաշտպանությունից ու աշխատանքից, փաստում է, որ Մերգելյանի աշխատանքը իր արդյունքների առատությամբ, հստակությամբ և պատանեկան ինքնաբուխ թարմությամբ զուր չէ այդքան բարձր գնահատվել համաշխարհային խոշորագույն մաթեմատիկական կենտրոններից մեկում՝ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի գիտական խորհրդում: 

«Համակրանքը դեպի այդ համեստ ու լռակյաց պատանին, որ հայացքը վար, ուշադիր լսում էր և տալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին։ Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը և այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց»,- իր հուշերում պատմել է Ս․ Մերգելյանի դասախոս, անվանի գիտնական Արտաշես Շահինյանը, որի դասախոսությունները նշանակալի դեր ունեցան Մերգելյանի համար մաթեմատիկայի աշխարհ մուտք գործելու ճանապարհին:

Բացառիկ տաղանդով օժտված ուսանողը՝ ԵՊՀ-ում

Սերգեյ Նիկիտի Մերգելյանը ծնվել է 1928 թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլ քաղաքում: 1940 թ. Մերգելյանի ընտանիքը տեղափոխվում է Հայաստան` Երևան։ 1944 թ. ավարտելով Երևանի Ա. Մռավյանի անվան միջնակարգ դպրոցը` ընդունվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: ԵՊՀ-ն նրա համար միայն ուսումնական հաստատություն չէր, այլ գիտական նվաճումների, մտածողության ու տեսլականի զարգացման մեկնարկային հարթակ։ Հենց Երևանի պետական համալսարանի լսարանների ներսում էր հասունանում մի հանճար, որը հետագայում ղեկավարելու էր ինստիտուտներ, հեղինակելու էր տեսություններ, և որի անունը հայտնվելու էր դասագրքերում ու ակադեմիական աշխատություններում։

Ուսումնառության տարիներին նա հատկապես մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում Արտաշես Շահինյանի դասախոսությունների հանդեպ, որը և անմիջապես նկատում է ապագա մաթեմատիկոսին։ Հետագայում Արտաշես Շահինյանը հիացմունքով էր պատմում իր հանճարեղ ուսանողի համեստության, աշխատասիրության և դժվարին խնդիրները լուծելու տաղանդի մասին, որի նկատմամբ համակրանքի զգացումով էին համակվում նրան ճանաչողները։

Շահինյանն ընդգծում է, որ Մերգելյանով վերջնականապես ձևավորվեց հայկական մաթեմատիկայի պատմության մի շրջանը, իսկ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահ Պավել Ալեքսանդրովը՝ փաստում․ «Մեր աչքի առաջ ծնվում է հայկական մաթեմատիկական դպրոցը»:

Ինչո՞վ է հայտնի նրա գիտական ժառանգությունը

Մերգելյանի թեկնածուական թեզը առնչվում էր ֆունկցիաների մոտավորության տեսությանը։ 1951 թվականին Մերգելյանը ապացուցել է բազմանդամային մոտավորության թեորեմը։ Մերգելյանի հիմնական աշխատանքներն առնչվում են կոմպլեքս փոփոխականների տեսությանը, մոտարկումների տեսությանը և հարմոնիկ ֆունկցիաներին։ 1951 թվականին Մերգելյանը լուծեց անընդհատ ֆունկցիաները բազմանդամներով մոտարկելու խնդիրը, այնուհետ նաև Բերշտայնի մոտարկման պրոբլեմը։ Մերգելյանի թեորեմը եզրափակեց 1885 թվականին սկսված և Կարլ Վեյերշտրասի, Կարլ Ռունգեի, Ուոլշի, Միխայիլ Լավրենտևի, Մստիսլավ Կելդիշի և այլոց դասական արդյունքներից կազմված հետազոտությունների երկարաձիգ շարքը։ 

«Մերգելյանի թեորեմ» և «Մերգելյանի բազմություն» նոր տերմինները իրենց տեղը գտան մոտարկումների տեսության դասագրքերում և մենագրություններում։ 

Մերգելյանի գիտական ձեռքբերումներն օժանդակեցին հայկական մաթեմատիկական դպրոցի զարգացմանն ու միջազգային ճանաչմանը, ինչի վկայականն է 1965 թվականին Մերգելյանի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված ֆունկցիաների տեսությանը նվիրված միջազգային խոշոր կոնֆերանսը։ Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին աշխարհի շատ հայտնի մաթեմատիկոսներ։ Այն մեծապես օժանդակեց հայկական մաթեմատիկական դպրոցի առաջընթացին։

Սերգեյ Մերգելյանի դերը ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ձևավորման գործում

1945–1957 թվականներին Սերգեյ Մերգելյանն իր գիտամանկավարժական գործունեությունը նվիրեց Երևանի պետական համալսարանին։ Այդ տարիները չափազանց կարևոր էին համալսարանի բնական գիտությունների, մասնավորապես՝ մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտների կայացման ու զարգացման համար։ 

Սերգեյ Մերգելյանի գալով՝ ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը ստացավ մի նոր շունչ, գիտական մտածողության նոր մակարդակ, միջազգային գիտության զարգացմանը համընթաց քայլելու հնարավորություն։ 

Նա մեծապես նպաստեց ֆակուլտետի գիտական ուղղությունների հստակեցմանն ու մասնագիտացված ամբիոնների ձևավորմանը։ Նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ստեղծվեց Թվային անալիզի ամբիոնը, որը դարձավ ֆակուլտետի երեք հիմնադիր ամբիոններից մեկը։ Ամբիոնի առաջին վարիչը լինելով՝ Մերգելյանը դրեց այն հիմնասյուները, որոնց վրա հետագայում կառուցվեցին Հայաստանում մաթեմատիկայի կիրառական ուղղությունները, այդ թվում՝ հաշվիչ մաթեմատիկան, թվային մեթոդները և ինժեներական հաշվարկները։

Բացի դրանից՝ Մերգելյանն անձամբ զբաղվեց կադրերի ընտրությամբ ու պատրաստմամբ՝ կրթելով մի նոր սերնդի, որը հետագայում դարձավ Հայաստանի գիտական մտքի շարժիչ ուժը։ Նրա ղեկավարության տարիներին ԵՊՀ-ում ձևավորվեց այն գիտական դպրոցը, որը, հետագայում զարգանալով, սերտորեն կապվեց գիտատեխնիկական առաջընթացի հետ։

Սերգեյ Մերգելյանի անուրանալի ներդրումը ԵՊՀ-ում սահմանեց ոչ միայն ակադեմիական կրթության բարձր չափանիշներ, այլև նպաստեց Հայաստանում մաթեմատիկական մշակույթի ձևավորմանը՝ որպես գիտական, կրթական և մշակութային համազգային արժեք։

Մերգելյանի երազանքը

Սերգեյ Մերգելյանի կրտսեր որդին՝ Սերգեյ Մերգելյանը, հոբելյանական գիտաժողովներից մեկի ժամանակ հիշատակել է իր գիտնական հոր երազանքի մասին։

«Նրա երազանքն էր, որ Հայաստանը դառնա առաջատար գիտական կենտրոն»,– անկեղծացել է որդին՝ խոսելով այն հեռանկարային տեսլականի մասին, որ Մերգելյանն ուներ հայրենի գիտության ապագայի համար։

Հոր նկատմամբ ունեցած հպարտությունն ու երախտագիտությունը որդին արտահայտել է նաև անձնական հուշերով։

«Հայրս միշտ ասում էր, որ աշխարհում ամենագեղեցիկ բանը մաթեմատիկան է»,- հիշում է նա և հավելում,- «Ես հպարտ եմ նրանով, որ հայրս իր կյանքի ընթացքում հասել է նշանակալի արդյունքների, և նրա օրինակը ոգեշնչել է շատ երիտասարդների՝ քայլելու նրա ուղիով»։

Սերգեյ Մերգելյանի հիշատակը միայն գիտական նվաճումներով չէ, որ ապրում է որդու մտքում։ Նա ամուր կերպով պահել է հոր փոխանցած մարդկային ու արժեհամակարգային կարևոր խորհուրդները. «Հայրս հաճախ էր ասում, որ սկսած գործը երբեք կիսատ չեն թողնում։ Մանկուց ինձ սովորեցնում էր՝ ինչ էլ որ սկսես, պետք է ավարտին հասցնես։ Նա միշտ շեշտում էր, որ մարդ պետք է լինի նպատակասլաց, հաստատակամ ու հավաքված»։

Այս պարզ, բայց խորիմաստ խոսքերն այսօր էլ խորհրդանշում են Սերգեյ Մերգելյանի կյանքի ու գործի ամբողջ էությունը՝ գիտության հանդեպ հավատք, անսասան նվիրում ու պահանջատիրություն՝ սեփական անձի ու գործի հանդեպ։

Մերգելյանի ավանդը՝ երազանքի ճանապարհին 

1956 թվականին Հայաստանում մի իրադարձություն տեղի ունեցավ, որը դարձավ գիտատեխնիկական առաջընթացի նոր դարաշրջանի մեկնակետ։ Բացվեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ), որը հետագայում հայտնի դարձավ նաև որպես «Մերգելյանի ինստիտուտ»։ Այս հաստատությունը հիմնադրվեց ոչ միայն երկրի ռազմավարական գիտատեխնիկական կարիքները բավարարելու նպատակով, այլև որպես հարթակ՝ մաթեմատիկայի, կիրառական գիտությունների և հաշվողական տեխնիկայի զարգացման համար։

Ընդամենը 28 տարեկան մի բացառիկ երիտասարդ, մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանը դարձավ ԵրՄՄԳՀԻ հիմնադիր տնօրենը։ Նա այդ ժամանակ արդեն ճանաչված գիտնական էր ԽՍՀՄ-ում։ 

Մերգելյանի ղեկավարությամբ նորաստեղծ ինստիտուտը կարճ ժամանակում վերածվեց Խորհրդային միության առաջատար գիտական կենտրոններից մեկի՝ մասնագիտացված մաթեմատիկական մոդելավորման, ալգորիթմների մշակման, ծրագրային ապահովման և հաշվիչ տեխնիկայի նախագծման ոլորտներում։ Նա կարողացավ իր շուրջը համախմբել տաղանդավոր երիտասարդների՝ Հայաստանում ստեղծելով մաթեմատիկայի և հաշվողական գիտությունների ուժեղ դպրոց։

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը դարձավ գործնական գիտության բացառիկ օրինակ․ այստեղ կատարված աշխատանքներն անմիջական կիրառում գտան ԽՍՀՄ տարբեր համակարգերում՝ տիեզերական, ռազմական, արդյունաբերական ու տնտեսական ոլորտներում։ 

Այս ամենի կենտրոնում կանգնած էր մի մարդ․ նրա համար գիտությունը ծառայություն էր հայրենիքին, իսկ Հայաստանի վերածումն առաջատար գիտական կենտրոնի՝ անձնական երազանք։ Եվ նա իր ծանրակշիռ ու մնայուն ավանդը թողեց այդ երազանքի ճանապարհին։

Զարինե Սառաջյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ-ից մինչև համաշխարհային ճանաչում․ մաթեմատիկայի հայ հանճարը

13.03.2026

ԵՊՀ դոցենտը գիտական այցով Լեհաստանում էր՝ բացահայտելու քաղցկեղի դեմ պայքարի նոր ուղիներ

13.03.2026

ՀՀ ԱԺ նախագահը շրջայց կատարեց ԵՊՀ գիտահետազոտական կենտրոններում և հանդիպեց ուսանողների հետ

12.03.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

09.17.2026 - 09.19.2026

«Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

06.18.2026 - 06.19.2026

Հրավիրյալ պրոֆեսորի դասավանդման դրամաշնորհի տրամադրման մրցույթ ԵՊՀ-ում

04.10.2026 - 05.20.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am