- Գլխավոր
- Նորություններ
- Ամփոփվել են ԵՊՀ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները
Հուլիս 30, 2025 | 19:20
Ընդունելություն
Կրթություն
Ամփոփվել են ԵՊՀ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները
Հայտնի են ԵՊՀ 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթի արդյունքները։

Լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքներով ԵՊՀ է ընդունվել 158 ուսանող, որից 11-ը՝ անվճար, իսկ 147-ը՝ վճարովի հիմունքով։
Անվճար հիմունքով ընդունելության մրցույթի արդյունքներին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Վճարովի հիմունքով ընդունելության մրցույթի արդյունքներին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Արտոնությամբ ընդունվածների անվանացանկին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Ընդհանուր առմամբ, այս տարի Երևանի պետական համալսարան է ընդունվել 2438 դիմորդ:
Նշենք, որ 2025-2026 ուստարվա բակալավրիատի առկա ուսուցմամբ կրթական ծրագրերով ընդունելության համար ԵՊՀ-ն հատկացրել է 2371 տեղ, որին դիմել է 3677 դիմորդ:
Հարկ է ընդգծել, որ ԵՊՀ-ում պարբերաբար արդիականացվում են կրթական ծրագրերը՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին։
Հավելենք, որ Երևանի Ավան վարչական շրջանում՝ Ծարավ Աղբյուրի նորակառույց թաղամասում, գործում է ԵՊՀ ուսանողական հանրակացարանը, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները ԵՊՀ ուսանողների հարմարավետ և մատչելի կեցությունն ապահովելու համար:
Ուսանողական հանրակացարանի վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։